Պյութագորաս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պյութագորաս (այլ կիրառումներ)
Ծնվել է | ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569 Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան |
---|---|
Մահացել է | Մ.թ.ա. 490-ականներ[1] Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1] |
Բնակության վայր(եր) | Կրոտոնե |
Քաղաքացիություն | Սամոս |
Դավանանք | Պյութագորասականություն |
Ուղղություն | Պյութագորասականություն և Արևմտյան փիլիսոփայություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, երաժշտագետ և երաժշտության տեսաբան |
Գործունեության ոլորտ | երկրաչափություն, մաթեմատիկա, բարոյագիտություն, քաղաքականություն, փիլիսոփայություն, աստղագիտություն, երաժշտություն և մետաֆիզիկա |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Pherecydes of Syros?[2], Անաքսիմանդրոս[2], Թալես Միլեթացի[2] և Զրադաշտ |
Ամուսին(ներ) | Theano? |
Երեխա(ներ) | Mnesarchus?, Myia?, Damo?, Telauges? և Arignote? |
Հայր | Մնեսարխ |
Ուսուցիչ | Անաքսիմանդրոս[3], Themistoclea?[4], Hermodamas?, Pherecydes of Syros?[2] և Թալես Միլեթացի[2] |
Աշակերտներ | Philolaus? և Էմպեդոկլես[5] |
Ներշնչվել է
| |
Pythagoras Վիքիպահեստում |
Պյութագորաս (ոչ վաղ քան մ. թ. ա. 586 և ոչ ուշ քան մ. թ. ա. 569, Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - Մ.թ.ա. 490-ականներ[1], Մետապոնտո, Բերնալդա, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա[1], հուն․՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անունով կոչված Պյութագորասի թեորեմով։
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամեն ինչ կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը, մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։ Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև արևմուտք շարժվելը՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն։
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։ Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողներին նույնպես թույլատրվում էր այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Ըստ Յամբլիխոսի, պյութագորացիները վարում էին կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից կազմված կազմակերպված կյանք։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին Ապոլլոնին նվիրված օրհներգեր, հոգու և մարմնի հիվանդությունները բուժելու նպատակով օգտագործում էին քնարը և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում։
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում։ Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Կիկերոնի և Պլուտարքոսի աշխատություններում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Encyclopædia Britannica
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Dictionnaire des philosophes antiques (ֆր.) // Dictionnaire des philosophes antiques / R. Goulet — Paris: CNRS, 1994. — P. 192.
- ↑ Λαέρτιος Δ. Βίοι καὶ γνῶμαι τῶν ἐν φιλοσοφίᾳ εὐδοκιμησάντων (հին հունարեն.) — 0300.
- ↑ Любкер Ф. Empedocles (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 468.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյութագորաս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյութագորաս» հոդվածին։ |
- Ծննդյան ամսաթիվը չորոշված անձինք
- Հունաստանում ծնվածներ
- Մ.թ.ա. 490-ականների մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անտիկ դարաշրջանի հույն փիլիսոփաներ
- Հին Հունաստանի մաթեմատիկոսներ
- Հույն բուսակերներ
- Մ.թ.ա. 6-րդ դարի փիլիսոփաներ
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մ.թ.ա. 5-րդ դարի հույներ
- Նախասոկրատեսյան փիլիսոփաներ
- Կրոնի հիմնադիրներ
- Հույն գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա
- Հին հույն բանաստեղծներ
- Քաղաքական փիլիսոփաներ
- Անտիկ դարաշրջանի փիլիսոփաներ