Jump to content

Ֆրանսուազ Գաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուազ Գաս
Ծնվել է1942
Մահացել էապրիլի 22, 2014(2014-04-22)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունpaleobiologist, կլիմայաբան և ջրաբան
Ալմա մատերՓարիզի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն
Պարգևներ

Ֆրանսուազ Գաս (անգլ.՝ Françoise Gasse, ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ), 1942 - ապրիլի 22, 2014(2014-04-22)[1]), ֆրանսիացի պալեոկենսաբան, պալեոկլիմայաբան և պալեոհիդրոլոգ։ Մասնագիտացել է բնապահպանական երևույթներում և ավելի կոնկրետ՝ Աֆրիկայի[2] և ասիական շրջանների[3] հնագույն լճերի լակաստրինային նստվածքների ուսումնասիրության մեջ։ Հատուկ ազդեցություն է ունեցել առաջին հետազոտական նախագծերն սկսելու գործում, որոնք նպատակ են ունեցել պալեոկլիմատիկ տատանումները և չորրորդական պալեմիջավայրերը տարբեր մարզերում, մասնավորապես՝ Սահարայում ու Սահելում, Արևելյան Աֆրիկայում ու Մադագասկարում, արևմտյան (կասպիական) ու հարավային (Տիբեթ), ինչպես նաև Միջին Արևելյան (Լիբանան) շրջաններում վերականգնելու[4]։ Նա չափազանց ակտիվ է ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում։ PAGES (անցյալ գլոբալ փոփոխություններ) կազմակերպության անդամ է, Միջազգային աշխարհոլորտ-կենսոլորտային ծրագրի անդամ[5]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Փարիզի համալսարանում ստացել է երկրաբանական գիտությունների թեկնածուի կոչում, որտեղ դիսերտացիա է պաշտպանել Աբբե լճի էվոլյուցիայի վերաբերյալ[6]։ Նրա աշխատանքը դարձել է աֆրիկյան պլիոցենյան-պլեյստոցեն դիատոմային ջրիմուռների առաջին շարունակական ուսումնասիրությունը[7]։ Ընդունվել է Գիտական հետազոտությունների Ֆրանսիայի ազգային կենտրոն (CNRS) ու 1986 թվականին միացել Փարիզի-Սուդ համալսարանի հիդրոլոգիայի և իզոտոպի երկրաքիմիայի լաբորատորիային, պրոֆեսոր Ժան-Շառլ Ֆոնտեի ղեկավարության ներքո[6]։ 1998 թվականին տեղափոխվել է Բնապահպանական երկրագիտությունների հետազոտման և կրթության կենտրոն (CEREGE)[6]։

2005 թվականին դարձել է Շվեդիայի մարդաբանության և աշխարհագրության ընկերության Վեգա մեդալ ստացած առաջին կինը[8]։

2010 թվականին պարգևատրվել է Հանս Օշգերի մեդալով, որը շնորհվել է Եվրոպական գիտությունների միության կողմից՝ իր «մայրցամաքային արխիվներից Հոլոցենի ընթացքում կլիմայի փոփոխականության վերականգնման գործում ներդրման և այդ ժամանակահատվածում ներգրավված կլիմայական մեխանիզմների ավելի լավ ընկալման համար»[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Françoise Gasse». Institut national des sciences de l'Univers (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Gasse, Françoise (2002 թ․ հոկտեմբերի 18). «Kilimanjaro's Secrets Revealed». Science. 298 (5593): 548–549. doi:10.1126/science.1078561. ISSN 0036-8075. PMID 12386320.
  3. Gasse, Françoise; Arnold, M.; Fontes, J. C.; Fort, M.; Gibert, E.; Huc, A.; Bingyan, Li; Yuanfang, Li; Qing, Liu (1991 թ․ հոկտեմբերի 24). «A 13,000-year climate record from western Tibet». Nature. 353 (6346): 742–745. Bibcode:1991Natur.353..742G. doi:10.1038/353742a0.
  4. «Tropical Deserts and Lakes though time - Centre Européen de Recherche et d'Enseignement des Géosciences de l'Environnement». web.archive.org. 2015 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «Françoise Gasse». European Geosciences Union (EGU) (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. 6,0 6,1 6,2 Gasse, Françoise (2013 թ․ մայիսի 26). «Reminiscences and acknowledgements from a lover of deserts near the end of her professional life» (PDF). Journal of Paleolimnology. 51 (1): 139–144. Bibcode:2014JPall..51..139G. doi:10.1007/s10933-013-9699-5. ISSN 0921-2728. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  7. Gasse, Françoise (1977 թ․ հունվարի 6). «Evolution of Lake Abhé (Ethiopia and TFAI), from 70,000 b.p». Nature. 265 (5589): 42–45. Bibcode:1977Natur.265...42G. doi:10.1038/265042a0.
  8. «Words from Dr. Florence Sylvestre on the passing of Françoise Gasse -- International Paleolimnology Association (IPA)». paleolim.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. «EGU – Awards & Medals – Hans Oeschger Medal – Françoise Gasse». European Geosciences Union (EGU) (բրիտանական անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.