Տուուգանբայ Աբդիև
Տուուգանբայ Աբդիև ղրղզ.՝ Тууганбай Абдиев | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1937 |
Ծննդավայր | Nichke, Toktogul District, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 1, 2008 (71 տարեկան) |
Մահվան վայր | Բիշքեկ, Ղրղզստան |
Գերեզման | Ala-Archinskoe Cemetery |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղրղզստան |
Կրթություն | Ղրղզստանի համալսարան (1976) |
Մասնագիտություն | բանաստեղծ, դերասան, Q13167659?, ակին և Komuz player |
Պարգևներ և մրցանակներ |
Տուուգանբայ Աբդիև (ղրղզ.՝ Тууганбай Абдиев, մայիսի 3, 1937, Nichke, Toktogul District, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2008, Բիշքեկ, Ղրղզստան), բանաստեղծ-իմպրովիզատոր, դաստանների հեղինակ, կոմուզահար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի ապրիլի 7-ին, Ղրղզական ԽՍՀ-ի Կետմեն-Տյուբինսկի մարզի Նիչկե-Սայ գյուղում, ֆերմերի ընտանիքում[1][2]։ Բարձրագույն կրթությունն ստացել է 1976 թվականին, ավարտելով` Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանը։
1955 թվականին աշխատել է Տոգտոգուլյան մարզային մշակույթի պալատում, 1956-61 թվականներին` Ջալալ-Աբադսկի ղրղզական դրամատիկական թատրոնում։ 1961 թվականի մարտի 10-ից և մինչև կյանքի օրերը եղել է Ղրղզստանի Տ. Սատիլգանովի անվան պետական ֆիլհարմոնիայի դերասան[3]։
Աբդիևը կատարել է ժողովրդական էպոսներ, հայտնի հեղինակների դաստաններ և կյույեր. «Ակ Բակի», «Ակ-Մեեր», «Ակ տամակ, կոկ տամակ», «Բալա Կերբեզ», «Ժանիշ-Բայշ», «Կարագուլ Բոտոմ», «Կարա եզգեյ», «Կեր Տոլգո», «Կուրմանբեկ», «Լու-լու Մամաժան», «Մունդուկ ևԶարլիկ», «Միրզա Կերբեզ», «Տոգուզ Կայրիկ», «Չոն Կերբեզ»[2][3][4]։
Հրատարակել է իր ստեղծագործությունների մի շարք հավաքաածուներ. «Տանշի կոմուզ» (1979, «Կոմուզի անցումները»), «Իր կանատինդա» (1984, «Երգի թևերով»), «Զալկալար, Զամանդաշտար, Չոնկոլոր» (1999)[4]։ 1990-ական թվականներին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[2][5]։
1984 թվականին «Երգ սիրո մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որը նկարահանվել է ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի (ռեժիսոր` Դորոնբեկ Սադիրբաև)[6]։
1986 թվականին Աբդիևը պարգևատրվել է պատվավոր Ղրղզական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ կոչմամբ[4], 1993 թվականին նրան շնորհվել է Ղրղզստանի ժողովրդական արտիստ կոչումը[2][5]։
1993, 1995, 2000 թվականներին հաղթել է Բիշքեկում անցկացվող բանաստեղծ-իմպրովիզատորների «Ակ տանդայ — 93», «Մանաս — 1000» և «Կուրմանբեր — 500» միջազգային մրցույթներում[4][5][7]։
2005 թվականին Աբդիևը դարձել է III աստիճանի «Մանաս» շքանշանի ասպետ[8]։
Տուգանբայ Աբդիևը «Ռուխանիյատ» մրցանակի դափնեկիր է[5]։
ԽՍՀՄ-ի փլուզումից և Ղրղզստանում արևմտյան երաժշտական ձևերի տարածումից հետո Աբդիևը ավելի մեծ ուշադրություն է դարձրել Ղրղզստանի ավանդական մշակույթին, երիտասարդների շրջանում դրա ժողովրդակայնացմանը[9]. գլխավորել է Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի կոմուզահարների խումբը[10], դասավանդել է «Այտիշ» դպրոցում, որն ստեղծվել էր նույնանուն բարեգործական ֆոնդի կողմից[11][12]։
Տուուգանբայ Աբդիևը երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2008 թվականի դեկտեմբերը 1-ին, Բիշքեկ քաղաքում[3]։ Ղրղզստանի ժողովրդական արտիստ Տուուգանբայ Աբդիևի հոգեհանգիստն անց է կացվել դեկտեմբերի 3-ին, Աբդիլաս Մալդիբաևի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Թաղված է Բիշքեկի «Ալա-Արչա» գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ушёл из жизни акын Тууганбай Абдиев. // «Радио Азаттык». 1 декабря 2008.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Туутанбай Абдиев. // Информационный портал «Открытый Кыргызстан»
- ↑ 3,0 3,1 3,2 «Скончался акын-импровизатор Тууганбай Абдиев (некролог). // Новости Кыргызстана. 2 декабря 2008». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Тууганбай Абдиев. // Национальная библиотека Киргизии. (ղրղզ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Тууганбай Абдиев на информационном портале «Argument.kg» Արխիվացված 2017-08-05 Wayback Machine (ղրղզ.)
- ↑ О кино: Трагическая история любви в фильме «Махабат дастаны». // Информационный портал «LIMON.KG». 1 июля 2015.(չաշխատող հղում)
- ↑ Тууганбай Абдиев. // Национальная библиотека Киргизии.
- ↑ «Кубанычбек Мукашев. Динара Акулова стала заслуженной... // «Вечерний Бишкек». 14 ноября 2005 года. № 216 (8890)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Peter Finn. In Central Asia, a Revival of an Ancient Form of Rap. // Washington Post. March 6, 2005; Page A20 (անգլ.)
- ↑ «Какеев А.Ч. Кыргызстан российских академиков. // Сайт Кыргызско-Российского Славянского университета». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Замир Осоров. Создатель звезд. // Общественно-политическая газета «МСН». 17 сентября 2004 года.
- ↑ Художественное образование в Кыргызской республике. Развитие творческого потенциала в XXI веке. Аналитический доклад. Подготовлен в рамках пилотного проекта ЮНЕСКО и МФГС «Художественное образование в странах СНГ: развитие творческого потенциала в XXI веке». — Бишкек, 2011. — С. 57. — 222 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Туутанбай Абдиев. // Информационный портал «Открытый Кыргызстан»
- Скончался акын-импровизатор Тууганбай Абдиев (некролог). // Новости Кыргызстана. 2 декабря 2008. Արխիվացված 2017-08-01 Wayback Machine
- Тууганбай Абдиев на информационном портале «Argument.kg» Արխիվացված 2017-08-05 Wayback Machine (ղրղզ.)
- Тууганбай Абдиев. // Национальная библиотека Киргизии. (ղրղզ.)
- «Судьба таланта»: искусный и мудрый акын Тууганбай. Информационный портал «Азаттык». 27 января 2009 года. (ղրղզ.)
- Кыргыз адабияты энциклопедиялык окуу куралы / Башкы редактор Ү. Асанов, Жооптуу редактор А. Акматалиев. — Бишкек: Мамлекеттик тил жана энциклопедия борбору, 2004. — С. 17. — 254 с. (ղրղզ.)