Jump to content

Վան Մորիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Մորիսոն
անգլ.՝ Van Morrison
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…] (79 տարեկան)
ԾննդավայրԲելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունElmgrove Primary School?
Մասնագիտությունկիթառահար, բանաստեղծ, կոմպոզիտոր, երգիչ, դաշնակահար, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ստուդիական երաժիշտ և սաքսոֆոնահար
ԱմուսինMichelle Rocca?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThem?
ԵրեխաներShana Morrison?
Կայքvanmorrison.com
 Van Morrison Վիքիպահեստում

Վան Մորիսոն (իռլանդերեն՝ Van Morrison; Ջորջ Իվան Մորիսոն, իռլանդերեն՝ George Ivan Morrison, օգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…], Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն[4]), հյուսիս-իռլանդական հեղինակ-կատարող, հայտնի իր ունիկալ «snarling» կատարման մաներայով և ֆոլկ-երաժշտության ու ամերիկյան երաժշտության հիբրիդով(այդ թվում Օլսթերի մոտիվներով) — բլյուզի, սոուլի, ջազի և գոսպելի։ Տաղանդավոր մուլտիինստրումենտալիստ, որը նվագում է կիթառի, շրթհարմոնի, հարվածայինների, սակսոֆոնի և ստեղնաշարայինների վրա։ Նրա արվեստը ներկայացնելու համար երաժշտագետները հորինել են հատուկ տերմին՝ «կելտական սոուլ»։ Բրիտանական կայսրության զինվորական կարգի սպա (1996)[7]։

Պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորիսոնը ծնվել է 1945 թվականին, Բելֆասթում, երգչուհու ընտանիքում։ Նրա հայրը, անտարբեր չլինելով ամերիկյան ջազի ու բլյուզի նկատմամբ, սկավառակների հսկայական հավաքածու էր հավաքել։ Դպրոց գնալու փոխարեն տղան օրերով լսում էր այդ ձայնագրությունները, իսկ 15 տարեկանում միանում է The Monarchs ռիթմ ընդ բլյուզ խմբին։ Եվրոպայում ամերիկյան բազաներում ելույթներ ունենալուց հետո խումբը ցրվում է, և դրա տեղը զբաղեցնում է նոր կոլեկտիվ՝ Them:

«Astral Weeks»-ի առեղծվածային խորքերով տարվելը Մորիսոնին ազատում է այն անելանելիության զգացումից, որով առանձնանում էին նրա 1968 թվականի ձայնագրությունները, երբ նա միայնակ էր ապրում և սովամահ էր լինում միջոցների անբավարարության պատճառով։ Նրա անձնական կյանքը ևս բարելավվում էր, Մորիսոնի ձայնագրություններում լավատեսություն էր նշմարվում։ Նրա հաջորդ ալբոմը՝ Moondance (1970), իր նախորդին չէր զիջում որակով և շարունակում էր ֆոլկ ռոքի մոտեցումը բլյուզին ու սոուլին։

Նախորդ սկավառակի հուսահատ խռպոցի փոխարեն այս մեղեդային սկավառակում ունկնդիրները աշխուժություն ու էներգիա նկատեցին։ Սկավառակի առաջին կողմը կազմված է երգերից, որոնք ներառվել են վերջին 50 տարվա լավագույն երգերի ցանկում։ Դրանք են՝ «Moondance», «Into the Mystic», «Caravan» և «Crazy Love» (որը տարիներ անց Վան Մորիսոնը կատարում է իր կուռքի՝ Ռեյ Չարլզի հետ)։ Rolling Stone ամսագիրը 2003 թվականին «Moondance»-ը ներառել է իր 500 լավագույն ալբոմների ցանկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Մորիսոն» հոդվածին։