Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Ապրիլ 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Ապրիլ ամսվա հոդվածները
Ապրիլի 1
Գունափոխումը օգնում է քամելեոնին աննկատ մնալ
Գունափոխումը օգնում է քամելեոնին աննկատ մնալ

Բնության օրինաչափություններ, բնական պայմաններում ձևավորվող կրկնվող այս կամ այն ձևերն են և նրանց համադրությունները: Դրանք դրսևորվում են բնության տարբեր օբյեկտներում և երևույթներում, երբեմն էլ կարող են նկարագրվել մաթեմատիկական մոդելներով:

Բնության մեջ կրկնվող ձևերը լինում են տարբեր ձևերի` դրսևորվելով սիմետրիաներում, ծառերում, գալարներում, գետերի կորաձև թեքումներում, ալիքներում, փրփուրներում, երկրաչափական նախշերում և այլն: Դեռևս հին հույն առաջին փիլիսոփաները` Պլատոնը, Պյութագորասը, Էմպեդոկլեսը, ուսումնասիրել են տվյալ օրինաչափությունները` փորձելով բացատրել բնական կարգը: Սակայն դարեր են պահանջվել, որ կրկնման այդ օրինաչափությունների ժամանակակից ընկալումը սահմանվի: Այսպես` գերմանացի կենսաբան և նկարիչ Էռնստ Հեկկելը նկարեց ծովային հարյուրավոր օրգանիզմներ, որպեսզի ապացուցի դրանց մեջ եղած համաչափությունը: Շոտլանդացի կենսաբան Դարսի Թոմփսոնը առաջինը ուսումնասիրեց բույսերի և կենդանիների աճի օրինաչափությունները:

Մաթեմատիկան, ֆիզիկան և քիմիան բացատրում են բնության օրինաչափությունները տարբեր մակարդակներում: Կենդանի բնության օրինաչափությունները բացատրվում են... Ավելին

Ապրիլի 2
Գառնիի հեթանոսական տաճարը 2014 թուականին
Գառնիի հեթանոսական տաճարը 2014 թուականին

Գառնիի հեթանոսական տաճար, հին հայ հեթանոսական տաճար Կոտայքի մարզի համանուն գիւղին մէջ, Ազատ գետի աջ ափին: Հայաստանի Հանրապետութեան պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձան է:

Առաջին անգամ կը յիշուի Տակիտոսը՝ «Gornea» ձեւով: Ամրոցը կառուցուած է հաւանաբար (Ք․Ա․) Բ. դարուն:

Աւանդութիւններէն մեկնած՝ Մովսէս Խորենացի Գառնիի հիմնադրումը կը վերագրէ Հայկ նահապետի ծոռան՝ Գեղամին, որու թոռնիկին՝ Գառնիկի անունով ալ, կոչուած է Գառնի:

․․․ կը շինուի դաստակերտ մը եւ անունը կը դնէ Գեղամի, որ յետոյ անոր թոռնիկին՝ Գառնիկի անունով կոչուեցաւ Գառնի:
- Մովսէս Խորենացի, Հայոց պատմութիւն

Միջնադարեան մեր մատենագիտութեան մէջ Մովսէս Խորենացիի յօրինած աւանդութիւնը ճանչցուած է իբրեւ ճշմարիտ-իրական: Ժդ. դարու ձեռագիրի մը մէջ ալ դաստակերտ–ամրոցի հիմնադրման տարին կը համարուի... Ավելին

Ապրիլի 3
Յասին Բրահիմի
Յասին Բրահիմի

Յասին Բրահիմի (արաբ․՝ ياسين إبراهيمي‎‎, փետրվարի 8, 1990, Փարիզ), Ֆրանսիայում ծնված ալժիրցի ֆուտբոլիստ, «Պորտու» ակումբի և Ալժիրի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Բրահիմին իր կարիերան սկսել է Իլ դը Ֆրանս երկրամասի տարբեր ակումբներում՝ մարզվելով «Մոնտրեյ» և «Վենսեն» սիրողական ակումբերում: 2003 թվականին նա հրավիրվում է Կլերֆոնտենի ֆուտբոլային ակադեմիա: Բրահիմին ակադեմիայում անցկացնում է 3 տարի, ինչից հետո պայմանագիր է կնքում ֆրանսիական «Ռենն» ակումբի հետ: Որոշ ժամանակ խաղալով «Ռեննի» երիտասարդական ակումբում՝ Բրահիմին հասնում է մի շարք հաջողությունների: Ստանալով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակ՝ Բրահիմին վարձավճարով տեղափոխվում է Լիգա 2-ում հանդես եկող «Կլերմոն» ֆուտբոլային ակումբ: Հանդես գալով «Կլերմոնի» կազմում՝ Բրահիմին դառնում է 2009-10 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և շատ արագ հայտնի է դառնում տրանսֆերային «շուկայում»: 2010 թվականին Բրահիմին վերադառնում է «Ռենն»:

Ներկայում Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստ Բրահիմին... Ավելին

Ապրիլի 4
Ռոման Շիրոկով
Ռոման Շիրոկով

Ռոման Նիկոլաևիչ Շիրոկով (ռուս.՝ Рома́н Никола́евич Широ́ков, հուլիսի 6, 1981, Դեդովսկ), ռուս ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան: Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008):

Եվրո 2008-ի բրոնզե մեդալակիր: «Զենիթի» կազմում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի սուպերգավաթի կրկնակի հաղթող, ՈւԵՖԱ գավաթի և սուպերգավաթի հաղթող (2008):

Ռոման Շիրոկովը ԲԿՄԱ-ի ֆուտբոլային դպրոցի սանն է: 1998-2001 թվականներին Ռոմանը խաղացել է ԲԿՄԱ-2 ակումբում, որից հետո նա վարձակալվել է «Տորպեդո-ԶԻԼ» ակումբում: Այնտեղ խաղացել է ընդամենը մեկ խաղ՝ 2001 թվականի հուլիսի 11-ին «Լոկոմոտիվի» դեմ խաղի 69-րդ րոպեին փոխարինման դուրս գալով:

