Հակոբ Ինջիղուլյան
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Հակոբ Ինջիղուլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Հակոբ Գևորգի Ինջիղուլյան (հունվարի 28, 1991, Ոսկեվազ, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի Հանրապետության ՊԲ շարքային զինծառայող։ 2013-2014 թվականներին գտնվել է Ադրբեջանում գերության մեջ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1991 թվականի հունվարի 28-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում և դրա հետ զուգահեռ 7 տարի սովորել է երաժշտական դպրոցում։
Մինչև բանակ գնալը ուսանում էր Գևորգյան հոգևոր ճեմարանում։ Աշխատում էր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որպես դպիր։
Մինչև զորակոչվելը ուներ առողջական խնդիրներ՝ աչքերի հետ կապված և քթի միջնապատի երկրորդ կարգի ջարդվածք։
Ծառայել է Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանում։
2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3։ 00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու են տարել[1]։
2014 թվականի հոկտեմբերի սկզբին վերադարձել է հայրենիք։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հակոբ ինջիղուլյանի բացառիկ հարցազրույցը, որում հնչում են անգիր արված խոսքեր» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine