Jump to content

ականջը շոյել

Վիքիբառարան-ից

Հայերեն դարձվածք

  1. դուրեկան հնչել․ հաճույքով լսվել ◆ Այս տողերը բառերի ընտրությամբ, նախադասությունների ագուցվածքով, մտքերի գունավորումով չեն կարող չշոյել հանդիսատեսի ականջը, եթե արքայավայել են արտասանվում։ (Վահրամ Փափազյան) ◆ Արծաթե զանգակները թեթև քամուց շարժվում էին և ականջ շեյող ձայն էին արձակում։ (Սովետական Հայաստան) ◆ Ես իմ երկիրը չեմ հարդարել այնպես, որ ականջ շոյի։ Պլուտարքոս ◆ Այտուհանդերձ նա չի զլանում խրախուսանքի խոսքեր ասել իր լսողությունը շոյող և իր քունն օրորող երգչին։ Ստեփան Զորյան ◆ Նա խոսում էր դանդաղ, ընտիր հայերենով, նրա խոսքը շոյում էր ունկինդրների լսելիքը, ու դահլիճը մի շունչ դառած լսում էր նրան։ Հռ․
  2. դուրս գալ, սրտովը լինել ◆  Նա զեկույցն առատորեն համեմեց նազիստական ֆրազաբանությամբ, որն այնքան շոյում էր ռայխի պարագլուխների լսողությունը։ ◆ Բայց երիտթուրքերի ժամանակակից իշխանավորների լսողությունը շոյվում է նման ամբարտավան տոնից։ Ֆրանց Վերֆել

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Պետրոս Սարգսի Բեդիրյան, Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, Երևան, «Երևանի Պետական Համալսարանի Հրատարակչություն», 2011։