Jump to content

Սիրի Թոլլերյոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրի Թոլլերյոդ
Ծնվել էօգոստոսի 18, 1987(1987-08-18) (37 տարեկան)
ԾննդավայրՔրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմոդել
 Siri Tollerød Վիքիպահեստում

Սիրի Թոլլերյոդ (օգոստոսի 18, 1987(1987-08-18), Քրիստիանսանդ, Վեստ-Ագդեր, Նորվեգիա), նորվեգացի մոդել[1]։

Յոթ տարեկանից Թոլլերյոդը սկսել է հաճախել դպրոց։ Իր ակտիվությամբ աչքի էր ընկնում նաև դպրոցից դուրս և զբաղվում էր տարբեր սպորտաձևերով։ Ունի մեկ մեծ քույր՝ Սուսաննան[2]։ Նրան հայտնաբերել է սկաուտ Դոննա Յոաննան Սյորլանդսենտերետ առևտրի կենտրոնի H&M խանութում Սուրբ ծննդյան գնումներ կատարելու ժամանակ։

2006 թվականի սեպտեմբերին Սիրին մեկնեց Միլան մոդելի կարիերայով զբաղվելու նպատակով, սակայն շուտով վերադարձավ՝ ստանալու իր ավագ դպրոցի դիպլոմը։ Ավարտելուց անմիջապես հետո պայմանագիր կնքեց «Trump Models»-ի հետ և առաջարկ ստացավ նկարահանվել Իտալիայի Vogue-ի համար[3]։

2007 թվականի ապրիլին Թոլլերյոդը տեղափոխվեց Նյու Յորք՝ մոդելի կարիերայով լիարժեքորեն զբաղվելու նպատակով, և նույն տարում ներկայացվեց «DKNY» ընկերության կողմից, բացեց և փակեց D&G-ի գարնանային շոուները, հայտնվեց «10»-ի շապիկի վրա և Սթիվեն Մեյսելի հետ նկարահանվեց «Prada Sport»-ի համար։ 2009 թվականին Trump գործակալություններից տեղափոխվեց «DNA Model Management»[4]:

Թոլլերյոդին նկարել են այնպիսի լուսանկարիչներ, ինչպիսիք են՝ Սթիվեն Մեյսել, Կարլ Լագերֆելդ, Սթիվեն Քլեյն և Էլեն վոն Ունվերթ։ Նրա նկարները հայտնվել են «Vogue»-ի միջազգային խմբագրությունների, ֆրանսիական «French Revue de Modes», «Elle» և այլ ամսագրերի շապիկներին[5]։ Հայտնվել է նաև «Dazed & Confused», «Numéro», «V», «Harper's Bazaar», «W», «Allure» և այլ ամսագրերում[5]։

Աշխատել է «Dolce & Gabbana», «Christian Lacroix», «Louis Vuitton», «Calvin Klein», «Chanel» և «Prada» ընկերությունների համար[5]։ Լինելով Կարլ Լագերֆելդի ֆավորիտը՝ Թոլլերյոդը համարվում է «Chanel»-ի վերելքային և վայրէջքային ուղիների ներկայացուցիչը[6], բացել է Fall 2008 RTW[7] և Pre-Fall 2008 շոուները[8]։

Մոդելը ներկայացրել է նաև «Barneys New York», «Bergdorf Goodman», «DKNY», «GAP», «ohn Galliano», «Max Mara», «Miu Miu», «Prada», «Sportmax», «Valentino» և «White House Black Market» ընկերությունների գովազդային քարոզարշավները[5]։ Թոլլերյոդը «Valentino SpA»-ի «Rock 'n Dreams» և Գվեն Ստեֆանիի «World of Harajuku Lovers» բույրերի դեմքն է[5]։ Բրազիլիայում եղել է Վիկտոր Հյուգոյի մի շարք քարոզարշավների ներկայացուցիչը։

Թոլլերյոդը ներկայացվել է նաև "Matchstick Girl" նորաձևության մասին ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Նյու Յորքի «Soho House» ակումբում 2011 թվականի ապրիլի 14-ին։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոլլերյոդը միացել է մի շարք հայտնի մոդելների և դիզայներների՝ Բնապահպանական արդարադատության հիմնադրամի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Siri Tollerød - Fashion Model - Profile on New York Magazine». New York (magazine). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  2. See Like Me Interview Արխիվացված 8 Հունիս 2009 Wayback Machine 31 July 2009.
  3. «Trump Joins Hunt For Next Kiwi Super Model». Scoop (website). 2007 թ․ մայիսի 30. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Breaking: Siri Tollerod switches agencies». Celebrity Hunted. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Siri Tollerod». FashionModelDirectory.com. Fashion Model Directory. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  6. «Siri Tollerod Fashion Model Directory (Shows)». Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  7. «Chanel F2008RTW on Style.com». Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  8. «Chanel Pre-Fall 2008 on Style.com». Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  9. «Celebrity Support to EJF forced child labour in cotton production campaign». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրի Թոլլերյոդ» հոդվածին։