Սթիվեն Սփիլբերգ
Սթիվեն Սփիլբերգ (անգլ.՝ Steven Allan Spielberg, դեկտեմբերի 18, 1946[1][2][3][…], Ցինցինատի, Օհայո, ԱՄՆ[4]), աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, համարվում է հոլիվուդյան կինոաշխարհի ամենահաջողակ ներկայացուցիչներից մեկը։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ռեժիսորներից ամենաշատը նրա ֆիլմերն են՝ 5 ֆիլմ, իսկ Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում` 3 ֆիլմ։ Երեք անգամ արժանացել է Օսկարի, որից երկուսը՝ որպես լավագույն ռեժիսոր։
Նրա 20 ամենաշահութաբեր ֆիլմերը (200 միլիոն դոլլարից ավելի) ընդհանուր թվով աշխարհում հավաքել են 8,4 միլիարդ դոլարի եկամուտ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Սփիլբերգը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում, հրեաների[9] ընտանիքում։ Հայրը՝ Առնոլդ Սփիլբերգը, ինժեներ էր, մայրը՝ Լեի Ադլլերը (օրիորդական ազգանումը՝ Պոզներ), պրոֆեսիոնալ դաշնակահարուհի։ Վերջինս թողել է աշխատանքը, որպեսզի զբաղվի չորս երեխաների՝ Սթիվենի, Էննի, Սյուի, Նենսիի, դաստիարակությամբ։
Ընտանիքի՝ Ֆինիկս (Արիզոնա) տեղափոխվելուց հետո Սթիվենն այնտեղ գնում է դպրոց։ Սթիվենը հաճախ էր մնում տանը և հեռուստացույց դիտում։ Նա հորից նվեր է ստանում 8 միլիմետրանոց պորտատիվ կինոկամերա, և Սթիվենն այնքան էր զբաղվում դրանով, որ որոշ ժամանակ անց ստանում է «մարդ-կինոկամերա» մականունը։ Մի քանի ամիս անց նա փորձում է նկարահանել կարճամետրաժ ֆիլմ, նույնիսկ փորձում է նկարահանել սարսափ ֆիլմ, որում արյան փոխարեն օգտագործում էր բալի հյութ։ 12 տարեկանում՝ Կալիֆոռնիայի նահանգային քոլեջում (California State College) սովորելու տարիներին, Սթիվենն առաջին անգամ մասնակցում է սիրողական ֆիլմերի պատանեկան մրցույթի՝ ժյուրիի դատին ներկայացնելով պատերազմի մասին 40 րոպե տևողությամբ «Փախուստ ոչ մի տեղ» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել էին Սթիվենի ծնողներն ու քույրերը։ Կյանքում առաջին անգամ մասնակցելով մրցույթի՝ Սթիվենը հաղթում է։
1963 թվականի մարտի 24-ին տեղական կինոթատրոնում տեղի է ունենում երկուժամանոց «Երկնային կրակներ» ֆիլմի պրեմիերան. այն Սթիվեն Սփիլբերգի գլխավորությամբ նկարահանել էին տեղի դպրոցականները։ Ֆիլմը պատմում էր այլմոլորակայինների կողմից մարդկանց առևանգման մասին տիեզերական կենդանաբանական այգու համար։ Ֆիլմի ստեղծման համար գումարը տվել էին Սթիվենի ծնողները. ծախսվել էր 600 դոլար, նկարահանող անձնակազմի անվճար սնունդն ապահովում էր Սթիվենի մայրը, մակետների պատրաստմանն աջակցում էր Սթիվենի հայրը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Նշումներ |
---|---|---|---|
1978 | Ես ուզում եմ բռնել քո ձեռքը | I Wanna Hold Your Hand | գործադիր պրոդյուսեր |
1980 | Օգտագործված ավտոմեքենաներ | Used Cars | գործադիր պրոդյուսեր |
1981 | Կոնտինենտալ ջրաբաժան | Continental Divide | գործադիր պրոդյուսեր |
1982 | Այլմոլորակայինը | E.T. the Extra-Terrestrial | |