Ալկոհոլի չարաշահման պատճառով խախտել է ռեժիմը և թիմում բազմիցս ունեցել է խնդիրներ: 7 տարում փոխելով 6 ակումբ՝ մինչև 2007 թվականը բարձր մակարդակում պարբերական հանդես եկավ. 2 տարի խաղաց «Իստրայի» սիրողական թիմում, հետո տեղափոխվեց երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վիդնոյե» ակումբ: 2005 թվականին տեղափոխվեց Ռամենսկոեի «Սատուրն» ակումբ, որտեղ դարձավ... Ավելին

Ապրիլի 5
Գուրգեն Մարգարյանի գերեզմանը Եռաբլուրում
Գուրգեն Մարգարյանի գերեզմանը Եռաբլուրում

Գուրգեն Մարգարյան (սեպտեմբերի 26, 1978, Երևան - փետրվարի 19, 2004, Բուդապեշտ), հայ լեյտենանտ: Սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում: Թաղված է Եռաբլուր զինվորական պանթեոնում:

Մարգարյանը ծնվել է Երևանում: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բակալավրի աստիճան ստանալուց հետո զորակոչվում է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժեր: Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո շարունակում է ծառայությունը զինված ուժերում և դառնում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության սպա:

2004 թվականի հունվարի 11-ից Գուրգեն Մարգարյանը մասնակցում էր ՆԱՏՕ«Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին: Փետրվարի 19-ին սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից, որը քնած ժամանակ կացնի 16 հարված է հասցրել դեմքին՝ դրանով իսկ... Ավելին

Ապրիլի 6
Յոդլ համույթ
Յոդլ համույթ

Յոդլ (գերմ.՝ Jodeln կամ Իոդլ), տարբեր ժողովուրդների մշակույթներում յուրահատուկ երգի տեսակ առանց բառերի, որին բնորոշ է ձայնային ռեգիստրերի արագ փոփոխությունը, այսինքն, կրծքային ու ֆալցետային ձայների հերթագայությունը: Տիրոլցիների կողմից ընդունված ժանրի անունը՝ յոդլը (յոդլեր, յոդլինգ) համարվում է բնաձայնույթ: Որպես կանոն ալպիական երգիչները այս յուրօրինակ երգի տեսակը երգում են այս տեսակի «Hodaro», «Iohodraeho», «Holadaittijo» հնչյունակապակցություններով: Այսպիսի վոկալային տեխնիկան հանդիպում է աշխարհի բազմաթիվ մշակույթներում:

  • Շվեյցարական ազգային երաժշտության մեջ այս ձևը հավանական է, որ հայտնվել է ալպիական հովիվների կողմից, ովքեր գտնվելով լեռների գագաթներին երգը օգտագործում էին որպես կանչի տեսակ: Հետագայում երգի այս տեսակը դարձավ ավանդական ամբողջ Շվեյցարիայի համար:
  • Իրանական և ադրբեջանական դասական երաժշտության մեջ երգողը հաճախ օգտագործում է «թահրիրը», որը յոդլինգական տեխնիկայի տեսակ է:
  • Վրացական ազգային երաժշտության մեջ օգտագործվում է... Ավելին
Ապրիլի 7
«Արմենիա» ամսագրի շապիկ
«Արմենիա» ամսագրի շապիկ

Արմենականների կուսակցություն, առաջին հայկական կուսակցությունը: Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը: Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը:

1860-70-ական թվականներին հայ հասարակական-քաղաքական վերնախավը, որը կրթություն էր ստացել Եվրոպայի և Ռուսական կայսրության տարբեր համալսարաններում, հատուկ ուշադրություն է դարձրել երեք կայսրությունների բաժանված հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական ու մշակութային զարգացմանը: Ազգային-հասարակական գործունեությունն ու զարթոնքը պատմության այդ շրջանում բնորոշ էր Մերձավոր Արևելքի շատ ժողովուրդների: Հայերի գոյատևման ու հետագա զարգացման ուղիները հայ մտավորականները պատկերացնում էին երկու տարբերակով՝ խաղաղ վերափոխումների՝ բարենորոգումների միջոցով կամ զինված ազատագրական պայքարի կազմակերպմամբ:

1877-78 թվականներին Հարավային Կովկասում ու Բալկանյան թերակղզում բռնկվում է...Ավելին

Ապրիլի 8
Տուշման (իսկական անունը՝ Վարդան Ստեփանեան), (1966, Երեւան - 1992, Միւրիշեն, թաղուած է Եռաբլուրին մէջ (Երեւան), Արցախեան պատերազմի հերոս, ֆետայի:

Արցախեան պատերազմի հերոս Վարդան Տուշման Ստեփանեանը ծնած է 1966 թուական մարտ 9-ին Երեւանի մէջ: Սովորած է Երեւանի Յովհաննէս Թումանեանի անուան N32 միջնակարգ դպրոցին մէջ: Աչքի ինկաւ գերազանց առաջադիմութեամբ: Մանկութեան տարիներուն շատ ժամանակ անցուցած է գրադարանին մէջ, ուր կ՛աշխատէր անոր մայրը: Ընթերցած է Չարենց, Թումանեան, Շիրազ: 1983 թուականին աւարտելով դպրոցը աշխատանքի կ՛անցնի Պրտէ գործուածքներու գործարանին մէջ: 1984 թուականին կամաւոր ծառայութեան անցած է Աֆղանիստանի մէջ` սովետական բանակի կազմին մէջ: Ան կ՛երազէր տիրապետել ռազմական արուեստի ամբողջ հմտութիւններուն: «Աֆղանիստան ծառայելու գացի կամաւոր, կ՛ուզէի լաւ կռուիլ սովորել եւ կռուեցայ: Վատ զինուոր չեմ եղած եւ միշտ հաւատացած եմ, որ օր մը Հայոց բանակի զինուոր պիտի ըլլամ»: Զորացելէ ետք Տուշման կ՛ընդունուի Երեւանի պետական համալսարանի «Իրաւաբանական» հիմնարկ:

1988 թուականէն Տուշման ամբողջապէս կը նուիրէ... Ավելին

Ապրիլի 9
Վարդագույն ժապավենը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման նշանն է
Վարդագույն ժապավենը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման նշանն է

