Հումբոլդտի պինգվինն ունի սև մեջք և գլուխ, փորային հատվածը սպիտակ է, որտեղ նկատելի է սև լայն օղակ։ Գլխի շրջանում, ճակատի մոտով և կոկորդով անցնում են սպիտակ օղակներ։ Կտուցը սև է՝ կարմիր հիմքով, թաթերը սև են։
Հումբոլդտի պինգվինն տարածված է Չիլիի և Պերուի ժայռոտ տարածքներում, հիմնականում այնտեղ, որտեղ Պերուական ընթացիկ ցրտեր են տիրում, դրա պատճառով ստացել են իրենց երկրորդ անունը՝ պերուական պինգվիններ[4]։ Այս պինգվինների թվաքանակը գնալով կրճատվում է։ Սրանց վերացման պատճառ հանդիսացան հիմնականում Խաղաղ օվկիանոսի փոփոխությունները։
↑Կենդանիների կյանքը, Մաս 6, Հեղինակներ - Իլիչեվ, Սոկոլով, 1986 թվականի հրատարակություն
↑Նրանց վարքը, Պերուի թռչունները, 1994 թվականի հրատարակություն, 304 էջ
↑Pedro Pizarro. Relación del descubrimiento y conquista del Perú. — Lima: Pontificia Universidad Católica del Perú, Fondo Editorial, 1978. — P. 248 (277 p.)
↑Լատինական Ամերիկայի ուղեցույց հանրագիտարան, մաս 2, հրատարակչությունը "Սովետական Հանրագիտարան", Մոսկվա, 1982 թվականի հրատարակություն, 355 էջ