1982 | Պոլտերգեյսթ | Poltergeist | |
1983 | Մթնշաղային շրջան. Ֆիլմ | Twilight Zone։ The Movie | |
1984 | Գրեմլիններ | Gremlins | գործադիր պրոդյուսեր |
1985 | Ֆանդանգո | Fandango | |
1985 | The Goonies | The Goonies | |
1985 | Հետ դեպի ապագա | Back to the Future | գործադիր պրոդյուսեր |
1985 - 1987 | Զարմանալի պատմություններ (սերիալ) | Amazing Stories | |
1985 | Երիտասարդ Շերլոկ Հոլմսը | Young Sherlock Holmes | |
1985 | Մանուշակագույն | The Color Purple | |
1986 | Մոնեյ Փիթ | The Money Pit | գործադիր պրոդյուսեր |
1986 | Ամերիկյան պատմություն | An American Tail | գործադիր պրոդյուսեր |
1987 | Հարին և Հենդելսոնները | Harry and the Hendersons | գործադիր պրոդյուսեր |
1987 | Ներքին տարածություն | Innerspace | գործադիր պրոդյուսեր |
1987 | Ուղիղ ժամը երեքին | Three O'Clock High | գործադիր պրոդյուսեր |
1987 | Արևի կայսրություն | Empire of the Sun | |
1987 | Մարտկոցներ չեն տրամադրվում | *batteries not included | |
1988 | Ով է դավել Ռոջեր ճագարին | Who Framed Roger Rabbit | |
1988 | Երկիրը ժամանակից առաջ | The Land Before Time | գործադիր պրոդյուսեր |
1989 | Թամիի անհաջողությունները (Կարճամետրաժ) | Tummy Trouble | |
1989 | Հայրիկը | Dad | գործադիր պրոդյուսեր |
1989 | Հետ դեպի ապագա 2 | Back to the Future Part II | գործադիր պրոդյուսեր |
1989 | Միշտ | Always | |
1990 | Ջոն ընդդեմ հրաբխի | Joe Versus the Volcano | գործադիր պրոդյուսեր |
1990 | Երազներ | Dreams | |
1990 | Հետ դեպի ապագա 3 | Back to the Future Part III | գործադիր պրոդյուսեր |
1990 | Ռոլեր Կուասթեր ճագարը (Կարճամետրաժ) | Roller Coaster Rabbit | գործադիր պրոդյուսեր |
1990 | Գրեմլիներ 2. նոր սերունդ | Gremlins 2։ The New Batch | գործադիր պրոդյուսեր |
1990 | Վախ սարդերից | Arachnophobia | գործադիր պրոդյուսեր |
1990 - 1992 | Մուլտհերոսների արկածները | Tiny Toon Adventures | |
1991 | Վախի հրվանդանը | Cape Fear | գործադիր պրոդյուսեր |
1991 | Ամերիկյան պատմություն 2. Ֆիվելը գնում է արևմուտք | An American Tail։ Fievel Goes West | |
1991 | Թռչելու երազանք (Կարճամետրաժ) | A Wish for Wings That Work | գործադիր պրոդյուսեր |
1991 | Ժամանակի կարճ պատմություն | A Brief History of Time | գործադիր պրոդյուսեր |
1992 | Ֆիվելի ամերիկյան պատմությունները (սերիալ) | Fievel's American Tails | գործադիր պրոդյուսեր (13 էպիզոդ, 1992) |
1992 | It's a Wonderful Tiny Toons Christmas Special (Կարճամետրաժ) | It's a Wonderful Tiny Toons Christmas Special | գործադիր պրոդյուսեր |
1992 | Մուլտհերոսների արկածները. Ինչպես ես անցկացրեցի արձակուրդները | Tiny Toon Adventures։ How I Spent My Vacation | |
1993 | Խճճված հետք (Կարճամետրաժ) | Trail Mix-Up | գործադիր պրոդյուսեր |
1993 | 61−րդ թվականի թողարկում | Class of '61 | գործադիր պրոդյուսեր |
1993 - 1998 | Չարաճճի մուլտհերոսները (սերիալ) | Animaniacs | |
1993 - 1996 | Ստորջրյա ոդիսականը (սերիալ) | SeaQuest DSV | |