Կրծքագեղձի քաղցկեղ, կրծքագեղձում զարգացող չարորակ ուռուցքային հիվանդություն: Այս հիվանդություն ախտանշաններից են կրծքագեղձի չափսերի փոփոխությունը, կրծքագեղձում առաջացող գնդանման կույտերը, մաշկի վրա առաջացող փոսիկները, կրծքապտուկներից հեղուկի արտահոսքը: Հիվանդության տարածվածության դեպքում կարող են առաջանալ նաև ոսկրերի ցավեր, ավշային հանգույցների ուռչվածություն, հևոցներ, մաշկի դեղնություն:

Հիվանդության առաջացման ռիսկային գործոններ են համարվում սեռը (հաճախ նկատվում է իգական սեռի մոտ), գիրությունը, ֆիզիկական ցածր ակտիվությունը, ալկոհոլի օգտագործումը, դաշտանադադարի ժամանակ կիրառվող հորմոնային փոխարինման թերապիան, իոնային ճառագայթահարումը, շատ ցածր տարիքում առաջացող դաշտանը, մեծ տարիքում երեխաներ ունենալը կամ ընդհանրապես չունենալը, մեծ տարիքը, բարեկամների մոտ արձանագրված հիվանդության դեպքերը: Հիվանդության 5–10% դեպքերն ունեն գենետիկական հիմք և պայմանավորված են ժառանգականությաբ, մասնավորապես՝ BRCA1 և BRCA2 գեներով: Կրծքագեղձի քաղցկեղը գերազնացապես առաջանում է... Ավելին

Ապրիլի 10
Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին»
Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին»

Ռազմական ստրատեգիա կամ Ռազմական ռազմավարություն (հ․–հուն στρατηγία, stratēgós – ստրատեգոս, որ բառացի նշանակում է զորքը առաջնորդել, ռազմավարություն), պատերազմը վարելու հմտություն, ռազմական գործողությունները վարելու «հրամանատարական արվեստ», ռազմարվեստի բարձրագույն բնագավառ: Ընդգրկում է զինված ուժերը պատերազմի նախապատրաստելու, պատերազմը պլանավորելու և վարելու տեսական և գործնական հարցեր, ուսումնասիրում պատերազմի օրինաչափությունները, հանդիսանում է ռազմական գործի բաղկացուցիչ մասը, մշակում է ստրատեգիական գործողություններ նախապատրաստելու և վարելու եղանակները, որոշում ռազմաճակատների, նավատորմների և բանակների նպատակներն ու խնդիրները և այլն՝ նպատակային ուժի կիրառման կամ բռնության սպառնալիքով թիրախային քաղաքական նպատակներով:

Առաջացել է հունարեն strategos, ստրատեգոս բառից, իսկ στρατηγία, ստրատեգիա տերմինը կիրառության մեջ է մտել 18–րդ դարի ընթացքում՝ ձեռք բերելով նեղ իմաստ, որպես «գեներալի արվեստ» կամ հրամանատարական արվեստ կամ զորքի «տեղակայման արվեստ»:

Ռազմավարական մշակույթը ընդգրկուն և խորը, խիստ պրագմատիկ դիսցիպլին է (գիտաճյուղ): Սակայն... Ավելին

Ապրիլի 11
Բրայսոն Ջուան Թիլեր (անգլ.՝ Bryson Djuan Tiller, ծնված՝ հունվարի 2, 1993 թ., Լուիսվիլ, Կենտուկի), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ և ռեփեր: Կարիերան սկսել է 2011 թվականին՝ թողարկելով «Killer Instinct Vol.1» անվանումը կրող առաջին միքսթեյպը: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց իր «Don't» սինգլի շնորհիվ, որը զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և դարձավ հիթ: Այդ երգով ճանաչում ձեռք բերելուց և RCA Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, ռեփեր Դրեյքը նրան առաջարկեց պայմանագիր ստորագրել իր OVO Sound լեյբլի հետ, սակայն Թիլերն մերժեց այդ առաջարկը: 2015 թվականի հոկտեմբերին վաճառքի դուրս եկավ նրա «Trapsoul» կոչվող առաջին ալբոմը, որն արժանացավ քննադատների բարձր գնահատականին և զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում: 2016 թվականի մարտին Թիլերին հանձնվեց Լուսվիլ քաղաքի բանալին մայոր Գրեգ Ֆիշերի կողմից և մարտի 12-ը հայտարարվեց «Բրայսոն Թիլերի օր»:

Ծնվել է 1993 թվականի հունվարի 2-ին Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում: Նրա մայրը մահացել է, երբ նա եղել է 4 տարեկան, որից հետո նրան մեծացրել է տատը: Ունի չորս եղբայր: Նա երգել սկսել է եկեղեցում, իսկ այնուհետև երգում էր նաև դպրոցի աղջիկների համար, չնայած նրան, որ խոստովանում է, որ բավականին ամաչկոտ է եղել: Դպրոցից դուրս գալուց հետո Թիլերն որոշ ժամանակ սկսեց աշխատել UPS առաքման սերվիսում և Papa John's արագ սննդի կենտրոնում... Ավելին

Ապրիլի 12
Շեյ Գիվեն
Շեյ Գիվեն

Շեյ Գիվեն (իռլանդերեն՝ Séamus Mac Dhuibhín, ապրիլի 20, 1976, Լիֆֆորդ), իռլանդացի դարպասապահ, ով հանդես է գալիս անգլիական «Սթոք Սիթի»-ում: Ազգային հավաքականում Գիվենը մասնակցել է 133 խաղի, և Իռլանդիայի հավաքականի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է: Գիվենն ազգային հավաքականում իր առաջնախաղն անցկացրել է 1996 թվականին: Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնության բոլոր խաղերին: Գիվենը հավաքականի կազմում մասնակցել է նաև 2010 թվականի աշխարհի առաջնությանը, Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը ինչպես նաև Ֆրանսիայի 2009 թվականի Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Իր ակումբային կարիերան սկսել է «Սելտիկում»: Այնուհետև տեղափոխվել է «Բլեքբերն Ռովերս», «Սուինդոն Տաուն» և «Սանդերլենդ»: 1995-1996 մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում հանդես է եկել Ֆուտբոի առաջին լիգայում: 1997 թվականին տեղափոխվել է «Նյուքասլ Յունայթեդ»: Թիմի կազմում 1998 և 1999 թվականներին հանդես է եկել Անգլիայի գավաթի եզրափակչում: 2001-2002 և 2005-2006 մրցաշրջաններում նա ընդգրկվել է... Ավելին

