Խերխան
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Խերխան | ||
ադրբ.՝ Xərxan | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտունու շրջան | |
Համայնք | Մարտունու շրջան, Մարտունու շրջան և Շուշիի գավառ | |
Մակերես | 915,64 կմ² | |
ԲԾՄ | 1000 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 140 մարդ (2015) | |
Ազգային կազմ | հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խերխան, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում՝ շրջկենտրոնից 33 կմ հարավ-արևմուտք՝ 1000 մ բարձրության վրա։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 915,64 հա։
Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով։ Հասանելի են ռադիոն, հեռուստատեսությունը և ինտերնետ ծառայությունը։ Այստեղ գործում է 2․5G բջջային կապի համակարգ, առկա է անլար հեռախոսակապ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքը լեռնային է, ունի 915,64 հա տարածք, որից 746,35 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 138,б8 հա անտառային հողեր։ Սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Ջրամատակարարումն իրականցվում է համայնքի կողմից։ Համայնքի տարածքում առկա են 4 աղբյուրներ՝ «Թլեն», «Գյուղամեջի», «Դերին» և «Մելուն»։
Մասնակցությունը Արցախյան ազատամարտին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խերխանի ազատամարտիկները ներառվել են Մաճկալաշենի գումարտակի կազմում։ Խերխանից զոհվել է 1 ազատամարտիկ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Խերխան համայնքի բնակչությունը կազմում է 140 մարդ[1]։ Համայնքում գործող հիմնական դպրոցում սովորում են 15 աշակերտներ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 123 | 131 | 138 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկային բույսերի մշակությամբ։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքային ենթակայության ճանապարհները բնահողային են։ Տրանսպորտային կապը կարգավորված է, կատարվում են կանոնավոր ուղևորափոխադրումներ։
Պատմամշակույթային հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ․ Գևորգ եկեղեցի (XlX դ․), գերեզմանոց «Խաչեր» (Xl-XlV դդ․), աղբյուր (XlX դ․), հաշվառված 3 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Համայնքում գործում է8 առևտրի 1 օբյեկտ[3]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսահակ Մանասյան - Խորհրդային Միության հերոս, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
- Հակոբ Մելքումյան - հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից, դիվիզիայի հրամանատար։ Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թվականի ամառ) ստացել է Կարմիր դրոշի երկրորդ շքանշանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015Թ.ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ» (PDF). stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 231.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, «Ճարտարագետ» Երևան 2015
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
|