Սուրբ Պողոս եկեղեցի (Անջար)
Սուրբ Պողոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Լիբանան |
Տեղագրություն | Անջար |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Լիբանանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1960 |
Ժառանգության կարգավիճակ | Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն |
Հիմնադրված | 1960 |
St Paul church, Anjar Վիքիպահեստում |
Սուրբ Պողոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Լիբանանի Անջար քաղաքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականին Անջարի առաքելական թաղական խորհուրդը պատգամավոր Մովսես Տեր-Գալստյանի միջոցով դիմեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Լիբանանի թեմի ազգային առաջնորդարանի գավառական ժողովին և ներկայացրեց եկեղեցու շինության ծրագիրը, որը մեկնարկեց 1958 թվականին՝ Լիբանանի թեմի առաջնորդ Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի օրհնությամբ[2]։ Համայնքային նվիրատվությանը մասնակցել է նաև բարերար Փոլ Մինասյանը։ Եկեղեցու նախագծի հեղինակը ճարտարապետ Գևորգ Էմմիյանն է[3]։
Եկեղեցու բացումը տեղի է ունեցել 1960 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Կիլիկիո կաթողիկոս Զարեհ Ա Փայասլյանի օրով և Խորեն արքեպիսկոպոս Բարոյանի առաջնորդությամբ[2]։
1971 թվականին, տեր Աշոտ Քահանա Գարագաշյանի ջանքերով հիմնվեց եկեղեցասեր տիկնանց միությունը, իսկ 2023 թվականին առաջին անգամ թաղային խորհրդում ընտրվեց կին անդամ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)». Armenian Prelacy of Lebanon (ամերիկյան անգլերեն). 2019-03-01. Վերցված է 2024-08-25-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Լիբանանի թեմ. «Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)». armprelacylb.org/.
- ↑ «Այնճարի Հայ Առաքելական Համայնքը». mousaleranjar.org. Վերցված է 2024-08-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Պօղոս Եկեղեցի Այնճար, ֆեյսբուքյան էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Պողոս եկեղեցի (Անջար)» հոդվածին։ |