Ապրիլի 13
Սեռական բազմացմամբ բազմացող օրգանիզմ
Սեռական բազմացմամբ բազմացող օրգանիզմ

Սեռ (լատին․՝ sexus ՝ «սեռ»), օրգանիզմների հատկանիշների ամբողջությունն է, որը սերտորեն կապված է բազմացման հետ և որով տարբերվում են արական և իգական անհատները: Սեռական բազմացումը գենետիկական հատկանիշների միավորումն է և փոփոխումը. հատուկ մասնագիտացած բջիջները՝ գամետները (սեռական բջիջները), միավորվում են՝ առաջացնելով ապագա օրգանիզմը, որը ժառանգում է ծնողական հատկանիշները: Գամետները կարող են իրենց կառուցվածքով և գործառույթով միանման լինել (իզոգամիա), սակայն սովորաբար էվոլյուցիայի հետևանքով ձևավորվել են սեռականորեն տարբերակված գամետներ (հետերոգամետներ, երևույթը՝ անիզոգամիա):

Մարդու և կաթնասունների մոտ արական օրգանիզմը սովորաբար կրում է XY սեռական քրոմոսոմներ, այն դեպքում, երբ իգական օրգանիզմի մոտ առկա են XX քրոմոսոմները: Սա XY սեռի որոշման համակարգն է: Այլ կենդանիների մոտ կան սեռի որոշման այլ համակարգեր, ZW սեռի որոշման համակարգը՝ թռչունների և X0 սեռի որոշման համակարգը՝ միջատների մոտ:

Առանձնյակի մոտ ձևավորվող գամետների տեսակը պայմանավորված է... Ավելին

Ապրիլի 14
Ալեքսանդր Օվեչկին
Ալեքսանդր Օվեչկին

Ալեքսանդր Միխայիլի Օվեչկին (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Ове́чкин, 1985 թվական սեպտեմբերի 17, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ հոկեյիստ, ՀԱԼ«Վաշինգտոն Քեփիթալս» ակումբի ձախ եզրային հարձակվող: Նախկինում Օվեչկինը խաղում էր Սուպերլիգայում, Մոսկվայի «Դինամո»-ի կազմում: Ամերիկյան ակումբի կազմում Ալեքսանդրը անց է կացնում 10-րդ մրցաշրջանը, 2010 թվականին հանդիսացել է թիմի ավագը: Դրաֆտի է կանգնեցվել 2004 թվականին, Իլյա Կովալչուկից հետո դառնալով երկրորդ ռուս հոկեյիստը, ով ընտրվել է ընդհանուր առաջին համարի տակ: 2008 թվականի հունվարին Օվեչկինը «Վաշիգտոնի» հետ ստորագրում է 13 տարվա պայմանագիր, 124 միլիոն դոլար ընդհանուր գումարով՝ այդպիսով, դառնալով առաջին հոկեյիստը, ով պայմանագիր է ստորագրում 100 միլիոն դոլարից ավելի գումարով:

Ալեքսանդրը Հոկեյի ազգային լիգայում նորամուտում է 2005-2006 թվականների մրցաշրջանում, առաջին մրցաշրջանի արդյունքում արժանանալով... Ավելին

Ապրիլի 15
Կիւլիստանի մելիքութեան զինանշանը:
Կիւլիստանի մելիքութեան զինանշանը:

Խամսայի Մելիքութիւններ (Արաբերէն`«խամսա» կը նշանակէ՝ հինգ) Արցախ-Խաչէնի իշխանատոհմերուն ստեղծած զինական դաշնակցութեան անդամ հինգ հայկական իշխանութիւններու ընդհանուր անունն է, որոնց տարածաշրջանները մօտաւորապէս կը համընկնին ներկայիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքին (ներառեալ Արցախի եւ Սիւնիքի ազատագրուած տարածքներուն): Արցախի մելիքական տոհմերը անմիջական ժառանգներն ու յետնորդներն էին ուշ-միջնադարու Արցախի աւատական արքաներու եւ իշխաններու, որոնց օտար տիրապետողները ԺԵ. դարուն ճանչցուած էին որպէս մելիքներ, անոնք մելիքութիւններ էին։ Խամսայի մելիքները յատկապէս հզօր էին ԺԷ. դարու վերջը եւ ԺԸ. դարու սկիզբը, պատմական այդ շրջանին անոնք գլխաւորած են հայ ազգային ազատագրական շարժումը` ընդդէմ պարսկական եւ թրքական բռնակալութիւններուն:

Մելիքներու իշխանութիւնը շատ երկար տեւած է. Անդրկովկասի մէջ անոնք իշխած են մինչեւ ռուսերու տիրապետութեան հաստատուիլը:

Խամսայի մելիքութիւնները կը բաղկանային հինգ փոքրիկ գաւառներէ, որոնք իրարու սահմանակից ըլլալով կը կազմէին ամբողջ նահանգ մը, որ այժմ կը կոչուի Ղարաբաղ, իսկ մեր պատմութեան մէջ յայտնի է Արցախ կամ Փոքր Սիւնիք անունով: Աւելի առաջ, անիկա... Ավելին

Ապրիլի 16
Ֆիլիպ Զիմբարդո
Ֆիլիպ Զիմբարդո

Ֆիլիպ Զիմբարդո (անգլ.՝ Philip George Zimbardo, ծնված 1933 թվականի մարտի 23-ին), ամերիկացի սոցիալական հոգեբան, Սթենֆորդի բանտային գիտափորձի կազմակերպիչ (1971), 2002 թվականի Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախագահ, «Հոգեբանությունը և կայնքը» դասագրքի, բազմաթիվ ներածական հոգեբանության գրքերի, քոլեջի ուսանողների համար դասագրքերի հեղինակ։ Հայտնի աշխատություններն են՝ «Լյուցիֆերի էֆեկտ», «Ժամանակը պարադոքս», «Ժամանակը բուժում է» և այլն։ Նա «Հերոսական երևակայություն նախագծի» հիմնադիրն է և նախագահը։

