Օրվիետո
Կոմունա | |||
---|---|---|---|
Օրվիետո | |||
Orvieto | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Մարզ | Ումբրիա | ||
Գավառ | Տեռնի | ||
Համայնք | Տեռնի | ||
Մակերես | 281 կմ² | ||
ԲԾՄ | 325 մ | ||
Բնակչություն | 20594 մարդ (2016) | ||
Խտություն | 73,22 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | 0763 | ||
Փոստային ինդեքս | 05018 | ||
Փոստային դասիչ | 05018 | ||
Ավտոմոբիլային կոդ | TR | ||
ISTAT | 054039 | ||
Պաշտոնական կայք | comune.orvieto.tr.it | ||
| |||
Օրվիետո (իտալ.՝ Orvieto), կոմունա Իտալիայում, գտնվում է Ումբրիա մարզի Տեռնի գավառում[1]։
Բնակչությունը կազմում է 20594 (2016 թ.) մարդ, բնակչության խտությունը՝ 73,22 մարդ/կմ²։ Տարածքը կազմում է 281 կմ²։ Փոստային ինդեքս՝ 05018։ Հեռախոսային կոդ՝ 0763։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտիկ քաղաքը (լատին․՝ urbs vetus) հիմնադրվել է էտրուսկյան հնագույն ժամանակաշրջանում, կապված է էրրուզյան քաղաք Վելզնայի (Վոլսինիյա) հետ։ Օրվիետոն կարևորագույն կենտրոններից մեկն էր Էրրուզեան քաղաքակրթության մէջ։
Հռոմեական ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]3-րդ դարում Օրվիետոն օկուպացվել է հռոմեացիների կողմից։ Հռոմեական կայսրության անկումից հետո, քաղաքը ձեռք է բերել հատուկ նշանակություն, 10-րդ դարում գոթեր և լանգոբարդներ գերմանական ցեղերի քաղաքային կառավարության հաստատումից առաջ, այնտեղ Բոլսենա կոմունայից եպիսկոպոս է տեղափոխվել։ 10-րդ դարում, Հռոմի Պապ Բենեդիկտոս 7-րդը և եղբորորդին՝ Ֆիլիպպո Ալբերիչին այցելեցին Օրուիետո։ Ավելի ուշ, 1016 թվականին Ալբերիչին դարձավ քաղաքի հյուպատոս։
Միջնադարյան քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]1201 թվականին քաղաքն ունեցել է տեղական ինքնավարություն, որը գլխավորում էր Պոդեստանը։ Երեք ընտանիք կարևոր դեր են խաղացել քաղաքում. Մոնալդեսկու, Ֆիլիպեսկու և Ալբերիչի։ Քաղաքը դարձավ մշակութային կենտրոններից մեկը, երբ Թովմա Աքվինացին դասավանդեց տեղի համալսարանում։ Այսօր քաղաքը ունի Պերուջա պատմական մայրաքաղաքի համալսարանի մասնաճյուղը։
Պապական տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը մի քանի դար Պապի հսկողության տակ էր, իսկ 1860 թվականին դարձավ միասնական Իտալիայի մասը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուոմո
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրվիետո հայտնի է իր գոթական տաճարով։ Նախագիծը վերագրվում է Առնոլֆո դի Կամբիո, բայց վերջերս ենթադրվում է, որ այդ տաճարը նախագծել է Պերուջայի միաբան «Ֆրա Բեվինյատեն»։ Շինարարությունը սկսվել է 1290 թվականին։ Ճակատային մասը զարդարված է հաղթաքանդակներով և խճանկարներով, համարվում է ուշ միջնադարի գլուխգործոցներից մեկը, պետք է նաև նշել «ԼորենցոՄայթանի» քանդակները (14դար)։ Տաճարի ներսում՝ Սան Բրիզիո մատուռում Անջելիկո իտալացի նկարիչի որմնանկարներ են և Լուկա Սինեորելլի «Հարության մարմինը» գլուխգործոցը (1499- 1502 թվականներ)։ 1840 թվականին տաճարը վերականգնել են ռուս ճարտարապետներ` Ա.Ի․ Ռեզանովը, Ն. Լ. ԲենուաՆ և Ա. Կրակաուն։
Պապի բնակավայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկար ժամանակ քաղաքը պապական տարածք էր։ Հռոմի Պապ Բոնիֆես 8-րդը Օրվիետոյին է նվիրել իր արձանը, որը տեղադրվել է քաղաքի հիմնական դարպասին։ Դա հանգեցրել հակառակորդների քննադատությանը։ 1527 թվականի Հռոմի պաշարման ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Սուրբ Կարլոս 5-րդ Պապը, Կլեմենթ 7-րդին ապաստան տվեց Օրվիետոյում։ Կլեմենտ 7-րդի հրամանով կառուցվել է Սուրբ Պատրիկի ջրհորը, քաղաքը ջրով ապահովելու համար։
Էրրուսկյան ավերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրվիետոյում է գտնվում էտրուսկյան ավերակներն ու պատերի մնացորդներ, որոնք գոյություն են ունեցել ավելի քան 2000 տարի առաջ։ Քաղաքը գտնվում էտրուսկյան դամբարանի մոտ։
Ստորգետնյա քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տակ կա քարայրների և թունելների լաբիրինթոս, փոված հրաբխային ժայռերի մեջ։ Ստորգետնյա քաղաքը վաղուց արդեն գաղտնիք չէ։ Այժմ այն բաց է միայն կազմակերպված խմբերի առաջ։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության աճը
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինո Գրիմանի - կրոնական գործիչ է։
- Լուիջի Մանչինելլի - կոմպոզիտոր և հայտնի դիրիժոր։
- Հերիոնո Ֆրեցցոլին - իտալացի օպերային երգչուհի։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Terni)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական էջ (իտալ.) Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- Վիճակագրության ազգային ինստիտուտ (իտալ.)
- http://www.istat.it/english/ Արխիվացված 2009-12-07 Wayback Machine
- Официальный сайт города Արխիվացված 2011-05-14 Wayback Machine
- OrvietoOnline.com Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
- Орвието: путешествия по Умбрии Արխիվացված 2020-02-24 Wayback Machine
- Орвието
- Дуомо в Орвието Արխիվացված 2005-04-21 Wayback Machine
- Национальный археологическмй музей Орвието Արխիվացված 2006-05-08 Wayback Machine
- Подземный город Орвието Արխիվացված 2007-08-07 Wayback Machine
- Palazzo del Capitano del Popolo Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրվիետո» հոդվածին։ |
|