Սպորներ չեն առաջացնում, տրամագիծը 0,6-1 մկմ է։ Բազմանում են բջիջը մեկ հարթությամբ կիսվելով և տարբեր երկարության շղթաներ են առաջացնում։ Լավ զարգանում են մսապեպտոնային սննդամիջավայրում, խմորում են շաքարներն ու սպիրտը։ Հանդիպում են հողում, բույսերի, մարդու և կենդանիների մաշկի վրա։ Որոշ տեսակներ ունեն գործնական նշանակություն․ օրինակ՝ streptococcus lactis-ը խմորում է կաթնաշաքարը և օգտագործվում է կաթնաթթվային սննդամթերքներ (մածուն, կեֆիր ևն) պատրաստելու համար։ Առանձին ախտածին ստրեպտոկոկեր անգինա, կարմիր քամի և այլ հիվանդությունների հարուցիչներ են։ Կարող են առաջացնել նաև արյանհեմոլիզ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 155)։