Ֆիլիպ Զիմբարդոն ծնվել է Երկարատև դեպրեսիայի (անգլ.՝ Long Depression) տարիներին Սիցիլիայից ԱՄՆ ներգաղթած չքավոր ընտանիքում՝ Նյու Յորքի հարավային Բրոնքս շրջանում։

Զիմբարդոն բազմանդամ ընտանիքի ավագ զավակն էր։ Մանկության տարիներին ընտանիքի աղքատության և դժվար պայմաններում տարբեր հիվանդությունների (ասթմա, թոքաբորբ) պատճառով բուժվել է չքավորների համար նախատեսված հիվանդանոցներում։ Փոքր տարիքից մայրը լավատեսություն էր սերմանում... Ավելին

Ապրիլի 17
DBSK (Dong Bang Shin Ki) (կորեերեն՝ 동방신기 , չինարեն՝ 東方神起), կորեական փոփ-խումբ։ Սկզբնապես խումբը կազմված էր հինգ մասնակիցներից՝ Յու Նոու Յուն Հո, Հիրոու Ջե Ջունգ, Սիա Ջուն Սու, Միկի Յու Չոն, Մաքս Չանգ Մին (այդ ժամանակ խումբն անվանվում էր DBSK (Dong Bang Shin Ki))։ 2010 թվականից խմբի կազմը կրճատվում է մինչև երկու մասնակից՝ Յու Նոու Յուն Հո և Մաքս Չանգ Մին (TVXQ)։ Նրանք մասնագիտանում են պարերում, երգում, դերասանական արվեստում, իսկ նրանց երաժշտությունը փոփ-երաժշտության, R&B-ի, հիփ-հոփի և փոքր քանակով ռոք հնչողության խառնուրդ է։ Խմբի մասնակիցները նորամուտի ժամանակաշրջանից իրենց ներկայացրեցին որպես տաղանդավոր պարողներ և երգիչներ, նրանք առաջատար դիրք են գրավում ասիական շոու-բիզնեսում։ Խմբի Dong Bang Shin Ki (DBSK) (հանգըլ. 동방신기, հանչա. 東方神起) անվանումը թարգմանվում է որպես «Արևելքի Ծագող Աստղեր»։ Նաև նրանք լայն ճանաչում ունեն որպես չինարեն ավանդական 東方神起, պարզեցված 东方神起, Dong Fang Shen Qi (Dōngfāngshénqǐ) չինական երկրպագուների մոտ և Tohoshinki (THSK) Ճապոնիայում։

2008 թվականին, կապված «Purple Line» 16-րդ ճապոնական սինգլի թողարկման հետ, որը առաջին անգամ բարձրանում է Oricon հիթ-շքերթի գագաթին (այսինքն, թողարկումից անմիջապես հետո զբաղեցնում է առաջին հորիզոնականը), DBSK-ն դառնում է... Ավելին

Ապրիլի 18
Ռոժեր II
Ռոժեր II

Ռոժեր II դ'Օտվիլ (ֆր.՝ Roger II de Hauteville, իտալ.՝ Ruggero II di Sicilia, սից.՝ Ruggeru II di Sicilia, ), Սիցիլիայի թագավորության հիմնադիր և առաջին արքա (1130 թվականից), Սիցիլիայի կոմս (1105 թվականից), Ապուլիայի դուքս (1127 թվականից): Սերում է Օտվիլների տոհմից:

Ռոժեր II-ը Սիցիլիայի կոմս Ռոժեր I-ի (1031-1101) և նրա երրորդ կին Ադելաիդա դել Վաստոյի (մահացել է 1118 թվականին) երկրորդ որդին էր: Նա Սիցիլիայի կոմսությունը ժառանգել է 1105 թվականին՝ 10 տարեկան հասակում, մեծ եղբոր` Սիմոնի մահից հետո: Ռոժերի մանկության տարիներին (1105-1112) երկիրը ղեկավարում էր նրա մայրը: Նա 1112 թվականին կոմսության նստավայրի տեղափոխումն էր Միլետոից Կալաբրիա, Պալերմո: Ռոժեր II-ի կյանքի այս շրջանի մասին ժամանակագրության բացակայության պատճառով քիչ բան է հայտնի:

Ռոժեր II-ը Սիցիլիայի միանձնյա կառավարությունը վերցրեց 1112 թվականին: Հաջորդ տասը տարիների ընթացքում Սիցիլիան այնքան հզորացավ, որ Ռոժերը հնարավորություն ստացավ անմասն չմնալ Իտալիայի տարածքում ձևավորված պետությունների կյանիքից: Իր ազգական Վիլյամ II-ի կառավարությունը Ապուլիայում (1112-1127) նշանավորվեց... Ավելին

Ապրիլի 19
Քվեբեկի խորհրդարանը
Քվեբեկի խորհրդարանը

Քվեբեկ (ֆր.՝ Québec, անգլ.՝ Quebec City), կանադական Քվեբեկ ֆրանսախոս նահանգի մայրաքաղաքը, նահանգի արևելյան մասի գլխավոր քաղաքային ագլոմերացիան։ Քաղաքում է գտնվում Քվեբեկի խորհրդարանը և նահանգի ղեկավար կազմը, չնայած քաղաքը զգալիորեն փոքր է Մոնրեալից։

2001 թվականից Քվեբեկը Կանադայի տնտեսապես ամենազարգացած քաղաքներից է Կալգարիից, Էդմոնտոնից, Սասկատունից հետո։ Քաղաքում գրանցված է գործազրկության ամենացածր մակարդակը երկրում։ Քաղաքի տնտեսության զարգացած ճյուղերից են բիոտեխնոլոգիան, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, սննդի արդյունաբերությունը, ապահովագրությունը։ Քվեբեկը նաև կարևոր նավահանգիստ է. այն երկրում երրորդն է՝ ըստ բեռների քաշի։ Քաղաքը ամեն տարի ընդունում է մոտ 180.000 զբոսաշրջիկ և նավերի անձնակազմի մոտ 30.000 անդամ։

2009 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 508.349 մարդ։ քաղաքը բաժանված է 6 շրջանների՝ Սիթե-Լիմուալյու, Ռիվյերս, Սեն-Ֆուա-Սիլերի-Կա-Ռուժ, Շառլեբուր, Բոպոր և Օտ-Սեն-Շառլ։ 2008 թվականին Քվեբեկը մեծ շուքով տոնեց հիմնադրման 400-ամյակը՝ ընդգծելով Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական քաղաքակրթության օրրան լինելը։

