Հին հռոմեական ճարտարապետություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տեսակ | ճարտարապետական ոճ և աշխարհագրական դիրքի ճարտարապետություն |
---|---|
Երկիր | Հին Հռոմ |
Հաջորդ | Pre-Romanesque architecture? |
Հին հռոմեական ճարտարապետությունը որոշ ասպեկտներ է վերցրել Հին Հունաստանի ճարտարապետությունից և ստեղծել է իր ճարտարապետական ոճը։ Հռոմեացիները պարտական են իրենց Էտրուսկյան հարևաններին, որոնք հարուստ գիտելիքներ տվեցին ճարտարապետական լուծումների համար։ Դա հիմնականում կամարների շինարարությունն էր և հիդրավլիկան։ Ավելի ուշ Հռոմի ճարտարապետությունը շատ տարրեր վերցրեց Հունաստանից և Ֆինիկիայից, քանի որ գտնվում էր նրանց տիրապետության տակ։ Որպես օրինակ կարելի է բերել հռոմեական վիլլաների տրիկլինիաները։
Ճարտարապետության խոշոր գլուխգործոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական պետության կազմավորման օրրանը հանդիսացել է Տիբեր գետի հովտում Էտրուրիայի (Օստիա Անտիկա) և Կամպանիայի միջև ընկած Լացիումը, ուր ապրում էին լատինները։
Պոմպեյի ամֆիթատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական ճարտարապետության խոշոր կառույցներից էր Պոմպեյի ամֆիթատրոնը, որը տեղադրված էր քաղաքի արևելյան ծայրինԼ Այն մեզ հասած այս տիպի հասարակական շենքերից ամենահինն է։ Ունեցել է 15.000 տեղ։ Կառուցվել է մ. թ. ա. 70 թվականին։ Կառուցման համար միջին մասից որոշ քանակությամբ հող է հանվել ու լցվել ձվաձև պարագծով։ Նստելու տեղերն արված են բնական հողի մասամբ նաև լիցքի վրա։ Երկու կողմից հարավային և արևելյան լիցքը հենվում է քաղաքապարիսպների վրա, այսինքն քաղաքապարիսպները ամֆիթատրոնի համար հենապատերի դեր էին կատարում, իսկ մյուս կողմից՝ օվալային պարագիծ ունեցող պատերի վրա։
Նեղ միջանցքները տանում էին դեպի ամֆիթատրոն։
Հերկուլեսի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերկուլեսի տաճարը գտնվում է Հռոմում, Տիբերի մոտկայքում։ Ըստ տիպի իտալական տաճար է, հելլենիստական որոշ գծերով։ Կառուվել է մ․թ․ա 120 թվականին, մի բարձր ժայռածերպի գլխին, որտեղից բացվում են գեղեցիկ տեսարաներ դեպի քաղաքը և ծովը։ Հռոմի առաջին շինություններից է, որ գրեթե ամբողջությամբ մարմարից է։
Չափերն են՝ 6,64 X 6,76 մ։ Փոքր չափերի այս տաճարը պատկանում է պրոստիլոս տիպին, ճակատային կողմից խորը սյունասրահով՝ բաղկացած երկու շարք դորիական սյուներից՝ 4 -ական յուրաքանչյուր շարքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կոլիզեյը Հռոմում, Իտալիա
-
Սեգովայի ջրանցույցը Իսպանիայում
-
Պոմպեյի ամֆիթատրոնի հատակագիծ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական թատրոններ (կառուցվածք)
|