Jump to content

ականջ անել

Վիքիբառարան-ից


Հայերեն դարձվածք

  1. (խսկց․) լսել, անսալ ◆ Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, ականջ չարեց: (Խաչատուր Աբովյան) ◆ Պզտի ախպարը ականջ կէնե ու մեծ ախպոր փտած չվանով հոր կը կախվի։ Անթիու աշխարք էրթցող տղան ◆ Մար հիշքան ղաչանք-պըղատանք ա անում, վըեր տղան յուրյան մենակ, իրեսը տափըեն չթողե, անջուկ չի օնում։ Թահունց չոբանը ◆ Տու օրաս տենը մըեր մըեծ ախպըերն ըս, մունք լոխ քու խոսկավըտ ընք քյիննյալական, հինչու վըեր ասըս, լոխ քու խոսկըետ ընք անջուկ ուննական: Շահ-Մուրադեն նաղլը
  2. լսել, համաձայնել (առավելապես ժխտական) ◆ Ասիկ ինձ կաղաչե, ես հեչ ականջ չէրի: Միսո
  3. կարևորություն տալ, բանի տեղ դնել (առավելապես ժխտական) ◆ Էս կնիկն էլ շատ լաց էլավ, մղկտաց, տեհավ որ անգաչ չի անըմ, գլուխն առավ ու մի դըհի («մի կողմի վրա») գնաց։ Հալվաչու Հ'աչկերտը

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն», 2011։