Ռոբերտ Ալեն Ցիմմերմանը ծնվել է 1941 թվականի մայիսի 24-ին ԱՄՆ Մինեսոտա նահանգի Դուլութ քաղաքում[13][14]՝ մանրածախ առևտրականի ընտանիքում։ Երաժշտի ծնողները՝ Աբրահամ Ցիմերմանը և Բեատրիսա Ստոունն, ակտիվ մասնակցում էին տեղի ոչ մեծ հրեական համայնքի կյանքին։ Նախնիները հրեաներ են, Ռուսական կայսրության տարագիրներ․ հորական կողմի տատն ու պապը՝ Աննա և Զիգման Ցիմմերմանները, Օդեսայից մեկնեցին ԱՄՆ՝ 1905 թվականի հրեական ջարդերի պատճառով[15]։ Մոր նախնիները լիտվացի հրեաներ էին (Բենիամին և Լիբա Էդելշտեյն), ովքեր գաղթել էին 1902 թվականին[15]։ Իր ինքնակենսագրականում Բոբ Դիլանը գրում է, որ մոր տատի տոհմը սերում է Թուրքիայից, որտեղ կրել են Կիրգիզ ազգանունը։ 1947 թվականին Ռոբերտի հայրը հիվանդանում է պոլիոմիելիտով, իսկ ընտանիքը տեղափոխվում է հարևան Հիբինգ քաղաք։ Մանուկ հասակում Ռոբերտը հաճախ էր լսում երաժշտական հաղորդումներ բլյուզային ձայնագրություններով։ Նրա վրա տպավորություն էր գործել հատկապես Հենք Ուիլյամսի և Վուդի Գաթրիի ֆոլկ երաժշտությունը։ Վուդի Գաթրին շատ է ազդել Բոբ Դիլանի վրա։ Երաժշտական կայացման սկզբնական շրջանում Դիլանի երգացանկի մեծ մասը կազմված էր Գաթրիի երգերից։ Բոբը վերցրել էր նաև Գաթրիի երգելաոճը և կիթառային որոշ եղանակներ, թեև իրական կյանքում նրանք միայն մեկ անգամ են հանդիպել, երբ Դիլանն վերջինիս այցելեց հոգեբուժարանում։ Նա հմտանում է կիթառ նվագելու մեջ, նրա ամենասիրած երաժշտական գործիքը դառնում է շրթհարմոնը։ 10 տարեկան հասակում գրում է երգերի առաջին խոսքերը։
Միջնակարգ դպրոցում սովորելու ժամանակ Բոբը ելույթ է ունենում տարբեր խմբերի կազմում, ովքեր սրճարաններում և բարերում կատարում էին ժողովրդական երաժշտություն։ Երաժշտական պարապմունքները շարունակում է նաև Մինեսոտայի համալսարան ընդունվելուց հետո (1959)։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել մի քանի բեմական կեղծանվամբ։ Սակայն հիմնական կեղծանունը, որով նրան ճանաչում էր ողջ աշխարհը, Բոբ Դիլանն էր։
↑Gates, David (1997 թ․ հոկտեմբերի 6). «Dylan Revisited». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 13-ին.
↑Dylan sang Blowin’ In The Wind at the Washington D.C. concert, January 20, 1986, which marked the inauguration of Martin Luther King Day. Gray, 2006, The Bob Dylan Encyclopedia, pp. 63-64.
↑«Robert Allen Zimmerman». Minnesota Birth Index, 1935–2002. Ancestry.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 6-ին. «Name: Robert Allen Zimmerman; Birth Date: May 24, 1941; Birth County: Saint Louis; Father: Abram H. Zimmerman; Mother: Beatrice Stone»