Մորիս Լուի Բեռնշտեյն
Մորիս Լուի Բեռնշտեյն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 28, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[4][1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 7, 1962[1][2][5][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[4][1] |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մերիլենդի ինստիտուտի արվեստի քոլեջ |
Մասնագիտություն | Նկարիչ |
Ոճ | Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ, Գունավոր դաշտի նկարչություն |
Ժանր | աբստրակցիոնիզմ[6][7] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | «Ծաղիկներ ու սյուներ»(1960), «Ալեֆներ»(1960), «Պոկվածները»(1960–61) |
Ներշնչվել է | Clement Greenberg? |
Ամուսին | Մարսելա Սիգել |
Մորիս Լուի Բեռնշտեյն (անգլ.՝ Morris Louis Bernstein, (Նոյեմբերի 28, 1912- Սեպտեմբերի 7, 1962), ամերիկացի նկարիչ, մասնագիտորեն հայտնի է որպես Մորիս Լուի։ 1950-ական թվականներին նա դարձավ Գունավոր Դաշտի նկարչության (Աբստրակտ Էքսպրեսիոնիզմի) առաջին ներկայացուցիչներից մեկը։ Վաշինգտոնում ապրելու ընթացքում Լուին Կեննես Նոլանդի և այլ վաշինգտոնյան նկարիչների հետ միասին կազմակերպեց արվեստի շարժում, որն այսօր մեզ հայտնի է «Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ» անունով[8]։
Վաղ տարիներ և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1929-1933 թվականներին սովորել է Մերիլենդի[9] կերպարվեստի և կիրառական արվեստի ինստիտուտում՝ (այսօր՝ Մերիլենդի արվեստի քոլեջ-ինստիտուտ) կրթաթոշակով, բայց մինչ ծրագիրն ավարտելը լքել է այն[9]։ Լուին աշխատում էր տարբեր տարօրինակ աշխատատեղերում՝ նկարելիս իրեն ապահովելու համար, և 1953 թվականին Բալթիմորի նկարիչների ասոցիացիայի նախագահն էր։ 1936-1940 թվականներին ապրել է Նյու Յորքում և աշխատել է «ԱՄՆ հանրային աշխատանքների վարչության»[10] դաշնային գեղարվեստական նախագծի մոլբերտային բաժանմունքում։ Այս ժամանակահատվածում նա ծանոթացավ Արշիլ Գորկիի, Խոսե Դավիդ Սիկեյրոսի և Ջեք Տվորկովի հետ։ Նա նաև հապավել է իր ազգանունը[11]։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գունավոր դաշտի նկարչություն կամ Աբստրակտ Էքսպրեսիոնիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերադարձել է հայրենի Բալթիմոր 1940 թվականին և սկսել է մասնավոր դասեր տալ։ 1948 թվականին նա թափ է տալիս «Մագնա» կատարելագործված յուղի հիմքով ակրիլային ներկերի օգտագործմանը, որը պատրաստվել էր նրա համար ընկերների՝ նյույորքյան ներկ պատրաստողներ Լեոնարդ Բոկուրի և Սեմ Գոլդենի կողմից։ 1952-ին Լուին տեղափոխվում է Վաշինգտոն։ Վաշինգտոնում ապրելիս՝ Լուին որոշակիորեն կտրված էր Նյու Յորքի տեսարաններից և գրեթե մեկուսացված էր աշխատում։ 1950-ականներին ինքը և արվեստագետների մի խումբ՝ Կեննես Նոլանդը, Ջին Դեյվիսը, Թոմաս Դաունինգը, Հովարդ Մեհրինգը, Աննա Թրուիթը և Հիլդա Թորփը «Գունավոր Դաշտի նկարչության» զարգացման համար կենտրոնական դեր էին խաղում։ Լուիի և այլ գունավոր դաշտի նկարիչների աշխատանքների հիմնական կետը՝ ի տարբերություն 1950-ականների վերջի և 1960-ականների սկզբի նոր մոտեցումների, այն է, որ նրանք մեծապես