Jump to content

Չժան Յուանդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժան Յուանդին
Քաղաքացիությունը  Չինաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 7, 1988(1988-10-07) (36 տարեկան)
Ծննդավայր Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]
Դիրք պաշտպան

Չժան Յուանդին (չինարեն՝ 陳婉婷, անգլ.՝ Chan Yuen-ting, հոկտեմբերի 7, 1988(1988-10-07), Բրիտանական Հոնկոնգ, Միացյալ Թագավորություն[1]), հոնկոնգցի ֆուտբոլիստ և ֆուտբոլի մարզիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 7-ին Հոնկոնգում։

2010 թվականին ավարտել Է Հոնկոնգի Չինական համալսարանը՝ աշխարհագրություն մասնագիտությամբ[3]։ Ավելի ուշ ստացել է սպորտային գիտության և առողջապահության կառավարման մագիստրոսի կոչում[4]։

Խաղացողի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Բեքհեմի խաղի հանդեպ սիրո պատճառով տարվել է ֆուտբոլով[3]։

2007- 2013 թվականներին խաղացել է «Սաթհին» ակումբի կազմում[3]։

2008-2013 թվականներին հանդես է եկել Հոնկոնգի ազգային հավաքականում[3]։

Մարզչի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2013 թվականներին եղել է «Սաուտերն» ակումբի մարզիչ։

2014/15 մրցաշրջանում, աշխատելով որպես մարզիչ, «Հոնկոնգ Պեգասուս» թիմի հետ հաղթել է Հոնկոնգի երիտասարդական առաջնությունում (մինչև 18 տարեկան)[3]։

2015 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է «Իսթերն» տղամարդկանց ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում` հանդես գալով Հոնկոնգի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 27-ամյա Չժանը դարձել է առաջին կին մարզիչը, որը գլխավորել Է Հոնկոնգի բարձրագույն դիվիզիոնի տղամարդկանց ակումբը[5]։ 2015/16 մրցաշրջանում «Իսթերնը» դարձել է Հոնկոնգի չեմպիոն[6]։ Չժան Յուանդին դարձել է աշխարհում առաջին կին մարզիչը, որը նվաճել է ֆուտբոլի տղամարդկանց առաջնության բարձրագույն դիվիզիոնը[7] (այս նվաճման համար գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում[8])։ Ճանաչվել է Հոնկոնգի տարվա մարզիչ (2016)։ Ճանաչվել է նաև ԱՖԿ-ի տարվա կանանց մարզիչ (2016)[9]։ 2017 թվականի փետրվարին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է թիմը ԱՖԿ Չեմպիոնների լիգայում[10]։ 2016/17 մրցաշրջանում ակումբը առաջնությունում գրավել է 2-րդ տեղը[11]։ 2017 թվականի մայիսին նա լքել է իր պաշտոնը[12]։ 2017 թվականի հուլիսին դարձել է թիմի մարզիչ։ 2018 թվականի հունիսի 19-ին կրկին դարձել է թիմի գլխավոր մարզիչը[13]։ 2019 թվականի փետրվարի 4-ին լքել է պաշտոնը[14]։

2019 թվականին գլխավորել Է Չինաստանի մինչև 16 տարեկան աղջիկների կանանց հավաքականը[15]։ 2019 թվականի սեպտեմբերին այս թիմի հետ նվաճել է բրոնզե մեդալներ Ասիաի առաջնությունում, բայց չի կարողացել ուղեգիր ձեռք բերել Աշխարհի առաջնության համար։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսթերն
  • Հոնկոնգի չեմպիոն՝ 2015/16
  • Հոնկոնգի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2016/17
  • Հոնկոնգի տարվա մարզիչ՝ 2016
  • ԱՖԿ-ի տարվա կանանց մարզիչ՝ 2016

Մարզչական վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ճշգրտվել են 2019 թվականի հունիսի 18-ի դրությամբ։

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտ Ցուցանիշներ
Մ Հ Ոչ ոքի Պ % հաղթանակ
Իսթերն 2015 դեկտեմբերի 8 2017 մայիսի 31 44 27 6 11 61,35
Իսթերն 2018 հուլիսի 19 2019 փետրվարի 4 13 6 4 3 46,14
Ընդամենը 57 33 10 14 57,88

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 FootballDatabase.eu(բազմ․) — 2007.
  2. http://gia.info.gov.hk/general/201607/01/P201606300875_0875_169959.pdf
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Meet Chan Yuen-ting, the first woman ever to lead a men's team to a top-flight soccer title». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Chan Yuen-ting: Hong Kong soccer's biggest success story of the year, and possibly its least likely». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  5. «The first woman to coach in the Hong Kong Premier League takes over as coach for Eastern». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին.
  6. «Сезон 2015/2016». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  7. «Chan becomes first female to lead men's team to top-flight title». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Chan Yuen-ting named first female football coach to win a top-flight men's championship». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «AFC Women's Coach of the Year 2016: Chan Yuen-ting». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «AFC President commends Chan Yuen-ting and wishes luck to clubs». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Table Hong Kong Premier League 16/17». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «Eastern's trailblazing female coach Chan resigns». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 30-ին.
  13. «Official confirm Chan Yuen Ting as Head Coach». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  14. «Chan Yuen-ting leaves Eastern: former AFC Coach of the Year departs Hong Kong Premier League side after winless run». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին.
  15. «陳婉婷率U16中國女足首秀告捷». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժան Յուանդին» հոդվածին։