Օլեգ Տաբակով
Օլեգ Տաբակով ռուս.՝ Олег Павлович Табаков | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1935[1][2][3] |
Ծննդավայր | Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Մահացել է | մարտի 12, 2018[5][1][2][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան[6] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Կրթություն | ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, կինոդերասան, պրոդյուսեր, դերասան, կինոպրոդյուսեր, մանկավարժ, թատերական ուսուցիչ, թատերական պրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և մենեջեր |
Աշխատավայր | Սովրեմեննիկ (թատրոն), Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան, ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա, Theatre Academy Helsinki?, Oleg Tabakov Theatre?, Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Ամուսին(ներ) | Լյուդմիլա Կռիլովա և Մարինա Զուդինա |
Երեխա(ներ) | Անտոն Տաբակով, Ալեքսանդրա Տաբակովա, Պավել Տաբակով և Maria Tabakova? |
Պարգևներ և մրցանակներ | |
Օլեգ Պավլովիչ Տաբակով (ռուս.՝ Оле́г Па́влович Табако́в; օգոստոսի 17, 1935[1][2][3], Սարատով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - մարտի 12, 2018[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան[6]), ռուս դերասան, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1977, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1988), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1967), եղել է ԽՄԿԿ անդամ 1965 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Տաբակովը ծնվել է Սարատովում 1930 թվականին բժիշկներ Պավել Կոնդրատևիչ Տաբակովի և Մարիա Անդրեևնա Բերեզովսկայայի ընտանիքում։
Վաղ մանկությունն անցկացրել է ծնողների և տատիկների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայը մեկնել է ռազմաճակատ գլխավորելով ռազմա-սանիտրական թիվ 87 գնացքը, իսկ մայրը աշխատել է Ռյազանո-Ուրալյան երկաթգծի Էլտոն կայարանի հոսպիտալում։ Պատերազմի ավարտից հետո Օլեգ Տաբակովի ծնողները բաժանվել են։
Սովորել է Սարատովի թիվ 18 արական միջնակարգ դպրոցում։ Մասնագիտության ընտրության հարցում էական դեր է խաղացել այն հանգամանքը, որ Տաբակովը 1950-1953 թվականներին պարապել է Սարատովի պիոներների և դպրոցականների պալատի «Երիտասարդ գվարդիա» թատերական խմբակում, որը ղեկավարում է Նատալյա Իոսիֆնա Սուխոստավը, ով դարձել է յուրօրինակ «կնքամայր» մոտ 60 դերասանների համար։
1953 թվականին ավարտելով դպրոցը Օլեգ Տաբակովը ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի ստուդիական դպրոց[15], Վասիլի Օսիպովիչ Տոպորկովի կուրսերին, դառնալով այդ դպրոցի լավագույն ուսանողներից մեկը։
1964 թվականին 29 տարեկան հասակում սրտի ինֆարկտ է տանում։
1977 թվականին հաջողվում է սեփականացնել նախկին մի ածխահանքի պահեստ, որտեղ հիմնում է այսպես կոչված «Տաբակերկա» հայտնի նկուղը։ 1986-2000 թվականներին եղել է նույն դպրոցի ռեկտորը, իր աշխատանքի տարիներին դպրոցը տվել է դերասանների չորս ավարտական կուրսեր։ Ղեկավարել է դպրոց ստուդիայի ասպիրանտական ծրագիրը և ԱՄՆ-ի Կարնեգի Մելլոուն համալսարանը։
1992 թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում հիմնել է Կ. Ստանսլավսկու անվան ամառային դպրոց։ 2000 թվականին Տաբակովը գլխավորում է Ա. Պ. Չեխովի անվան Մոսկվայի Գեղարվեստական թատրոնը։
2010 թ. սեպտեմբեր ամսից, «Տաբակերկային» կից բաց թատերական քոլեջի առաջին սաների հետ միասին, դառնում է այդ քոլեջի թատերական ղեկավարը, միաժամանակ դասավանդելով դերասանական վարպետություն։
2014 թվականի մարտի 11-ին ստորագրում է ՌԴ մշակութային գործիչների միության ուղերձը ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կապված Ուկրաինայում և Ղրիմում Ռուսաստանի տածած քաղաքականությանը սատարելու մասին[16]։
Կանայք և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Տաբակովը ամուսնացել է 2 անգամ։ Առաջին կինը դերասանուհի Լյուդմիլա Կռիլովան է, նրանք ունեցել են երկու երեխա՝ Անտոն Տաբակով (դերասան և բեմանկարիչ) և Լյուդմիլա Տաբակովա (դերասանուհի)։