հեշտացնում են վերջնական նկարի բաղկացուցիչ մասերի տեսքը։ Նրանք Ջեքսոն Պոլլոքի, Բարնետ Նյումանի, Քլիֆորդ Ստիլի, Մարկ Ռոթկոյի, Ռոբերտ Մազերվելի, Հիլդա Թորփի և Էդ Ռեյնհարդի նկարչական ավանդույթի հետնորդն են դառնում՝ վերացնելով կոմպոզիցիոն և ժեստային նկարչությունը՝ ի նպաստ չմշակված կտավների լայն տարածքների, նոսր և հեղուկ ներկերի լայն հարթությունների՝ արտահայտչականությունից ու հոգեբանական հակադրությունից զուրկ, ինտենսիվ գույնի, և ընդհանրապես, կրկնվող կոմպոզիցիայի[12]։
«Գունավոր դաշտի նկարչության» բոլոր արվեստագետները մտահոգված էին պատկերագրական տարածության դասական խնդրով։ 1953 թվականին Լուին և Նոլանդը այցելեցին Էլեն Ֆրանկենթալերի Նյու Յորքի ստուդիան ու տեսնելով նրա ջրանկարները՝ մեծապես տպավորված էին, հատկապես «Լեռներն ու ծովը» (1952) նկարով։ Վաշինգտոն վերադառնալուց հետո Լուին ու Նոլանդը միասին սկսում են փորձարկել ջրանկարչության տերբեր տեխնիկաներ։ Լուին թույլ էր տալիս, որ ծայրաստիճան նոսր ներկը հոսի չմշակված կտավի թեքված մակերևույթի վրայով՝ երբեմն գունավոր շղարշների տեսքով։ Նշվել է Ֆրանկենթալերի օրինակի կարևորությունը Լուիի կողմից այս տեխնիկայի մշակման գործում[12]։ Նույնիսկ ավելին քան Ֆրանկենթալերը, Լուին վերացրել է վրձինների ժեստը, չնայած նրա բարակ գունանյութը երբեմն ստանում էր նուրբ երանգներ։
1954 թվականին, Լուին ներկայացրեց իր «Շղարշային նկարները», որոնք բնորոշված էին մասնակի վերածածկումով և գույների շերտերով կտավների վրա:.«[13] Շղարշային նկարները» կազմված են ադամանդե գունային ալիքներից, որոնք միանում են կենտրոնում ու առանձնանում ծայրերում։ Այլ շարքերում նկարիչն օգտագործել է երկար զուգահեռ գծեր և մաքուր գույների շերտեր՝ դասավորված կողք կողքի, ստանալով ծիածանի էֆեկտ[14]։
Վերջին նկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1955-1957 թվականներին Լուին վերացրել է իր նկարներից շատերեը։ Նա վերսկսեց «Շղարշային նկարները» 1958-1959 թվականներին։ Դրանց հաջորդեցին «Ծաղիկներ ու սյուներ» (1960), «Ալեֆներ»(1960), «Պոկվածները»(1960–61) նկարները, որոնցում ավելի ինտենսիվ գույներ են հոսում կտավի դաշտի երկու կողմերից, և վերջապես, «Շերտային գծանկարները» (1961- 1962)։ 1960 թվականի ամառվանից մինչև 1961-ի հունվար ու փետրվար ընկած ժամանակահատվածում նա ստեղծեց շուրջ 150 «Պոկվածներ», հիմնականում որմնանկարի չափս ունեցող կտավների վրա[15]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է եղել Մարսելա Սիգելի հետ 1947 թվականին[16][17]։ Կինն աջակցում էր նրան ամբողջ կարիերայի ընթացքում և ի հիշատակ նրան` կինն ամեն տարի կրթաթոշակ էր տրամադրում Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մեկ նկարիչ ուսանողի։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիի մոտ 1962 թվականին հայտնաբերվել է թոքի քաղցկեղ[16] և շուտով, նույն թվականի սեպտեմբերի 7-ին մահացել է[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 http://morrislouis.org/morrislouis/page/biography
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ https://www.tate.org.uk/art/art-terms/w/washington-color-school
- ↑ Artnet — 1998.