Քվեբեկը հայտնի է... Ավելին

Ապրիլի 20
Սթենլի Մեթյուզ
Սթենլի Մեթյուզ

Սըր Սթենլի Մեթյուզ (անգլ.՝ Stanley Matthews; փետրվարի 1, 1915, Հենլի - փետրվարի 23, 2000, Նյուքասլ անդեր Լայմ), ամենահայտնի անգլիացի ֆուտբոլիստներից: Հայտնի է իր ջենտլմենական պահվածքով։ Խաղացել է ավելի քան 700 պաշտոնական խաղ և չի ստացել ոչ մի զգուշացում (դեղին կամ կարմիր քարտ):

Ծնվել է անգլիացի բռնցքամարտիկ Ջեք Մեթյուզի ընտանիքում և եղել է չորս եղբայրներից երրորդը։ Նրա հայրը մրցել է թեթև քաշային կարգում։ Մանուկ հասակից սպորտային խաղերում ցուցադրել է իր լավ ֆիզիկական կարողությունները: 13 տարեկան հասակում դպրոցական ակումբների մակարդակով խաղացել է իր առաջին միջազգային խաղը, ինչից հետո հետաքրքրություն է առաջացրել «Սթոք Սիթի» ֆուտբոլային ակումբի մոտ։ Դպրոցն ավարտելուց հետո, «Սթոք Սիթի»-ում ծառայել է որպես գրասենյակային աշխատող:

17 տարեկան հասակում նա միանում է թիմի հիմնական կազմին, իսկ 20 տարեկան հասակում նա ամուսնանում է իր մարզչի՝ Ջիմի Ուոլլենսի աղջկա հետ: Նա իր մարզչի հետ համատեղ բացել էր խանութ։ Սթենլի Մեթյուզը Անգլիայի հավաքականի կազմում կատարել է... Ավելին

Ապրիլի 21
Դրոշը
Դրոշը

Տրիպոլիի կոմսություն (լատին․՝ Comitatus Tripolitanus) միջնադարյան պետություն ժամանակակից Լիբանանի տարածքում 1109-1289 թվականներին: Հիմնադրել է Բերտրան Թուլուզցին 1098 թվականին՝ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ: Երկիրը կառավարել են ֆրանսիական ծագում ունեցող Թուլուզի և այլ ազնվական տոհմեր, ինչպես նաև՝ հարևան Անտիոքի դքսության իշխանները: Տարածքը կազմել է առավելագույնը 8 000 քառ. կմ՝ զբաղեցնելով հյուսիսային Լիբանանը և արևմտյան Սիրիայի հատվածները:

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Տարտուս քաղաքը։ 7 տարի անց՝ 1109 թվականին, կենտրոնը տեղաոխվում է ծովափնյա բերդաքաղաք Տրիպոլի: Հզորության շրջանում, երբ անկում էր ապրում Սելջուկյան սուլթանությունը, իր մեջ ներառել է Միջերկրական ծովի առափնյա այն հատվածը, որն ընկած է եղել Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության միջև՝ ժամանակ առ ժամանակ կախվածության մեջ ընկնելով նրանցից։

Տրիպոլիի կոմսությունը վերջին՝ չորրորդ խաչակրաց պետությունն էր, որը հիմնադրվել էր առաջին խաչակրաց արշավանքից հետո: Այն թեև կոչվում էր իշխանություն, սակայն... Ավելին

Ապրիլի 22
Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանութեան ժխտում, պնդումներ` որոշ երկիրներու մէջ արգիլուած, որոնց համաձայն Թուրքիոյ մէջ Հայոց ցեղասպանութիւն տեղի չէ ունեցած եւ կամ հայերու կոտորածները չեն կրած պետականօրէն կազմակերպուած բնոյթ։ Այս տեսակէտը, որ մասնաւորապէս կը պաշտպանուի Թուրքիոյ կողմէ, բազմիցս քննադատուած է պատմաբաններու եւ ցեղասպանութեան մասնագէտներու ճնշող մեծամասնութեան կողմէ, որպէս զուտ քաղաքականօրէն պատճառաբանուած կեղծ-պատմագիտական թեզ։

Հայոց ցեղասպանութեան` որպէս Ի. դարու առաջին ցեղասպանութեան ժխտումը նոր հնարաւորութիւններ կ՛ընձեռէ մարդկութեան դէմ՝ ապագային նորանոր ոճիրներու իրականացման համար, ուստի հայութեան եւ համայն յառաջադէմ մարդկութեան առջեւ կը ծառանայ Հայոց ցեղասպանութեան ժխտումը կանխելու եւ թոյլ չտալու պատասխանատու խնդիրը։ Արժանթինը, Զուիցերիան եւ Ուրուկուէյը օրէնքներ ընդունած են, որոնցմով պատասխանատուութիւն սահմանուած է Հայոց ցեղասպանութեան ժխտման համար։ 2006Հոկտեմբերին, Ֆրանսայի Ազգային Ժողովին կողմէ ընդունուած օրէնքին համաձայն, Սենատի եւ նախագահի վաւերացումէն ետք, թոյլ կը տրուի Հայոց ցեղասպանութեան ժխտումը դիտարկել որպէս յանցագործութիւն։ Հայոց ցեղասպանութեան ժխտման համար, քրէական պատասխանատուութեան մասին օրինագիծ մը կը պատրաստուի ընդունիլ նաեւ... Ավելին

Ապրիլի 23
Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է։
Քարտեզի վրա ընդգծված են այն պետությունները, որոնք Օսմանյան Թուրքիայում հայերի բնաջնջումը ճանաչել են որպես ցեղասպանություն․ բաց կանաչով նշված են այն պետությունները, որտեղ ճանաչումը մասնակի է։

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը սկսվել է 1915 թվականի մայիսի 24-ի ֆրանս-բրիտանա-ռուսական համատեղ Հռչակագրի հրապարակմամբ և վերսկսվել 1965 թվականից, երբ Ուրուգվայը պետականորեն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սկսած 1915 թվականից` տարբեր պետություններ ընդունել են բանաձևեր, որոնք քննադատում են հայերի կոտորածը։