1993 | Մենք վերադարձել ենք. Դինոզավրի պատմություն | We're Back! A Dinosaur's Story | գործադիր պրոդյուսեր |
1993 | Շինդլերի ցուցակը | Schindler's List | |
1993 | Տնային շունը (սերիալ) | Family Dog | գործադիր պրոդյուսեր (1 эпизод, 1993) |
1994 | Tiny Toons Spring Break | Tiny Toons Spring Break | գործադիր պրոդյուսեր |
1994 | Ես խելագար եմ (Կարճամետրաժ) | I'm Mad | գործադիր պրոդյուսեր |
1994 | Ֆլինսթոունները | The Flintstones | |
1994 | Yakko's World։ An Animaniacs Singalong | Yakko's World։ An Animaniacs Singalong | գործադիր պրոդյուսեր |
1995 | Կասպեր | Casper | |
1995 | Թայնի Թունի գիշերային կյանքը | Tiny Toons' Night Ghoulery | գործադիր պրոդյուսեր |
1995 - 1998 | Պինկին և Բրեյնը (սերիալ) | Pinky and the Brain | |
1995 | Բալթո | Balto | |
1995 | A Pinky & the Brain Christmas Special | A Pinky & the Brain Christmas Special | գործադիր պրոդյուսեր |
1996 | Փոթորիկ | Twister | |
1996 | Ռոջեր նապաստտակի լվագույնները | The Best of Roger Rabbit | գործադիր պրոդյուսեր |
1997 | Սևազգեստ մարդիկ | Men in Black | գործադիր պրոդյուսեր |
1997 | Ամիսթադ | Amistad | |
1997 | Բեռլինի կորած երեխաները | The Lost Children of Berlin | գործադիր պրոդյուսեր |
1998 | Բախում անդնդի հետ | Deep Impact | գործադիր պրոդյուսեր |
1998 | Ջորրոյի դիմակը | The Mask of Zorro | |
1998 | Փրկել շարքային Ռայանին | Saving Private Ryan | |
1998 | Վերջին օրերը | The Last Days | գործադիր պրոդյուսեր |
1998 | Փինկին, Էլմայրան և Բրեյնը (սերիալ) | Pinky, Elmyra & the Brain | գործադիր պրոդյուսեր (9 էպիզոդ, 1998-1999) |
1999 | Բլրի վրայի տան ուրվականը | The Haunting | |
1999 | Վաքոյի ցանկությունը | Wakko's Wish | գործադիր պրոդյուսեր |
2000 | Հոլոքստի աչքերը | A Holocaust szemei | գործադիր պրոդյուսեր |
2000 | Shooting War | Shooting War | գործադիր պրոդյուսեր |
2001 | Semper Fi | Semper Fi | գործադիր պրոդյուսեր |
2001 | Շրեկ | Shrek | գործադիր պրոդյուսեր |
2001 | Էվոլյուցիա | Evolution | |
2001 | Արհեստական բանականություն | Artificial Intelligence։ AI | |
2001 | Յուրայի դարաշրջանի այգի 3 | Jurassic Park III | գործադիր պրոդյուսեր |
2001 | Զինակից եղբայրներ (սերիալ) | Band of Brothers | գործադիր պրոդյուսեր (2 էպիզոդ, 2001) |
2001 | Մենք միասին մնացինք միայնակ | We Stand Alone Together | |
2002 | Ընդհատված լռություն (մինի սերիալ) | գործադիր պրոդյուսեր | |
2002 | Աշխարհի արժեքը | Price for Peace | գործադիր պրոդյուսեր |
2002 | Սևազգեստ մարդիկ 2 | Men in Black II | գործադիր պրոդյուսեր |
2002 | Առևանգվածները (մինի սերիալ) | Taken | գործադիր պրոդյուսեր (7 էպիզոդ, 2002) |
2002 | Բռնիր ինձ, եթե կարող ես | Catch Me If You Can | |
2003 | Burma Bridge Busters | Burma Bridge Busters | գործադիր պրոդյուսեր |
2004 | Տերմինալ | The Terminal | |
2005 | Դան Ֆինեթին և Դան Բենդը. Ես կին եմ | Dan Finnerty & the Dan Band։ I Am Woman | գործադիր պրոդյուսեր |
2005 | Դեպի արևմուտք | Into the West | գործադիր պրոդյուսեր |
2005 | Զորրոյի լեգենդը | The Legend of Zorro | |
2005 | Գեյշայի մեմուարները | Memoirs of a Geisha | |
2005 | Մյունխեն | Munich | |
2006 | Հրեշ տունը | Monster House | |
2006 | Ասա քո անունը | Назови свое имя | գործադիր պրոդյուսեր |
2006 | Մեր հայրերի դրոշները | Flags of Our Fathers | |
2006 | Իվո Ջիմայի նամակները | Letters from Iwo Jima | |
2007 | The Big Bad Heist (Կարճամետրաժ) | The Big Bad Heist | գործադիր պրոդյուսեր |
2007 | Պար սատանայի հետ (Կարճամետրաժ) | Dance with the Devil | գործադիր պրոդյուսեր |
2007 | Տրանսֆորմերներ | Transformers | գործադիր պրոդյուսեր |
2007 | Մեկը շատից (սերիալ) | On the Lot | գործադիր պրոդյուսեր (4 էպիզոդ, 2007) |
2008 | Ոսկե Աչքը | Eagle Eye | գործադիր պրոդյուսեր |
2009 | Տրանսֆորմերներ։ Ֆոլլենների Վրեժը | Transformers։ Revenge of the Fallen | գործադիր պրոդյուսեր |
2009 | Սիրելի ոսկորներ | The Lovely Bones | գործադիր պրոդյուսեր |
2009 | Տարայի միացյալ նահանգները (սերիալ) | United States of Tara | գործադիր պրոդյուսեր (36 էպիզոդ, 2009-2011) |
2010 | Խաղաղ օվկիանոսը | The Pacific | գործադիր պրոդյուսեր (10 էպիզոդ, 2010) |
2010 | Այն կողմինները | Hereafter | գործադիր պրոդյուսեր |
2010 | Երկաթե ճանկում | True Grit | գործադիր պրոդյուսեր |
2011 | Ընտիր 8 | Super 8 | |
2011 | Տրանսֆորմերներ։ Լուսնի Մութ Կողմը | Transformers։ Dark of the Moon | գործադիր պրոդյուսեր |
2011 | Կովբոյներն ընդդեմ այլմոլորակայինների | Cowboys & Aliens | գործադիր պրոդյուսեր |
2011 | Կենդանի պողպատ | Real Steel | գործադիր պրոդյուսեր |
2011 | Թերա Նովա (սերիալ) | Terra Nova | գործադիր պրոդյուսեր (13 էպիզոդ, 2011) |
2011 | Տինտինի արկածները. Միաեղջյուրի գաղտնիքը | The Adventures of Tintin | |
2011 | Տրանսֆորմերները. Եռաչափ ճանապարհորդություն | Transformers։ The Ride - 3D | գործադիր պրոդյուսեր |
2011 – ... | Փլվող երկնակամար (սերիալ) | Falling Skies | գործադիր պրոդյուսեր (20 էպիզոդ, 2011-2012) |
2011 | Մարտական ձի | War Horse | |
2011 – ... | Վերածնունդ. Երկվորյակ երկնաքերներին փոխարինողը (սերիալ) | Rising։ Rebuilding Ground Zero | գործադիր պրոդյուսեր |
2011 | Ամրոցը և բանալին | Locke & Key | |
2012 | Գետը (սերիալ) | The River | գործադիր պրոդյուսեր (8 էպիզոդ, 2012) |
2012 | Սևազգեստ մարդիկ 3 | Men in Black 3 | գործադիր պրոդյուսեր |
2012 | Կյանքը որպես շոու (սերիալ) | Smash | գործադիր պրոդյուսեր (15 էպիզոդ, 2012) |
2012 | Լինկոլն | Lincoln | |
2014 | Յուրայի դարաշրջանի այգի 4 | Jurassic Park IV | գործադիր պրոդյուսեր |
2014 | Ռոբոփոակալիփսիս | Robopocalypse | |
2014 | Տրանսֆորմերներ։ Բնաջնջման Դարաշրջանը | Transformers։ Age Of Extinction | գործադիր պրոդյուսեր |
- | Կենդանի պողպատ 2 | Real Steel 2 | |
