Ընտանիք (կենսաբանություն)
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընտանիք (այլ կիրառումներ)
Կենսաբանական դասակարգման մեջ, ընտանիքը (լատին․՝ familia)՝
- Կարգաբանության աստիճան է։ Այլ հայտնի աստիճաններ են կյանք, թագավորություն, տիպ, դաս, կարգ, ցեղ և տեսակ։ Ընտանիքը գտնվում է կարգի և ցեղի միջև։ Ցանկացած աստիճանի համար գոյություն ունեն միջանկյալ աստիճաններ, որոնք կազմվում են ենթա- լատին․՝ sub և վերնա- լատին․՝ super նախածանցներով։ (Օրինակ՝ ենթաընտանիք, վերնաընտանիք)։
- Կարգաբանության միավոր, տաքսոն։ Այս դեպքում հոգնակի ձևը՝ ընտանիքներ-ն է (լատին․՝ familiae)։
Օրինակ՝ Բամբակենին և բաղրջուկը պատկանում են փիփերթազգիների (լատին․՝ Malvaceae) ընտանիքին։
Թե ցեղերից որն է պատկանում այս կամ այն ընտանիքին որոշվում է տաքսոնոմիստը (կարգաբանի) կողմից։ Շատ հաճախ այդ դասակարգման գործընթացում որևէ միանշանակ կարծիք չի լինում։
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |