Jump to content

Կավահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Կավահան
Կավահան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտունու շրջան
ՀամայնքՄարտունու շրջան
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն124 մարդ (2015)
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կավահան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կավահան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Կավահան (Ղավախան), գյուղ Արցախի Մարտունու շրջանում՝ հանրապետության հարավարևելյան հատվածում, Մարտունի շրջկենտրոնից 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 28 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը լեռնային է, ունի 705,07 հա տարածք, որից 357,18 հա գյուղատնտեսական նշանակության, 305,82 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 5 աղբյուրներ` «Գյուղամեջի», «Էլուդարա», «Արզումանեն», «Գյուլասեն» և «Ըղեն»։

Առկա է իսլանդական շպատի հանքային պաշար։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Կավահան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 75 մարդ, կա 30 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 86 85 82

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Սբ. Աստվածածին եկեղեցի (1871 թ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), խաչքար (XVI դ.), հաշվառված է 21 հուշարձան։

Հասարարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Կոլխոզաշենի միջնակարգ դպրոցի Կավահանի մասնաճյուղը, որտեղ սովորում էին 15 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 236.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։