ԱՄՆ-ը երեք անգամ (1916, 1919, 1920) ընդունել է նմանատիպ բանաձևեր, սակայն դրանք չեն կարողացել կանգնեցնել Օսմանյան կայսրության գործողությունները։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ հռչակագրով, որը նույնպես քննադատում էր այդ կոտորածները։

Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի նոր հանցագործությունները՝ Դաշնակից պետությունների կառավարությունները հրապարակայնորեն հայտարարում են Բարձր դռանը այս հանցագործությունների համար Օսմանյան կառավարության բոլոր անդամների անձնական պատասխանատվության մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք ներգրավված են այդ սպանություններում։
- 1915 թվականի մայիսի 25: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Ռուսական կայսրության համատեղ հռչակագիր

Հայկական սփյուռքը գրեթե ամբողջությամբ ներկայացված է... Ավելին

Ապրիլի 24
Հայերի ունեցվածքը Ստաբուլում
Հայերի ունեցվածքը Ստաբուլում

Օսմանյան և Թուրքիայի կառավարությունների կողմից հայերի ունեցվածքի բռնազավթում, հայ բնակչության նյութական սեփականության և անշարժ գույքի օտարումը թուրքական իշխանությունների կողմից՝ սուլթանական փուլում՝ 1894-1896 թվականների (Համիդյան ջարդեր), 1915-1922 թվականների (Հայոց ցեղասպանություն), և հանրապետական ժամանակաշրջանում՝ 1923 թվականից սկսած։ Թալանը նոր ալիք էր ստացել 1955 թվականին՝ Ստամբուլյան ջարդերի ժամանակ և վերսկսվել 1974 թվականին։

Հայոց ցեղասպանության ընթացքում բռնազավթման մեծ մասը կատարվեց, երբ հայերը տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատներ, և կառավարությունը նրանց թողած ունեցվածքը հայտարարեց որպես «հրաժարված»։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածում և Փոքր Ասիայի որոշ բնակավայրերում ապրող հայերի ողջ ունեցվածքը բռնազավթվեց և հետագայում բաժանվեց տեղաբնակ մուսուլման բնակչությանը։

1974 թվականին նորացված հարկադրանքներ կիրառվեցին 1936 թվականի հայկական համայնքի սեփականության հայտարարագրումից հետո ձեռք բերած ունեցվածքը առգրավելու համար։ Հայերին ու այլ ազգի օսմանահպատակ ու թուրքահպատակ ներկայացուցիչների ունեցվածքի բռնազավթումը էական գործոն էր Թուրքիայի Հանրապետության տնտեսական հիմքը ձևավորելում՝ տնտեսությանը կապիտալ ապահովելու տեսանկյունից։

1915 թվականի մայիսի 16-ին՝ Կոստանդնուպոլսում հայ մտավորականության բռնագաղթից մոտ մեկ ամիս անց, «Պատերազմի և արտակարգ քաղաքական իրավիճակի պատճառով բռնագաղթված հայերի կողմից լքված անշարժ և շարժական գույքի վերաբերյալ վարչական հրահանգ» խորագրով գաղտնի հրահանգ արձակվեց։ Հրահանգի արձակումից հետո ... Ավելին

Ապրիլի 25
Ծիծեռնակաբերդ
Ծիծեռնակաբերդ

Զանգվածային կոտորածներ Բայազետում, տեղի են ունեցել 1877 թվականի հունիսին՝ 1877-1878 թվականներիի ռուս-թուրքական պատերազմի՝ թուրքական զորքերի կողմից Բայազետի միջնաբերդում ռուսական կայազորը պաշարելու ժամանակ՝  հունիսի (18) 6 -  հուլիսի (10) հունիսի 28։ Քաղաքի հայազգի բնակչության բնաջնջումը տարբերվում էր ծայրահեղ արտահայտված վայրագությամբ։

Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Կովկասում ռազմական գործողությունները սկսվելուն պես ռուսական զորքերը ( ապրիլի (30) 18, [[Script error: The function "bs" does not exist. թվական|1877 թվական]]) գրավեցին Բայազետը։ Դեռևս ռուսական զորքերի մոտենալու ժամանակ շատ թուրքական ընտանիքներ թաքնվեցին հայերի տներում՝ վախենալով սեփական անվտանգության համար։ Բայց քաղաք մտած Էրիվանյան ջոկատի գեներալ-լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի՝ քաղաքի բնակչությանն արված հայտարարությունից հետո, որ, չնայած Բայազետի սանջակը մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ, այնտեղ պահպանվում են նախկին օրենքներն ու սովորույթները, իսկ ռուսական օրենքը կպաշտպանի ազգությունից ու կրոնից անկախ ամբողջ բնակչությանը, քաղաքում շարունակվեց բնականոն կյանքը։ Այն ժամանակ քաղաքի բնակչության թիվը կազմում էր մոտավորապես 8700 մարդ, որոնցից 1600-ը քրիստոնյաներ էին (165 ընտանիք, հիմնականում՝ հայեր), իսկ մնացած բնակչությունը... Ավելին

Ապրիլի 26
Մահվան վայրում տեղադրված հուշատախտակ
Մահվան վայրում տեղադրված հուշատախտակ

Հրանտ Դինք (արևմտահայերեն գրությամբ՝ Հրանդ Տինք [hǝ'ɹant dʰiŋkʰ], թուրքերեն՝ Hrant Dink) (սեպտեմբերի 15, 1954, Մալաթիա - հունվարի 19, 2007, Ստամբուլ), պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորականերից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Հրանտ Դինքը 7 տարեկանում ծնողների հետ Մալաթիայից տեղափոխվել է Ստամբուլ. սովորել է Պեզճյան վարժարանում, այնուհետև՝ Սուրբ Խաչ դպրեվանքում։ Ավարտել է Ստամբուլի պետական համալսարանի կենսաբանության (1978 թվ.) և փիլիսոփայության (1987 թ.) ֆակուլտետները։ Զինվորական ծառայությունից հետո աշխատել է որպես լրագրող։ 1996 թ. Ստամբուլում հիմնադրել է «Ակոս» երկլեզու (հայերեն և թուրքերեն) թերթը՝ նպատակ ունենալով ներկայացնել թուրքահայության ծայրահեղ մեկուսացվածությունը, դառնալ նրա խոսափողն ու իրավունքների պաշտպանը, հաշտարար օղակ լինել հայ և թուրք ժողովուրդների միջև: Ունի երեք զավակ։

