Jump to content

Էտրուսկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտալիայի պատմություն
Իտալիայի զինանշան
Հին աշխարհ
Նախապատմական Իտալիա
Էտրուսկներ (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Մեծ Հունաստան (մ.թ.ա. 12-6-րդ դարեր)
Հին Հռոմ (մ.թ.ա. 8-րդ դար - մ.թ. 5-րդ դար)
Իտալիան օստգոթերից տիրապետության տակ (5-6-րդ դարեր)
Միջին դարեր
Միջնադարյան Իտալիա
Իտալիան Բյուզանդիայի տիրապետության տակ (6-8-րդ դարեր)
Լանգոբարդական թագավորություն (6-8-րդ դարեր)
Իտալիայի միջնադարյան թագավորություն
Իսլամը և նորմանները Հարավային Իտալիայում
Ծովային հանրապետություններ և Իտալիայի քաղաք-պետություններ
Նոր ժամանակներ
Իտալական վերածնունդ (14-16-րդ դարեր)
Իտալական պատերազմներ (1494-1559)
Իտալիան նոր ժամանակներում (1559-1814)
Ռիսորջիմենտո (1815-1861)
Ժամանակակից պատմություն
Իտալիայի թագավորություն (1861-1945)
Իտալիան Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918)
Ֆաշիզմ և գաղութային կայսրություն (1918-1945)
Իտալիան Երկրորդ համաշխարհային պատերազմում (1940-1945)
Իտալիայի նորագույն պատմություն (1945-այժմ)
Կապարային տարիներ (1970-ականներ - 1980-ականներ)
Առանձին թեմաներ
Իտալիայի պատմական պետություններ
Իտալիայի ռազմական պատմություն
Իտալիայի տնտեսական պատմություն
Իտալիայի ընտրական իրավունքի պատմություն
Իտալիայի նորաձևության պատմություն
Իտալիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
Իտալիայի երկաթուղային տրանսպորտի պատմություն
Իտալիայում փողերի պատմություն
Իտալիայում երաժշտության պատմություն

Իտալիայի պորտալ

Էտրուսկներ (իտալ.՝ Etruschi, լատին․՝ Etrusci, Tusci, հին հունարեն՝ τυρσηνοί, τυρρηνοί), հնագույն քաղաքակրթություն, որը բնակվել է մ.թ.ա. առաջին հազարամյակում՝ Ապենինյան թերակղզու հյուսիս-արևմուտքում (նախկին Էթրուրիայի շրջան, ժամանակակից Տոսկանա) Առնո և Տիբր գետերի միջև, և որը ստեղծել է զարգացած մշակույթ, որը նախորդել է հռոմեական մշակույթին և մեծ ազդեցություն է ունեցել դրա վրա։ Էտրուսկներից հռոմեական փոխառությունները ներառում են զարգացած ճարտարապետական արվեստ, մասնավորապես՝ շենքերի աղեկամարների կառուցումը։ Հռոմեական այնպիսի սովորույթները, ինչպիսիք են գլադիատորական մարտերը, կառքերով մրցավազքը և բազմաթիվ թաղման արարողությունները ևս ունեն էտրուսկյան ծագում։

Էտրուսկների ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. VII դարում Էտրուրիայում բնակվող ազգերի մոտ ծագեց գիրը։ Էտրուսկների ծագման տեսության մասին ցանկացած ճշգրիտ վկայություններ գոյություն չունեն։ Առավել տարածված են երկու տարբերակներ՝ էտրուսկները ծագումով Իտալիայից են (հերքված է հնէաբանական հետազոտությունների կողմից), այդ ժողովուրդը ձևավորվել է գաղթերի երեք ալիքներից՝ Հարավային Միջերկրածովից (Անատոլիա), Ալպերից (Ռեցիա), Հյուսիս-Կասպյան տափաստաններից (Սկիֆիա)։

Անդրեածին տարբերակի հիմնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկների ծագման անդրեածին տարբերակի համաձայն՝ մ.թ.ա. VIII նրանց տարածումը Միջին և Հյուսիսային Իտալիայում հանդիսանում էր նախորդ Վիլլանովա մշակույթի բնական զարգացում։ Այդպիսի տեսություն շարադրվել է մ.թ.ա. I դարում Դիոնիսոս Հալիկարնասցու կողմից, բայց նրա կողմից բերված փաստերը կասկածներ են առաջացնում։ Հնէաբանական պեղումները վկայում են ժառանգության մասին, որն անցել է Վիլկլանովա I մշակույթից Վիլլանովա II մշակույթին՝ Հարավային Միջերկրածովի և Հունաստանի ապրանքների ներմուծմամբ մինչ օրիենտալիզացման ժամանակաշրջանը, երբ ծագեցին Էտրուրիայիում էտրուսկների դրսևորման առաջին վկայությունները։ Ներկա պահին Վիլլանովա մշակույթը ասոցացվում է ոչ թե էտրուսկների, այլ իտալիկների հետ։

Միգրացիոն տարբերակի հիմնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էտրուսկյան քարտեզ

