Jump to content

Կադետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սահմանադիր դեմոկրատական կուսակցություն
Конституционно-демократическая партия
Изображение логотипа
ՏեսակՌուսական կայսրության քաղաքական կուսակցություն, նախկին լիբերալ կուսակցություն և կուսակցություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Ուկրաինական պետություն
ԱռաջնորդՊավել Միլյուկով, Pavel Dolgorukov?, Maxime Vinaver?, Josif Hessen?, Nikolay Glebov?, Pyotr Dmitriyevich Dolgorukov?, Ալեքսանդր Կիզևետտեր, Ֆեոդոր Կոկոշկին, Aleksandr Kornilov?, Vasily Maklakov?, Mikhail Mandelstam?, Sergey Muromtsev?, Վլադիմիր Նաբոկով, Լև Պետրաժիցկի, Ivan Petrunkevitj?, Fedor Rodichev?, Պյոտր Ստրուև, Nikolay Teslenko?, Dmitry Shakhovskoy? և Գաբրիել Շերշենևիչ
ԿարգախոսՈւնակություն և աշխատանք Հայրենիքի համար (ռուս.՝ Умение и труд на благо Родине)
ՀիմնադիրՊավել Միլյուկով
Հիմնադրվածհոկտեմբերի 18 (31), 1905
Լուծարվածնոյեմբերի 28 (դեկտեմբերի 11), 1917
Գաղափարախոսությունսոցիալական լիբերալիզմ, Ռուսական ազգայնականություն, սահմանադրականություն, Գաղափարախոսական պլյուրալիզմ և Russian imperialism?
Քաղաքական հայացքցենտրիզմ և աջակենտրոն
Պաշտոնական գույն(եր)կապույտ և սպիտակ
ՇտաբՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան
Թերթ«Речь» թերթ, «Вестник партии народной свободы» ամսագիր
Ռուսական կայսրության գոսդումա
176 / 499
(1-ին գումարում)
98 / 518
(2-րդ գումարում)
53 / 446
(3-րդ գումարում)
59 / 432
(4-րդ գումարում)
15 / 767
 Constitutional Democratic Party Վիքիպահեստում

Կադետներ (ռուս.՝ конституционные демократы), սահմանադրական դեմոկրատներ, պաշտոնապես՝ «Սահմանադիր դեմոկրատական կուսակցություն» (ռուս.՝ Конституционно-демократическая партия), քաղաքական լիբերալ կուսակցություն Ռուսական կայսրությունում։

Ստեղծվել Է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխության ընթացքում։ Կենտրոնական օրգաններն Էին «Ռեչ» («Речь») թերթը և «Վեստնիկ պարտիի նարոդնոյ սվոբոդի» («Вестник партии народной свободы») ամսագիրը, ղեկավար գործիչները՝ Պավել Միլյուկովը, Ալեքսանդր Կոլյուբակինը, Վասիլի Մակլակովը, Անդրեյ Շինգարյովը, Պյոտր Ստրուվեն, Ֆյոդոր Ռոդիչևը, իշխաններ Պավել և Պյոտր Գոլգորուկիները, Ալեքսանդր Կոռնիլովը։ Ծրագիրը նախատեսում էր Ռուսաստանում ստեղծել սահմանադրական միապետություն։

Կադետների ղեկավարները դեր կատարեցին I, II Պետական դումաներում, III, IV-ում, ըստ Էության, պաշտպանեցին ցարական կառավարության քաղաքականությունը՝ դաշնակցելով օկտյաբրիստների հետ։ 1915 թվականին կադետների ղեկավարությամբ ստեղծվեց դումայական «առաջադիմական բլոկ», որի ծրագիրը նպատակամղված էր կանխել հեղափոխությունը և «պատերազմը հասցնել մինչև հաղթական վախճանի»։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո կադետներն անցան իշխանության գլուխ (Միլյուկով, Շինգարյով, Նեկրասով, Մանույլով)։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կադետները հակախորհրդային դիրքորոշում են ունեցելկ։ Ժողկոմխորհի 1917 թվականի նոյեմբերի 28 (դեկտեմբերի 11)-ի դեկրետով կադետները հայտարարվեցին «ժողովրդին թշնամի կուսակցություն»։

1918-1920 թվականներին կադետների ղեկավար գործիչների մեծ մասը փախավ արտասահման։ Կուսակցությունը, որպես քաղաքացիական միասնական կազմակերպություն, դադարեց գոյություն ունենալուց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Melissa Stockdale. "The Constitutional Democratic Party" in Russia Under the Last Tsar, edited by Anna Geifman, Blackwell Publishers Ltd, 1999, ISBN 1-55786-995-2 blzn. 164-169.
  • Harold Shukman, THe Blackwell Encyclopedia of the Russian Revolution, Blackwell Publishers Ltd, 1994, blzn.
  • Конституционно-демократическая партия в России // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Гайда Ф. А. Либеральная оппозиция на путях к власти (1914 - весна 1917 г.). — М.։ РОССПЭН, 2003. — 432 с. — ISBN 5-8243-0309-6
  • Селезнев Ф. А. Конституционные демократы и буржуазия (1905-1917 гг.). — Нижний Новгород։ Изд. Нижегородского университета, 2006. — 227 с. — ISBN 5-85746-937-6
  • Програмы главнейших русских партий։ 1. Народных социалистов. 2. Социал - демократической рабочей партии. 3. Социалистов-революционеров.4. Партии народной свободы. 5. Партии октябристов (Союз 17 октября 1905 г.). 6. Крестьянский союз. 7. Национальной демократическо-республиканской партии. 8. Политические партии различных национальностей России ("Украинцев", "Бунда", и др.)։ с приложением статей։ a) О русских партиях, б) Большевики и меньшевики. — [М.], [1917]. — 64 с.
  • Политические партии России. Конец XIX — первая треть XX века։ Энциклопедия / Редкол.։ Шелохаев В.В. (отв. ред.) и др. — М.։ РОССПЭН, 1996. — 872 с. — ISBN 5-86004-037-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադետներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 153