Jump to content

Ռեգինա Դուբովիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեգինա Դուբովիցկայա
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 30, 1943(1943-12-30) (80 տարեկան)
Ծննդավայր՝Շադրինսկ, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ ԽՍՀՄ
 Ռուսաստան
Մասնագիտություն՝հեռուստահաղորդավարուհի, լրագրող, հաղորդավար, խմբագիր, ռադիոհաղորդավար և սցենարիստ
IMDb։ID 11776222

Ռեգինա Դուբովիցկայա (ռուս.՝ Реги́на И́горевна Дубови́цкая, դեկտեմբերի 30, 1943(1943-12-30), Շադրինսկ, Կուրգանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հեռուստահաղորդավարուհի, «Անշլագ» ծրագրի հաղորդավարուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին պատկերներ
Աշակերտուհի Ռեգինան[1]
Ռեգինան 18 տարեկանում

Ռեգինա Դուբովիցկայան ծնվել է 1948 թվականի[2] դեկտեմբերի 31-ին Կուրգանի շրջանում բանասեր Իգոր Դուբովիցկու (1914-2002 թթ.) և կենսաբան Նինա Ժամկոչյանի ընտանիքում։

Դստեր ծնվելուց հետո Դուբովիցկինների ընտանիքը տեղափոխում է Քիշնև։ Տարրական դպրոցը ավարտելուց հետո Ռեգինայի ընտանիքը տեղափոխվում է Կոստրոմա։

Առաջին ժամադրությունը լրագրողի հետ տեղի է ունեցել Կոստրոմում։ Սևերնայա գազետա թերթում իմ մասին տպագրվել է փոքրիկ հոդված։ Գրել են այսպես. կա Ռեգինա Դուբովիցկայա անունով մի աշակերտուհի, ինչ է լինելու նրա հետ հետագայում։ Համեստ հագնվելու փոխարեն, ինչպես վայել է խորհրդային աշակերտուհուն, նա ամանորյա երեկոյին եկել էր կարճ զգեստով և ինչպես վայել է խորհրդային աշակերտուհուն սանրվածքով:

9-րդ դասարանից Ռեգինան որոշել է դառնալ լրագրող, այդ ֆակուլտետ ընդունում էին միայն մասնագիտությամբ երկու տարի փորձ ունեցողներին[3]։

Օգնել է հայրը, ձեռքը բռնած բերել է Կոստրոմայի պրավդա թերթի իր ծանոթի մոտ։ Երեք օր հետո գործընկերոջս հետ շրջում ենք քաղաքում և հանդիպում ենք նրան՝ մեր լավ ծանոթ Սվետլանա Ստեպանովնային։ Գործընկերս, խոնարհվելով ինձ, ասաց, - ահա այս աղջիկը ցանկանում է դառնալ լրագրող։ Կարո՞ղ ես փորձել նրան ռադիոյում։ Նա հեշտությամբ համաձայնեց և խնդրեց վաղը գալ։ Ի սեր Աստծո չեմ հիշում, ինչ արտառոց բան ես տեսա Կոստրոմայի ռադիոյի խմբագրությունում, բայց դուրս եկա այնտեղից ամուր համոզմունքով։ Թերթը ինձ պետք չի՝ ռադիո, միայն ռադիո:

Հեռակա կերպով ընդունվել է Պյատիգորսկի օտար լեզուներիի ինստիտուտ[3]՝ գերմաներենի ուսուցչուհու մասնագիտությամբ, մի քանի տարի անց ընտանիքը տեղափոխվել է Պյատիգորսկ, այն պատճառով, որ հարյրը առողջական խնդիրներ ուներ[4]։ Ուսանողական տարիներին 6 օր պրակտիկան անցկացրել է դպրոցում, դասախոսը նրան հինգ է նշանակել միայն նրա համար, որ նա այլևս դպրոց չգա[5]։

