Մարոկկացիներ
Արտաքին տեսք
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Frederick-Arthur-Bridgman-Aicha-a-Woman-of-Morocco.jpg/220px-Frederick-Arthur-Bridgman-Aicha-a-Woman-of-Morocco.jpg)
Մարոկկացիներ (արաբ․՝ المغاربة, բերբերերեն՝ ⵉⵎⵖⵕⴰⴱⵉⵢⵏ), Մարոկկոյում ապրող ժողովրդի ամբողջական անվանում։ Մեծամասնությունը խոսում է արաբական լեզվի մարոկկոյական, զգալի մասը՝ նաև բերբերական լեզվի բարբառներով։ Հավատացյալները սուննի ուղղության մուսուլմաններ են։ Մարոկկացիների էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է բնիկ բերբերների և Հյուսիսարևմտյան Աֆրիկա թափանցած (սկսած VII դար) արաբների միասերման հետևանքով։ Մարոկկացիների ազգային համախմբմանը նպաստել է ազգային-ազատագրական պայքարն ընդդեմ ֆրանսիական և իսպանական գաղութարարների (1912-1956)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 331)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարոկկացիներ» հոդվածին։ |
|