Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի համար մասնակցի ներքին ընտրություն կատարվեց[1][2]։ 2015 թվականի հունվարի 12-ին Հանրային Հեռուստաընկերություննը հայտարարեց որ, Եվրատեսիլ 2015 երգի մրցույթի Հայաստանի մասնակցի անունը պարզ կլինի փետրվար ամսին։ 2015 թվականի փետրվարի 11-ին հայտնի դարձավ, որ ներքին ընտրության արդյունքում Հայաստանը կներկայացնի Genealogy խումբը «Don't Deny» երգով (երգի անվանումը ավելի ուշ փոխվում է «Face the Shadow»)։ Խումբը բաղկացած է 6 անդամից, որոնք ունեն Հայկական ծագում։ Խմբի 5 անդամները տարբեր աշխարհամասերից են (Ամերիկա, Ասիա, Աֆրիկա, Եվրոպա, Ավստրալիա), իսկ 6-րդ անդամը Հայաստանից է։ Խմբի ձևավորման նպատակն է մեկ բեմում միավորել հայ բնակչության մի նոր սերնդի, որոնց ընտանիքները սփռված են ամբողջ աշխարհով մեկ 1915 թվականի ցեղասպանությունից հետո[3]։
Հայաստանը Եվրատեսիլում հանդես է եկել առաջին կիսաեզրափակիչում՝ մայիսի 19-ին։ Կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում Հայաստանը անցել է եզրափակիչ 7–րդ հորիզոնականով, իսկ եզրափակիչ փուլում հավաքել է 34 միավոր և զբաղեցրել է 16–րդ հորիզոնական[4]։