Նադեժդա Դոբիչինա
Նադեժդա Դոբիչինա | |
---|---|
Ծնվել է | 1884 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1950 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Վոստրյակովոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Նադեժդա Եվսեևնա Դոբիչինա (ծննդյան անունը՝ Ֆիշման, 1884, Ռուսական կայսրություն - 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), առաջին ռուսական պրոֆեսիոնալ պատկերասրահի կազմակերպիչ, թանգարանի աշխատակցուհի, «Ն․ Ե․ Դոբիչինայի Գեղարվեստական բյուրոյի» հիմնադիր և ղեկավար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նադեժդա Դոբիչինան 1903-1909 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կենսաբանական լաբորատորիայի Պ. Ֆ. Լեսգաֆտի դասընթացների կենսաբանական բաժնում։ 1911 թվականի աշնանը հիմնել է «Նադեժդա Դոբիչինայի գեղարվեստական բյուրոն»՝ նկարիչների և հանրության միջև նկարների վաճառքի և գեղարվեստական պատվերների կատարման միջնորդության համար։ 1913 թվականի հոկտեմբերից բյուրոն գտնվել է մասնավոր բանկի շենքում («Արտաքին առևտրի ռուսական բանկ», Մոյկա գետի առափնյա փողոց՝ 63), 1914 թվականի նոյեմբերից՝ Ադամինի տանը՝ Մոյկա գետի ափամերձ փողոցի և Մարսյան դաշտի անկյունում։
Դոբիչինայի գեղարվեստական բյուրոյում 1913 թվականին գործել է Վսևոլոդ Մեյերխոլդի ստուդիան։ Ցուցահանդեսներ են կազմակերպվել «Արվեստի աշխարհ» միավորման կողմից (1915-1917), «Արվեստի ձախ ուղղությունների ցուցահանդես» (ապրիլ- մայիս 1915 թվական), ««0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես», որտեղ ցուցադրվել է Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի»-ն (1915 թվականի դեկտեմբեր - 1916 թվականի հունվար), Նիկոլայ Կուլբինի (1918 թվականի հունիս) հետմահու ցուցահանդեսը և այլն[3]։
Պատերազմի տարիներին բյուրոն հանդես է եկել որպես արվեստի գործիչների հիվանդանոցի կազմակերպիչներից մեկը[4]։ 1914 թվականի հոկտեմբերի 26–ից մինչև դեկտեմբերի 7-ը Դոբիչինայի գեղարվեստական բյուրոյում անցկացվել է «Նկարների ցուցահանդես հօգուտ արվեստի գործիչների հիվանդանոցի», որին մասնակցել են տարբեր ուղղությունների 66 նկարիչներ։
Բյուրոն կազմակերպել է երաժշտական համերգներ, ներկայացումներ, գրական երեկոներ։ 1919 թվականի սկզբին բյուրոյի գործունեությունը դադարել է, իսկ Դոբիչինան աշխատել է տարբեր թանգարաններում։ 1930-1940 թվականներին եղել է Գեղարվեստա-արդյունաբերական դպրոցի տնօրեն, Լենինգրադի Ռուսական թանգարանի աշխատակից։ Մոսկվա տեղափոխվելուց հետո աշխատել է Հեղափոխության թանգարանում։
1920 թվականին Ալեքսանդր Գոլովինը նկարել է «Նադեժդա Դոբիչինայի դիմանկարը»[5], որը պահվում է Ռուսական պետական թանգարանում։
Դոբիչինան մահացել է 1950 թվականին, Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Վոստրյակովսկոե հրեական գերեզմանատանը[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stedelijk museum Amsterdam. 0,10 EXHIBITION Արխիվացված 2014-07-13 Wayback Machine
- ↑ http://www.incorm.eu/Exhibitions/KM1900-1920.pdf Արխիվացված 2014-04-19 Wayback Machine — Exhibition gallery Kazimir Severinovich Malevich
- ↑ Лейкинд О. Л., Северюхин Д. Я. «Художественное бюро Н. Е. Добычиной» // Санкт-Петербург. Энциклопедия.
- ↑ Лазарет деятелей искусства в Петрограде // Энциклопедия благотворительности. Санкт-Петербург.
- ↑ ««Портрет Надежды Добычиной»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Надгробный памятник на Востряковском еврейском кладбище
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Добычина (Фишман) Надежда Евсеевна // Арт. ру
- Лейкинд О. Л., Северюхин Д. Я. «Художественное бюро Н. Е. Добычиной» // Санкт-Петербург. Энциклопедия.
- Григорьев Михаил Петербург начала XX века. Наброски воспоминаний // Петербургский театральный журнал. — 2003. — № 2(32).
- Мокроусов Алексей Ещё посмотрим // Лехаим. — 2014. — № 8 (268). — С. 80.
- Добычина Надежда Евсеевна (1920)
- Письма к Н. Е. Добычиной // Наследие А. Н. Бенуа