Երկրորդ կինը նույնպես դերասանուհի Մարինա Զուդինան է, ունեն երկու երեխա՝ Պավել (1995) և Մարիա (2006)։
Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին ավարտել է Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիան։ Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի հիմնադիրներից՝ գլխավոր հիմնադիր՝ Օլեգ Եֆրեմով (առաջին դերը՝ Միշա, Ռոզովի «Հավերժ կենդանի», 1957), 1983-1987 թթ. աշխատել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի դերասան։ Խաղում է ինչպես սուր բնութագրական, կատակերգական, այնպես էլ քնարական-դրամատիկական դերեր։
ԽՍՀՄ տարիների նշանավոր թատերական դերերից են
- պան Կովալիկ (Բլաժեկի «Երրորդ ցանկությունը»)
- բուֆետապանուհի Կլավա, դասախոս, գլխավոր մտավորական (Ակսյոնովի «Միշտ վաճառքում»)
- Օլեգ Սավին (Ռոզովի «Երջանկություն որոնողները»)
- Տոլյա (Կուզնեցովի «Լեգենդի շարունակությունը»)
- Դիրիժոր, Խոհարար (Շվարցի «Մերկ թագավորը») և այլ դերեր։
Սկսած արդեն 1957 թվականից նկարահանվում է կինոյում, նշանավոր դերերից են՝
- Օլեգ («Աղմկոտ օր», ըստ Ռոզովի «Երջանկություն որոնողները» պիեսի),
- Շուբին («Նախօրեին»),
- Սերգեյ («Մաքուր երկինք»),
- Կրուժինով («Ողջերն ու մեռածները», ըստ Կ․ Սիմոնովի),
- Նիկոլայ Ռոստով («Պատերազմ և խաղաղություն», ըստ Լև Տոլստոյի),
- Շելենբերգ («Գարնան տասնյոթ ակնթարթ»)
- բարմեն Գարի («Մարդը Կապուցցիների փողոցից»)
- Վլադիմիր Իսկրեմաս («Վառվիր, վառվիր, իմ աստղ»)
- Նիկոլայ Պավլովիչ («Թռիչքներ երազում և արթմնի»)
Ընդհանուր թվով խաղացել է 120-ից ավելի դերեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.theatre.ru/chekhov_fest/emudrec.html
- ↑ 5,0 5,1 5,2 Умер Олег Табаков // Meduza — Ilya Krasilyshik, Galina Timchenko, 2018.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.interfax.ru/culture/603231
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/31635
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/22753
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/13063
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/4802
- ↑ http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201506300058?index=9&rangeSize=1
- ↑ http://www.kremlin.ru/acts/bank/18103
- ↑ https://government.consultant.ru/documents/1296171
- ↑ 14,0 14,1 14,2 https://web.archive.org/web/20200717081734/https://ria.ru/20180419/1519027656.html
- ↑ «Олег Табаков. В поисках радости. Театральная повесть в пяти вечерах». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aндреев Ф. И. Олег Табаков. — М., ВБПК, 1983.
- Свободин А. Дни Табакова // Мой любимый актёр։ Писатели, режиссёры, публицисты об актёрах кино [։ сб.] / Сост. Л. И. Касьянова. — М.։ Искусство, 1988. — С. 317—330.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Олег Табаков — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- ТАБАКОВ Олег Павлович Արխիվացված 2015-05-02 Wayback Machine — на сайте Театра-студии п/р О. Табакова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 537)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Տաբակով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Սարատով քաղաքում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- ՄԳԱԹ դպրոց-ստուդիայի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- «Ճայ» մրցանակի դափնեկիրներ
- «Բյուրեղապակյա Տուրանդոտ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 1930 ծնունդներ
- Ռուս դերասաններ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- «Կուռք» մրցանակի դափնեկիրներ
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Ռուս կինոդերասաններ
- Ռուս պրոդյուսերներ
- Ռուս մանկավարժներ
- ԽՄԿԿ անդամներ
- Ռուսաստանի «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