4-րդ կուրսում ամուսնացել է, ստացել է գերազանց դիպլոմ և ամուսնու հետ տեղափոխվել է Մերձմոսկովյա, Մենդելեևո ավան[3]։

1960-ական թվականների վերջին նա Համամիութենական ռադիոյում վարում էր «Բարի լույս» ծրագրը և ուներ կրտսեր խմբագրի պաշտոն[3]։

Ամեն օր մեր խմբագրություն գալիս էին կինոյի և թատրոնի առաջատար դերասաններ՝ Անդրեյ Միրոնովը, Անատոլի Պապանովը, Ռոստիսլավ Պլյատը, Օլեգ Տաբակովը, Յուրի Յակովլևը, թատրոններում քիչ էին վճարում, իսկ ռադիոյում՝ շատ ավելի համեստ։ Ահա նրանք աշխատեցին՝ մեր ծրագրի համար կարդացել ենք Զոշչենկոյի, Ավերչենկոյի, ժամանակակից հեղինակների պատմվածքները:

Ռադիոյում աշխատելու տարիներին Ռեգինը ծանոթացել է շատ հումորիստների հետ, ովքեր մասնակցեցին այդ հաղորդմանը և այնուհետև դաձան «Անշլագի» մասնակց։ 1980-ական թվականների վերջին ԶԼՄ-ներում հայտարարված էր «հրապարակայնություն»։ Ռադիոյում դեռևս աշխատում էին «հին տոկուն» գրաքննիչներ, շատ բաներ չէին թուլատրում հեռարձակել ուղիղ եթերով։ Այդ ժամանակ Դուբովիցկայան որոշեց հեռանալ ռադիոյից և տեղափոխվել հեռուստատեսություն։

1987 թվականին նա հեռուստատեսությունում ստեղծեց «Անշլագ» հաղորդումը, որի խնդիրն է եղել պատմել էստրադայի խոսակցական ժանրի մասին և ներկայացնել էստրադայի տեղը խորհրդային մարդու կյանքում։

2000-ական թվականներին ծրագիրը՝ կապված տարվա աճող մրցակցության հետ, սկսեց  կորցնել իր հայտնիությունը։ Ի հայտ են գալիս նոր ձևաչափեր և անձինք,  իսկ «Անշլագը» վերջին շրջանում դադարեց զարգանալ, և դարձավ քննադատության օյեկտ։ Ծրագիրը սկսեց քննադատվել մամուլի կողմից գռեհիկության և վատորակության համար։

2007 թվականի մայիսի 5-ին Դուբովիցկայան Ելենա Վորոբեյի հետ հանգստանում էր Չեռնոգորիայում և ուղևորություններից մեկի ժամանակ ավտովթարի են ենթարկվում։ Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, Ելենան ստացել է ուղեղի ցնցում, իսկ Ռեգինան աջ ազդրի կոտրվածքով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Արդեն նույն թվականի աշնանը Ռեգինա Դուբովիցկայան ձեռնամուխ է լինում «Անշլագի» նոր թողարկումների նկարահանումներին։

Մեջբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նույնիսկ եթե ինձ առաջարկեին մեկ միլիոն դոլար աշխատանքից հեռանալու, ոչ մի դեպքում չէի  համաձայնի։ Ինձ համար «Անշլագը» նույնն է ինչ ձկնորսի համար  ձկնորսությունը։ Կարևոր է բուն գործընթացը, այլ ոչ թե ձուկ բռնելը։ Ես պարզապես տառապում եմ այդ մտքից և այո, հավանաբար շատերը ովքեր վաղուց աշխատել են, հասկանում են. հեռուստատեսությունը՝ դա թմրադեղ է[6]։

