Jump to content

Փետրվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
<< Փետրվար >>
Կի Եկ Եք Չո Հի Ու Շա
1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29
2024

Փետրվար (լատիներեն՝ Februārius mēnsis «Ֆեբրուուսի ամիս»), տարվա երկրորդ ամիսն է, իր հռոմեական Febriaius անունն ստացել է լատիներեն februum բառից, որը նշանակում է «մաքրում» և կապված է այդ ամսում կատարվող հռոմեացիների Februa մաքրագործության արարողության հետ։

Մեր թվարկությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։

Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում էր Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց օգոստոս ամսվա օրերի թվին ավելացնել մեկ օր և այդ օրը վերցրեցին փետրվարից։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծո անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։

Փետրվար, ըստ Les Très Riches Heures du duc de Berry

Փետրվարը հայկական տոմարում համընկնում է մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստված էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Միհրի պաշտամունքը իր ժամանակին եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարները կոչվում էին մեհյան, որից էլ առաջացել է մեհեկան անունը[1]։

Փետրվար ամսին նշվող տոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում նշվող օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք ժողովուրդների մոտ փետրվարն ունի լատինական ծագումից տարբերվող անուն։ Այսպես, ֆիններեն ասում են helmikuu՝ մարգարտի ամիս, ուկրաիներեն՝ лютий, խորվաթերեն veljača՝ մեծ։ Լիտվերեն ասում են vasaris, որը ծագում է vasara՝ «ամառ» բառից։ Թուրքերեն Șubat անունը սիրիական «շաբաթ»-ից է։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սովորական տարիներին ունենալով ընդամենը 28 օր՝ փետրվարը միակ ամիսն է, որի ժամանակ հմնարավոր է, որ չլինի լիալուսին։ Վերջին անգամ այդպիսի բան եղել է 1999 թ., հաջորդը լինելու է 2018 թ.։
  • Միակ ամիսն է, որ ունի օրերի փոփոխական քանակ։ Սովորական տարիներին օրերի քանակը 28 է, նահանջ տարիներին՝ 29։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կամսար Ավետիսյան, Հայրենագիտական էտյուդներ, Ի՞նչ են պատմում ամիսների և օրերի անունները, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Ընթերցե՛ք «փետրվար» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։