Երկրորդ տեսության օգտին են խոսում Հերոդոտոսի աշխատությունները, որոնք առաջացել են մ.թ.ա. V դարում։ Ինչպես փաստում էր Հերոդոտոսը՝ էտրուսկները Լիդիայի գաղթականներ են, Փոքր Ասիայի շրջանից, տիրեններ կամ տիրսեններ, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը սարսփելի անբերքատվության և սովի պատճառով։ Հերոդոտոսի կարծիքով դա տեղի է ունեցել գրեթե Տրոյական պատերազմին համընթաց։ Լեսբոս կղզուց Հելլանիկոսը փաստում էր պելասգների մասին ավանդությունը, որոնք ժամանել են Իտալիա և սկսել կոչվել տիրեններ։ Հենց այդ ժամանակ է փլուզվել միկենյան քաղաքակրթությունը և ընկել խեթերի թագավորությունը, այսինքն պետք է թվագրել տիրենների ծագումը սկսած մ.թ.ա. XIII դարից, կամ ավելի ուշ ժամանակահատվածում։ Հնարավոր է՝ այդ ավանդության հետ է կապված տրոյական հերոս Էնեի՝ դեպի արևմուտք փախուստի և հռոմեական պետության հիմնադրման մասին առասպելը, որը մեծ կարևորություն ուներ էտրուսկների համար։ Հերոդոտոսի վարկածը հաստատում են գենետիկ վերլուծության տվյալները, որոնք հաստատում են էտրուսկների ազգակցությունը Փոքր Ասիայի բնակիչների հետ։ Մինչև XX դարի կեսերը «լիդիական տարբերակը» ենթարկվել է խիստ քննադատության, հատկապես լիդիական գրվածքների վերծանումից հետո. նրանց լեզուն ոչ մի կապ չուներ էտրուսկների հետ։ Սակայն գոյություն ունի մի տարբերակ, ըստ որի էտրուսկներին պետք է նույնացնել ոչ թե լիդիացիների հետ, այլ ավելի հին, Փոքր Ասիայի արևմուտքի մինչհնդեվրոպական բնկակչության, որոնք հայտնի են «պրոտոլուվիացիներ» անվամբ։Այդ վաղ ժամանակաշրջանի էտրուսկների հետ Ա. Էրմանը նույնացնում էր լեգենդար տուրշա ցեղին, որն ապրել է արևելյան Միջերկրածովում և կատարել զավթողական հարձակումներ Եգիպտեսի ուղղությամբ (մ.թ.ա. XIII—VII դարերում)։

Տիտ Լիվիյը առաջարկում է մերձալպյան ցեղերից էտրուսկների հյուսիսային ծագման կիսալեգենդար տարբերակը։ Գաղթող հյուսիսային ցեղերի՝ Պրոտովիլլանովա մշակույթի կրողների ներխուժումը Ապենինյան թերակղզի ընդունվում է մասնագետների մեծամասնության կողմից։ Տվյալ վարկածի շրջանակներում էտրուսկ-ռասենները արյունակցական կապ են ունեցել ալպիական ռետերի հետ, և այդ դեպքում թույլատրելի է նրանց դիտարկել որպես տեղաբնիկներ, Կենտրոնակն Եվրոպայի մինչհնդեվրոպական բնակչություն, որը տարբեր ժամանակաշրջաններում իր մեջ է ներառել նախկին մշակութային և էթնիկ տարրեր Սարդինիայից, և, հնարավոր է, Փոքր Ասիայից։

Ա. Ի. Նեմիրովսկու կարծիքով՝ էտրուսկենրի՝ Փոքր Ասիայից դեպի Իտալիա գաղթի միջժամանակային կետ կարելի է համարել Սարդինիան, որտեղ մ.թ.ա. XV դարից գոյություն է ունեցել էտրուսկներին խիստ նման, բայց անգիր՝ նուրագների շինարարների մշակույթը։

