Jump to content

Տոսիրո Միֆունե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոսիրո Միֆունե
ճապ.՝ 三船 敏郎
Ծնվել էապրիլի 1, 1920(1920-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրՑինդաո, Shantung, Չինաստանի Հանրապետություն[1]
Մահացել էդեկտեմբերի 24, 1997(1997-12-24)[2][3][4][…] (77 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա[5]
ԳերեզմանԿավասակի
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիSnow Trail?, Drunken Angel?, Stray Dog?, Ռասյոմոն, Յոթ սամուրայներ և Samurai I: Musashi Miyamoto?
Ամուսին(ներ)Sachiko Yoshimine?
Համատեղ ապրող(ներ)Mika Kitagawa?
Երեխա(ներ)Shirō Mifune? և Mika Mifune?
Պարգևներ և մրցանակներ
mifuneproductions.co.jp

Տոսիրո Միֆունե այլ թարգմանությամբ՝ Տոշիրո Միֆունե (ճապոներեն 三船 敏郎, ապրիլի 1, 1920, Չինաստան - դեկտեմբերի 24, 1997, Ճապոնիա), ճապոնացի դերասան, հայտնի է առավելապես Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոսիրո Միֆունեն ծնվել է Չինաստանի Ցինդաո քաղաքում, ճապոնացու ընտանիքում, ունեցել է 2 եղբայր։ Հայրը՝ Տոկուձո Միֆունեն գործարար էր և ուներ սեփական ֆոտո խանութ։ Ապա ընտանիքով տեղափոխվել են Դալյան քաղաք, ուր անցել է նրա մանկությունը։

Երիտասարդ տարիքում աշխատել է հոր խանութում։ Չնայած նրան, որ բնակվում էր Չինաստանում, սակայն որպես Ճապոնիայի քաղաքացի կանչվում է զինվորական ծառայության Ճապոնիայում՝ ծառայելով Հակաօդային պաշտպանության զորքերում։

Զորացրվելուց հետո 1946 թվականին տեղափոխվում է Տոկիո և ընդունվում է աշխատանքի «Տոխո» կինոընկերությունում որպես օպերատորի օգնական։ Այդ ժամանակ կինոընկերությունից գործադուլի հետևանքով հեռանում են շատ դերասաններ և ընկերությունը կազմակերպում է «նոր դեմքերի» հայտնաբերման մրցույթ, որին մասնակցում են մոտ 4000 հոգի։ Հենց այդ ժամանակ էլ Տոսիրո Միֆունեին նկատում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոն։ Այս նույն մրցույթի ժամանակ էլ նա ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Սատիկո Յոսիմինեի հետ, ում հետ էլ ամուսնանում է 1950 թվականին։

1992 թվականին բժիշկները նրա մոտ հայտնաբերում են սրտի հետ կապված հիվանդություն, որից հետո դերասանը դադարում է նկարահանվել։ Մահացել է 1997 թվականին։ Նրա հուղարկավորությունը կազմակերպվում է «Տոխո», Mifune Production և Kurosawa Production կինոընկերությունների կողմից։

Առաջին դերերը կինոյում դառնում է ռեժիսոր Կաձիրո Յամամոտոյի «Նոր հիմարների ժամանակը» ֆիլմը, իսկ Սենգիտի Տանիգուտի «Արծաթե լեռնաշղթայի մյուս կողմում» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթանում է Ակիրա Կուրոսավայի հետ։ 1948 թվականին նկարահանվում է Կուրոսավայի «Հարբած հրեշտակը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է երիտասարդ գանգստեր Մացունագուին։ Հենց այս ֆիլմով էլ սկսվում է նրա ու Կուրոսավայի երկարատև համագործակցության սկիզբը։

Մեծ ճանաչում է նրան բերում ավազակ Տաձեմարուի դերը Կուրոսավայի 1950 թվականին նկարահանված «Ռասյոմոն» ֆիլմում։ Կուրոսավայի և Միֆունեի մեկ այլ համատեղ աշխատանք՝ «Յոթ սամուրայներ» մեծ հաջողություն է ունենում և լայն արձագանք ստանալավ ամբողջ աշխարհում, և հետագայում մեծ ազդեցություն է ունենում արևմտյան կինոարվեստի պատմության վրա։ Նշված 2 ֆիլմերն էլ ստանում են Օսկար մրցանակ, Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։

Նրանց վերջին համատեղ աշխատանքը դառնում է «Կարմիր մորուքը» (1965) դրաման։ Դրանից հետո նրանց միջև տարաձայնություններ են սկսվում և նրանց ստեղծագործական ճանապարհները բաժանվում են։

Սկսած 1960-ական թթ. Միֆունեն ակտիվորեն նկարահանվում է եվրոպական և արևմտյան կինոյում։ Հիշարժան են նրա խաղացած դերերը ռեժիսոր Թերենս Յանգի «Կարմիր արև» վեստեռնում, ուր նրա խաղընկերներն էին հայտնի դերասաններ Ալեն Դելոնը և Չառլզ Բրոնսոնը, Սթիվեն Սփիլբերգի «1941» ֆիլմում և «Սյոգուն» հինգ սերիա ունեցող ֆիլմաշարում։

Մրցանակներ և ճանաչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր թվով նկարահանվել է մոտ 180 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում, արժանացել 14 տարբեր կինոմրցանակների, այդ թվում Վենետիկի և Մոնրեալի կինոփառատոների մրցանակի։

Բրիտանական կինոյի ինստիտուտը Տոսիրո Միֆունեին անվանել է «ամենահայտնի ճապոնացի դերասանը արևմտյան երկրներում»[6]։

1997 թվականին Empire ամսագիրը նրան ներառել է «Բոլոր ժամանակների 100 լավագույն կինոդերասանների» ցանկում, իսկ 2006 թվականին «Թիկնապահը» ֆիլմում խաղացած դերը ընդգրկվել է Premiere ամսագրի կողմից կազմված «Բոլոր ժամանակների ամենամեծ դերերի» ցանկում[7]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Генс И. Ю. Тосиро Мифунэ. - М.։ Искусство, 1974. - 128 с., 23 л. ил. с. - (Мастера зарубежного киноискусства)
  • Galbraith, Stuart, IV (2002). The Emperor and the Wolf։ The Lives and Films of Akira Kurosawa and Toshiro Mifune. Faber & Faber. ISBN 0-571-19982-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոսիրո Միֆունե» հոդվածին։