Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Ուսումնարանում (1881-1889), Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1889)։ Եղել է «Միր իսկուստվա» միավորման անդամ։ Ալեքսանդր Գոլովին Ցակովլևիչ Ն․Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի բեմանկար (1901, Հայաստանի պետական պատկերասրահ) Կրել է «մոդեռն» ոճի ազդեցությունը։ Նշանավոր գործերից են Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի (1901, Մեծ թատրոն, Մոսկվա), Ստրավինսկու «Տաղարան բլբուլ» բալետի (1910, Փարիզ) ձևավորումները։ Ստեղծել է ռուս մշակույթի ներկայացուցիչների դիմանկարներ (Վ․ Է․ Մեյերխոլդ, Ֆ․ Ի․ Շալյապինը Բորիս Գոդունովի դերում), դեկորատիվ բնանկարներ և նատյուրմորտներ։ Հայաստանի պետական պատկերասրահում են Գոլովինի «Պսկովիտյանկա»-ի, Գոլովին դ’ Անունցիոյի «Անկենդան քաղաք»-ի բեմանկարներից մեկական օրինակ, նկարիչ Ե․ Թադևոսյանի 4 դիմանկարները, «Երեխաները պատշգամբում», «Իսպանիա» կտավը, «Ծաղիկներ» նատյուրմորտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 148)։