Jump to content

Հիմք (քերականություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հիմք (այլ կիրառումներ)

Հիմք, քերականորեն ձևավորված բառի այն մասը, որը մնում է նրանից մեկ ձևակազմական (քերականական) մասնիկ՝ վերջավորություն, միջմասնիկ, նախամասնիկ, անջատելուց հետո։ Նավակում, նավակներ ձևերում հիմքն է նավակ։ Այն հիմքը, որը չունի այլ ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում է պարզ (ձի պարզ հիմք է ձիու ձևի մեջ), այն հիմքը, որն ունի ձևակազմական մասնիկ (մասնիկներ), կոչվում է ձևավոր (նավակներիցս դեպքում -ս մասնիկի ձևավոր հիմք է նավակներից, որ արդեն ունի -ներ և -ից ձևակազմական մասնիկները)։ Ձևակազմական միջմասնիկի հիմքը քերականորեն ձևավորված բառն է՝ առանց այդ մասնիկի [հաղթվեց բառի մեջ -վ ձևակազմական մասնիկի հիմք է (ձևավոր) հաղթեց բառը]։ Որոշ լեզվաբաններ ընդունում են նաև բառակազմական հիմք։

Հիմքերը կարող են լինել ածանցավոր և անածանց։ Անածանց հիմքերն այն հիմքերն են, որոնք կազմված են միայն արմատից, օրինակ, սեղանից, վազել բառաձևերի հիմքերը՝ սեղան, վազ, կազմված են միայն արմատից։ Անածանց են բոլոր արմատական բառերի հիմքերը, որոնցում վերջավորությունները, առանց ածանցներով միջնորդավորվելու, ուղղակի միանում են արմատներին[1]։

Առանց բնակազմիչ հատուկ տարրերի հիմքն անվանվում է անբուն հիմք։ Այսպես՝ լատիներեն fer-s բառաձևի հիմքը անբուն է, իսկ fer-i-mus բառաձևինը՝ բնավոր, որովհետև վերջինիս մեջ առկա է i բնակազմիչ տարրը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 11։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 409