Հրանտ Դինքը մեկն էր Թուրքիայում ապրող հայ մտավորականներից, ով, չնայած նրան, որ իր ամբողջ կյանքի ընթացքում սպառնալիքներ էր ստանում... Ավելին

Ապրիլի 27
Մովսես Սիլիկյան
Մովսես Սիլիկյան

Մովսես Միխայիլի Սիլիկյան, ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր (սեպտեմբերի 22, 1917), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 28, 1919), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (ապրիլի 24, 1919)։ Ազգությամբ ուդի էր։

1882 թվականի օգոստոսի 28-ին Մովսես Սիլիկյանն ընդունվել է Մոսկովյան II զինվորական գիմնազիան, որն ավարտել է 1884 թվականի օգոստոսի 14-ին՝ ենթապորուչիկի կոչումով։

Ապա ավարտում է Ալեքսանդրովյան III զինվորական ուսումնարանը և սպայական շինարարական դպրոցը, որից հետո նշանակում է ստացել Կարսում տեղակայված Կուբանյան 155-րդ գնդում որպես վաշտի հրամանատար։ 1914 թվականին Մովսես Սիլիկյանին շնորհվել է... Ավելին

Ապրիլի 28
ՄՍեսիլ Ջոն Ռոդսի ծաղրանկարը, երբ նա հայտարարեց, Քեյփթաունից մինչև Կահիրե հեռագրական կապի և երկաթուղու ծրագրերի մասին
ՄՍեսիլ Ջոն Ռոդսի ծաղրանկարը, երբ նա հայտարարեց, Քեյփթաունից մինչև Կահիրե հեռագրական կապի և երկաթուղու ծրագրերի մասին

Իմպերիալիզմ կամ կայսերապաշտություն (լատին․՝ imperium, իշխանություն, տիրապետություն, կայսրություն), մոնոպոլիստական կապիտալիզմ, կապիտալիզմի ամենաբարձր փուլը, որը բնութագրվում է մեծ մենաշնորհների գերիշխանությամբ, խոշոր կապիտալիստական երկրների միջև հումքի աղբյուրների և սպառման շուկաների համար պայքարով, օտարերկրյա տարածքների և այլ ազգերի շահագործման համար, հանգեցնելով ագրեսիվ պատերազմների աշխարհի նոր վերաբաժանման համար։ Իմպերալիզմի զարգացմանը անդրադարձել են Ջոն Հոբսոնը (1902), Վլադիմիր Լենինը (1916), Նիկոլայ Բերդյաև (1918) և այլք։

Անցումը իմպերիալիզմին տեղի է ունեցել 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծում, երբ... Ավելին

Ապրիլի 29
Արշալոյս Մարտիկանեան
Արշալոյս Մարտիկանեան

Օրորա Արշալոյս Մարտիկանեան, ան Ամերիկահայ գրագէտ, դերասանուհի եւ Հայկական Ցեղասպանութենէ վերապրող կին մըն էր։

Օրորա Մարտիկանեան եղած է բազմանդամ ընտանիքի մը երրորդ զաւակը։ Հայրը զբաղած է գիւղատնտեսութեամբ եւ մետաքսագործութեամբ։

Ան ականատես դարձած է իր ծնողներուն սպանութեան, կորսնցուցած քոյրերն ու եղբայրները եւ ենթարկուած բազմազան չարչարանքներու: 14 տարեկան աղջնակը վաճառուած է գերիներու շուկան (առեւանգուած եւ ծախուած է իբրեւ գերի Անատոլիոյ մէջ) եւ ստիպուած որոշ ժամանակ մը մնացած է թուրք եւ քիւրտ աղաներու հարեմներուն մէջ։ Մարտիկանեան լեռնային ճամբաներով հասած է Էրզրում, որ այդ օրերուն կը գտնուէր ռուսական զօրքերու վերահսկողութեան տակ: Փախչած է Թիֆլիս (Վրաստան), որմէ ետք անցած է Ս. Փեթերսպուրկ, ապա՝ Օսլօ, այնուհետեւ Արշալոյս յաջողած է հասնիլ Միացեալ Նահանգներ՝ Նիւ Եորք․․․ Ավելին

Ապրիլի 30
Աքքայի պաշարում
Աքքայի պաշարում

Ալ-Մալիք ալ-Աշրաֆ Սալահ ալ-Դին Խալիլ իբն Կալաուն (արաբ․՝ الملك الأشرف صلاح الدين خليل بن قلاوون‎‎‎, մոտ. 1262 թվական, Կահիրե - 1293 թվական, դեկտեմբերի 14, Կոմ Թուրուգա), Եգիպտոսի մամլուք սուլթան` 1290 թվականից մինչև իր սպանությունը 1293 թվականի դեկտեմբերին: Սուլթան Կալաունի որդին, ան-Նասիր Մուհամմադի ավագ եղբայրը: Առավել հայտնի է Պաղեստինում խաչակրաց պետություններից վերջինի նվաճմամբ, որն ավարտվեց 1291 թվականի Աքքայի գրավմամբ:

Ալ-Աշրաֆ Խալիլը ծնվել է Կահիրեում և եղել է սուլթան Կալաունի որդին: Նա սուլթանության ժառանգորդը դարձավ 1288 թվականին, իր եղբոր՝ աս-Սալիհ Ալիի հանկարծամահությունից հետո: Սակայն Կալաունը հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, որը հաստատում էր Խալիլի գահի նկատմամբ ունեցած իրավունքները մինչև սուլթանի մահը: Արարողության դատավորի՝ Ֆաթհ ալ-Դին Աբդուլ Սահիրի խոսքերով, սուլթանը հայտարարել է.

Ֆաթհ ալ-Դին, ես չեմ կարող Խալիլին թույլ տալ կառավարել մուսուլմաններին:

Երբ Խալիլը տեսնում է հոր կողմից չստորագրված փաստաթուղթը... Ավելին

2016 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր