Jump to content

Մոհսեն Նամջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհսեն Նամջու
Բնօրինակ անունպարս.՝ محسن نامجو
Ծնվել էմարտի 4, 1976(1976-03-04) (48 տարեկան)
Տորբետե Ջամ, Ռազավի Խորասան, Իրան
Երկիր Իրան
Ժանրերժամանակակից ժողովրդական երաժշտություն
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգերի հեղինակ, երգիչ, կոմպոզիտոր և դերասան
ԳործիքներՍիթար և վոկալ
Կայքmohsennamjoo.com
 Mohsen Namjoo Վիքիպահեստում

Մոհսեն Նամջու (պարս.՝ محسن نامجو, մարտի 4, 1976(1976-03-04), Տորբետե Ջամ, Ռազավի Խորասան, Իրան), պարսիկ երաժիշտ-երգահան։ Նրա երաժշտական ոճը կրել է ինչպես բլյուզ և ռոք, այնպես էլ իրանական ֆոլքլորային երաժշտությունների ազդեցությունը։ Երգերի բառերը վերցված են իրանական դասական պոեզիայից, ժամանակակից պոեզիայից, իսկ որոշների հեղինակն ինքն է։ Նյու Յորք Թայմսի իրանական թղակիցը Նամջուին համարել է Իրանի Բոբ Դիլանը[1]։

Նամջուն ծնվել է 1976 թվականի մարտի 4-ին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող փոքրիկ Տորբետե Ջամ քաղաքում։ 1997 թվականի ավարտին և 1998 թվականի սկզբին Նամջուն տվեց իր առաջին երկու համերգները՝ «Իրանական պոեզիայի և երաժշտության ժամանակակից համադրությունը» թեմայով[2]։ 2003 թվականին նա սկսեց Թեհրանում իր ստեղծագործությունների ձայնագրությունները։ Նրա առաջին ալբոմը դուրս է եկել 2007 թվականի սեպտեմբերին։ Նա նաև երաժշտություն է գրում ֆիլմերի համար։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհսեն Նամջուի համերգը Իլինոյսի Ուրբանա քաղաքում
Ստուդիական Ալբոմ
Տարի Անվանում Բնօրինակ Նշում
2007 Toranj ترنج Սեպտեմբերին
2008 Jabr-e Joghrafiyaei جبرِ جغرافیایی
2009 Օյ آخ Հոկտեմբերին
2011 Սին համբույր بوسه‌های بیهوده Փետրվարին
2014 Trust the Tangerine Peel از پوست نارنگی مدد Մայիսին
2016 Personal Cipher صفر شخصی Հունիսին
Կենդանի Ալբոմ
Տարի Անվանում Բնօրինակ Նշում
2011 Alaki الکی Դեկտեմբերին
2012 13/8 سیزده/هشت
  • Տարօրինակ ժամանակներ (2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Iran’s Dylan on the Lute, With Songs of Sly Protest
  2. «Mohsen Namjoo Official Website | Mohsen Namjoo Music». Mohsennamjoo.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհսեն Նամջու» հոդվածին։