Արտաքին պատկերներ
Ռեգինան ամուսնու հետ
Ռեգինան ամուսնու հետ
Ռեգինան թոռան հետ[7]
Ռեգինան թոռնուհու հետ[1]
  • Հայրը՝ Իգոր Դուբովիցկի (1914 թվական - 2002 թվականի ապրիլի 4)[8][9], բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ 1940-1942 թվականներին եղել է Շադրինսկի պետական առաջին մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզու և գրականության ամբիոնի վարիչ, 1943 թվականին եղել է ՇՊՄԻ-ի գրականության դասախոս(1943-1949 թթ.)[10][11]: Եղել է Կիշինյովի մանկավարժական ինստիտուտի տնօրենի տեղակալ, Տիրասպոլի, Պյատիգորսկի, Կոստրոմայի, Էլիստայի մանկավարժական ինստիտուտների ռուսաց լեզվի և գրականության ամբիոնների վարիչ,  Օրջոնիկիձեի մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր։ 1972-1974 թվականներին եղել է Լենինի անվան ՄՊՄԻ-ի գրականության  ամբիոնի վարիչ։ Մոլդովական միջնակարգ դպրոցի 8, 9, 10-րդ դասարանների «Ռուս գրականություն» դասագրքերի հեղինակ է։
  • Մայրը՝ Նինա Ժամկոչյան, կենսաբան։
  • Ամուսինը՝ Յուրի Այվազյան(ծնվ. 1937 թվականի հունիսի 6), ֆիզիկոս, ֆիզիկա-մաթեմաթիկական գիտությունների դոկտոր, պրաֆեսոր։ Մագնիսականության ոլորտում ֆիզիկայի ուղղությունների հիմնադիրն է։

Նրա հետ ծանոթացել եմ Պյատիգորսկ-Սոչի գնացքում, գնացել էի Սուխումի՝ տատիկին տեսակցելու։ Տեսա Յուրային և գրեթե անմիջապես հասկացա, որ դա հենց այն է, ինչ ինձ հարկավոր է։ Նրա հետ ամուսնացած ես երջանիկ եմ։ Ոչ, իհարկե, երբեմն վիճում ենք, ես բնույթով...

Ես կարող եմ շատ արագ բռնկվել, բայց և այնպես ակնթարթորեն կողմնորոշվում եմ ու հասկանում։ Շատ դեպքերում Յուրան ճիշտ է։ Մեր երջանկության գաղտնիքն այն է, որ ամեն մեկն ունի իր գործը, և այն, որ նա ամբողջությամբ տարված է այդ ամենով:
  • Աղջիկը՝ Իլոնա Այվազյանը (ծնվել է 1966 թվականի օգոստոսի 2-ին), կիրառական մաթեմատիկոս, ավարտել է Էներգետիկայի ինստիտուտը, աշխատում է հեռուստատեսությունում։
  • Թուռնուհին՝ Ռեգինա Իգորևնա (ծնվել է 1998 թվականին)[6][12]։

Ռեգինան ունի սպասքի և շշերի հավաքածու[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.telesem.ru/heroes/2012-10-23-06-44-00/1011
  2. События 31 декабря
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Лица Зауралья: ДУБОВИЦКАЯ Регина Игоревна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  5. http://www.trud.ru/article/02-10-2002/47188_regina_dubovitskaja_uchitelnitsy_iz_menja_ne_vyshl.html
  6. 6,0 6,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2018-08-21-ին.
  7. http://kto-muzh.ru/blog/regina_dubovickaja_muzh/2016-11-15-102
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  9. http://www.aif.ru/archive/1626296
  10. Филологический факультет Шадринского государственного педагогического института
  11. Пушкарёв Н. Г. Образование Шадринского государственного учительского института. Деятельность ШГУИ в 1939—1943 гг.
  12. «Еженедельная газета «Городской дилижанс». Мария МОЛОДЦОВА. Регина ДУБОВИЦКАЯ: Я ВСЕГДА ДЕЛАЮ ТОЛЬКО ТО, ЧТО ХОЧУ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  13. http://www.telesem.ru/heroes/2012-10-23-06-44-00/2330

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեգինա Դուբովիցկայա» հոդվածին։