Կոմպլեքսային տարբերակի հիմնավորումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրների նյութի և հնէաբանության տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել այն մասին, որ էտրուսկների ծագումնաբանությունում մասնակցություն են ունեցել նախապատմական միջերկրածովյան միության հնագույն տարրերը Արևելքից Արևմուտք շարժման սկզբի ժամանակաշրջանում մ.թ.ա. IV—III հազարամյակներում, ինչպես նաև գաղթականների ալիքը Սև և Կասպից ծովերի արելաից մ.թ.ա. II հազարամյակում. էտրուսկյան ընդհանրության ձևավորման ընթացքում հանդիպել են էգեյան և էգեյաանատոլիական վտարանդիների հետքեր։ Որպես այդ ամենի հաստատում բերվում են Լեմոնսում (Էգեյան ծով) կատարված պեղումների արդյունքները, որտեղ հանդիպել են էտրուսկյան լեզվի քերականական կազմին մոտ գրություններ։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուրիայի ճշգրիտ աշխարհագրական տեղադիրքը որոշելը գրեթե անհնար է։ Էտրուսկների պատմության և մշակույթի սկիզբը դրված է Տիրենեյան ծովի շրջանում և սահմանափակված է Տիբր և Առնո գետերի ավազանով։ Երկրի գետային ցանցի մեջ են մտել նաև Ավենցիա, Վեսեդիա, Ցեցինա, Ալուզա, Ումբրո, Օզա, Ալբինիա, Մարտա, Մինիո, Արո գետերը։ Լայն գետային ցանցը պայմաններ է ստեղծել հողագործության համար, ճահճացած հատվածներով ծանրաբեռնված մի շարք տեղերով։ Հարավային Էտրուրիան, որի հողերը հաճախ հրաբխային ծագում ունեին, ուներ ընդարձակ լճեր՝ Ցիմինյան, Ալսիեթյան, Ստատոնենյան, Վոլսինյան, Սաբատինյան, Տրազիմենյան։ Երկրի տարածքի կեսից ավելին զբաղեցնում էին լեռները և բլուրները։ Ըստ նկարազարդումների և ռելիեֆների կարելի է ենթադրել տարածաշրջանի ֆլորայի և ֆաունայի բազմազանության մասին։ Էտրուսկները մշակում էին կիպարիս, միրտ, նռնենի, որը Իտալիա է բերվել Կարթագենից /նռան պատկերը հանդիպում է էտրքւսկների առարկաների վրա մ.թ.ա. VI դարում։

Քաղաքներ և մեռելաստաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան քաղաքաներից յուրաքանչյուրը ազդեցություն է ունեցել այն տարածքների վրա, որոնք վերահսկել է։ Էտրուսկյան քաղաք-պետություննների բնակիչների ճշգրիտ թվաքանակն անհայտ է, մոտավոր հաշվարկներով Չերվետերիի բնակչությունը ծաղկման շրջանում կազմել է 25 հզ մարդ։ Չերվետերին եղել էտրուրիայի ամենահարավային քաղաքը, այն վերահսկում էր մետաղի հանքաքարի հանքաշերտերը, որն ապահովում էր քաղաքի բարեկեցությունը։ Բնակավայրը տեղակայված էր ափին՝ զառիվեր սանդղավանդին։ Մեռելաստանն ըստ ավանդույթի տեղակայված էր քաղաքի սահմաններից դուրս։ Այնտեղ էր տանում մի ճանապարհ, որով տանում էին թաղման սայլակառքերը։ Ճանապարհի երկու կողմերում տեղակայված էին դամբարանները։ Մարմինները հանգչում էին նստարանների վրա, որմնախորշերում կամ թրծակավե քարադամբաններում։ Վերջիններիս հետ տեղադրում էին նաև հանգուցյալի անձնական իրերը։ Այդ քաղաքի անվանումից (էտր.՝ Ցերե) հետագայում ծագել է «церемония» արարողություն բառը. այդպես էին կոչում հռոմեացիները թաղման որոշ արարողակարգեր։ Հարևան Վեյի քաղաքը տարբերվում էր հիանալի պաշտպանությամբ։ Քաղաքը և դրա մեռելաստանը շրջապատված էին խրմաներով, որոնք Վեյին դարձնում էին գրեթե անմատչելի։ Այստեղ հայտնաբերել են խորան, վանքի հիմք և ջրամբարներ։ Վուլկան՝ միակ էտրուսկյան քանդակագործը, որի անունը հայտնի է, հանդիսանում էր Վեյի բնիկ։ Քաղաքի շրջակայքը նշանակալի է ժայռում բացված անցումներով, որոնք ծառայել են ջրի հեռացման համար։ Էտրուրիայի ճանաչված կենտրոն է համարվում Տարկվինիա քաղաքը։ Քաղաքի անվանումը ծագել է Տիրրեն Տարկոնի որդուց կամ եղբորից, որոնք հիմնել են տասներկու էտրուսկյան պոլիսներ։ Տարկվինիայի մեռելաստանները տեղակայված էին Կոլլե-դե-Չիվիտա և Մոնտերոցի բլուրների մոտ։ Ժայռում փորված դամբարանները պաշտպանվում էին գերզմանաբլուրներով, խցերը նկարազարդվում էին երկու հարյուր տարվա ընթացքում։ Հենց այստեղ են հայտնաբերվել հիասքանչ քարադամբարաններ, որոնք զարդարված էին բարելյեֆներով՝ կափարիչին հանգուցյալի պատկերով։ Քաղաքի հիմքերը դնելիս էտրուսկները հետևում էին ծիսակարգերին, որոնք նման էին հռոմականներին։ Ընտրվում էր անփորի տեղանք, փորվում էր փոս, որի մեջ գցում էին զոհաբերությունները։ Այդ տեղից քաղաքի հիմնադիրը կովերով և ցլերով լծված գութանով անցկացնում էր ակոսներ, որոնք որոշում էին քաղաքի պատերի դիրքերը։ Այնտեղ, որտեղ դա հնարավոր էր, էտրուսկները կիրառում էին փողոցների վանդակավոր հատակագծեր՝ դրանք ուղղելով ըստ լույսի կողմերի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրուսկներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 89