Ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 2 մ, հիմքում պատված է մահացած տերևների թելանման մնացորդներով։ Տերևները փետրաձև հատված են, հերթադիր, հակադիր, երբեմն՝ օղակադիր։ Ծաղկաբույլը պարզ հովանոց է, ծաղիկները՝ դեղին կամ կանաչադեղնավուն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը էլիպսաձև է։
Հարավ–անդրկովկասյան բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան գոգավորության հարավարևելյան մասում, Վայոց ձորի (Արենի գետի շրջակայք), Արարատի (Վեդու շրջակայք, Ուրծի և Երախի լեռնաշղթաներ) և Կոտայքի (Զովաշեն գյուղի շրջակայք) մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ ու կավոտ լեռնալանջերին, աղուտներում։
Nasir, E. & S. I. Ali (eds). 1980-2005. Fl. Pakistan Univ. of Karachi, Karachi.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։