Տոռե Անունցիատա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տոռե Անունցիատա | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Նեապոլ (գավառ) | ||||
Մակերես | 7,54 կմ² | ||||
ԲԾՄ | 9±1 մետր | ||||
Բնակչություն | ▼40 153 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 081 | ||||
Փոստային դասիչ | 80058 | ||||
Ավտոմոբիլային կոդ | NA | ||||
Պաշտոնական կայք | comune.torreannunziata.na.it | ||||
| |||||
Տոռե Անունցիատա (իտալ.՝ Torre Annunziata ), կոմունա Իտալիայում՝ Կամպանիա մարզի Նեապոլի գավառում։ Նեապոլի հարավային արվարձանն է։ Ընկած է Նեապոլի ծոցի ափին, Վեզուվի ստորոտին։
Բնակչության թվաքանակը 2004 թվականի տվյալներով եղել է 48 720, 2014 թվականի տվյալներով՝ 42.868[2]: Բնակչության խտությունը կազմում է 6960 մարդ/կմ²։ Քաղաքն զբաղեցնում է 7 կմ² տարածք։ Փոստային ինդեքս՝ 80058, հեռախոսային կոդ՝ 081:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության թվաքանակի փոփոխությունները.
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի ներկայիս տարածքում հին ժամանակներում գոյություն է ունեցել մի բնակավայր (հավանաբար Օպլոնտիս անվանումով), որը մեր թվականությունից առաջ 79 թվականին Վեզուվի ժայթքումից ավերվել է՝ մերձակայքում գտնվող Պոմպեյի ու Հերկուլանումի հետ մեկտեղ[3]։ 1970-ական թվականներին հնագետները այստեղ իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են կայսրուհի Պոմպեա Սաբինայի լավ պահպանված կեցավայրը՝ Պոմպեի վիլլան, ինչպես նաև Լուցիուս Կրասոս Տերցիուսի վիլլան։ Պատմա-ճարտարապետական այդ հուշարձանները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
1631 թվականին Տոռե Անունցիատան մեկ անգամ ևս ոչնչացվել է Վեզուվի ժայթքումից։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://demo.istat.it/?l=it
- ↑ «Демографічний баланс 2014 року та населення на 31 грудня». ISTAT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 25 грудня 2014-ին.(իտալ.)
- ↑ citar web|url=http://dati.istat.it/Index(չաշխատող հղում).aspx|título=[[Istituto(չաշխատող հղում) Nazionale di Statistica]]|autor=|data=|publicado=Statistiche I.Stat|acessodata=|língua2=it
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոռե Անունցիատայի պաշտոնական կայքէջը
- Oplontis en pompeiisites.org
- Oplontis en beniculturali.it Արխիվացված 2018-07-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոռե Անունցիատա» հոդվածին։ |
|