- | Երբ բախվում են աշխարհները | When Worlds Collide | |
- | Միջաստղայինը | Interstellar | |
- | Տինտինի արկաշները. Արևի գերիները | The Adventures of Tintin։ Prisoners of the Sun | |
- | Թալիսման (մինի սերիալ) | The Talisman | |
- | Տինտին 3 | Untitled Third Tintin Film | |
- | Չիկագո յոթ | The Trial of the Chicago 7 |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1961 | Կործանիչ ջոկատը | Fighter Squad |
1961 | Փախուստ ոչ մի տեղ | Escape to Nowhere |
1964 | Կրքի հուրը | Firelight |
1967 | Slipstream | Slipstream |
1968 | Ամբլին | Amblin |
1973 | Երնային ասեր Էլին և ռոուջերը | Ace Eli and Rodger of the Skies |
1974 | Շուգարլենդյան էքսպրեսը | The Sugarland Express |
1977 | Երրորդ կարգի մտերիմ կապեր | Close Encounters of the Third Kind |
1982 | Պոլտերգեյսթ | Poltergeist |
1985 | The Goonies | The Goonies |
1985 - 1987 | Զարմանալի պատմություններ (սերիալ) | Amazing Stories |
2001 | Արհեստական բանականություն | Artificial Intelligence։ AI |
Մոնտաժ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
1959 | Վերջին զենքը | The Last Gun |
1961 | Կործանիչ ջոկատը | Fighter Squad |
1961 | Փախուստ ոչ մի տեղ | Escape to Nowhere |
1964 | Կրքի հուրը | Firelight |
1968 | Ամբլին | Amblin |
1973 | Սավաժ | Savage |
1982 | Պոլտերգեյսթ | Poltergeist |
1985 | The Goonies | The Goonies |
2000 | Ռազմական բախում | Shooting War |
Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը | Դերը | Ժանրը | Ռեժիսոր | Խաղընկերներ |
---|---|---|---|---|---|---|
1959 | Վերջին զենքը | The Last Gun | Կարճամետրաժ, Վեստեռն |
Սթիվեն Սթիլբերգ | ||
1971 | Ինչ-որ մի սարսափելի բան | Something Evil | Սարսափ | Սթիվեն Սթիլբերգ | ||
1980 | Բլյուզ եղբայրները | The Blues Brothers | Cook County Assessor's Office Clerk | Քրեական, Երաժշտական |
Ջոն Լենդիս | |
2002 | Օստին Փաուերս. Գոլդմեմբեր | Austin Powers in Goldmember | խաղում է ինքն իրեն | Մարտական, Կատակերգություն, Քրեական |
Ջեյ Ռոուչ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Barson M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118812068 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.nytimes.com/1995/09/24/us/from-schindler-s-list-a-jewish-mission.html
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/steven-spielberg/
- ↑ https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
- ↑ https://www.vanityfair.fr/ecrans/article/golden-globes-2023-palmares-complet
- ↑ «The religion of director Steven Spielberg». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Սփիլբերգ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 18 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օհայոյում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Սեզար» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