- ↑ «Washington Color School Movement Overview». The Art Story. Վերցված է 2019 թ․ մարտի 8-ին.
- ↑ 9,0 9,1 «Artist Info». www.nga.gov. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Morris Louis». www.jewishvirtuallibrary.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «The Guggenheim Museums and Foundation». The Guggenheim Museums and Foundation. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 12,0 12,1 Fenton, Terry. "Morris Louis Արխիվացված 2019-05-18 Wayback Machine". sharecom.ca. Retrieved December 8, 2008
- ↑ Morris Louis Արխիվացված 2013-10-23 Wayback Machine Solomon R. Guggenheim Museum, New York.
- ↑ Hopkins, David. After Modern Art: 1945-2000. (New York: Oxford University Press, 2000), p.29
- ↑ Morris Louis, Alpha-Pi (1960) Metropolitan Museum of Art, New York.
- ↑ 16,0 16,1 Morris Louis bio, http://www.theartstory.org/artist-louis-morris.htm
- ↑ "Morris Louis" bio, «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Morris Louis: Paintings, November 28 – January 19, 2007 Արխիվացված 2014-02-25 Wayback Machine Paul Kasmin Gallery, New York.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Greenberg, Clement. Late Writings, edited by Robert C. Morgan, St. Paul: University of Minnesota Press, 2003.
- The Columbia Encyclopedia
- Kleiner, Fred S.; and Mamiya, Christin J., Gardner's Art Through the Ages (2004). Volume II. Wadsworth Publishing. 0-534-64091-5.
- Schwabsky, Barry. "Irreplaceable Hue - Color Field Painting." Art Forum 1994. Look Smart 20 April 2007.
- Color As Field:American Painting, 1950-1975., retrieved December 7, 2008
- Wilkin, Karen and Belz, Carl. Color As Field:American Painting, 1950-1975. Published: Yale University Press; 1 edition (November 29, 2007). 0-300-12023-0, 978-0-300-12023-3
- De Antonio, Emile and Tuchman, Mitchell. Painters Painting A Candid History of The Modern Art Scene, 1940–1970, Abbeville Press 1984, 0-89659-418-1
- Various authors: Barbara Rose, Gerald Nordland, Walter Hopps, Hardy S. George; Breaking the Mold, Selections from the Washington Gallery of Modern Art, 1961–1968, exhibition catalogue, Oklahoma City Museum of Art 2007, 0-911919-05-8
- Carmean, E.A. Toward Color and Field, Exhibition Catalogue, Houston Museum of Fine Arts, 1971.
- Carmean, E.A. Helen Frankenthaler A Paintings Retrospective, Exhibition Catalog, Harry N. Abrams in conjunction with The Museum of Modern Art, Fort Worth, 0-8109-1179-5
- Henning, Edward B. Color & Field, Art International May 1971: 46–50.
- Tucker, Marcia. The Structure of Color, New York: Whitney Museum of American Art, NYC, 1971.
- Michael Fried. Morris Louis, Harry N. Abrams, Library of Congress Number: 79-82872
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մորիս Լուի- Պաշտոնական կայքէջ
- Մորիս Լուին Արվեստի ազգային պատկերասրահում
- Թեյթ պատկերասրահի կայքէջ Արխիվացված 2012-02-05 Wayback Machine
- 2007 Retrospective Արխիվացված 2009-02-09 Wayback Machine
- “Մորիս Լուիսն այսօր.Ամերիկյան վարպետը վերադարձել է”, Սեպտեմբերի 20, 2007- Հունվարի 6, 2008
- Morris Louis -Արվեստագետի ակնարկը Արվեստի պատմության հիմնադրամին