Jump to content

Ծովային կլիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկրի ծովային կլիմա ունեցող շրջաններն ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման ("Cfb", "Cfc", "Cwb" և "Cwc")

Ծովային կլիմա կամ օվկիանոսային կլիմա, ծովին մոտ գտնվող տարածաշրջանների կլիմա, աչքի են ընկնում օդի ջերմաստիճանի օրական և տարեկան ոչ մեծ ամպլիտուդներով, բարձր հարաբերական խոնավությամբ, հով ամառներով և մեղմ ձմեռներով (բարեխառն լայնություններում), բարձր ամպամածությամբ, որն առաջացնում են ինտենսիվ ցիկլոնային գործունեությունը և ուժեղ քամիները։ Ծովային կլիմայի պայմաններում ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանների հասնելու ժամանակը ուշանում է (ի համեմատ ցամաքային կլիմայական գոտում գտնվող տարածքների) – ամսով, իսկ գարնանը ավելի ցուրտ է լինում, քան աշունը։

Վառ արտահայտված ծովային կլիմա ունի Արևմտյան Եվրոպան, որտեղ ամբողջ տարվա ընթացքում գերակշռում է օդային հոսանքի տեղափոխությունը Ատլանտյան օվկիանոսից։ Եվրոպայի արևմտյան ծայրամասում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները կազմում են ընդամենը մի քանի աստիճան։ Ատլանտյան օվկիանոսից հեռանալուն պես, մայրցամաքի կենտրոնական հատվածում օդի ջերմաստիճանի տարեկան ամպլիտուդները աճում են, այլ կերպ ասած՝ աճում է կլիմայի ցամաքայնությունը։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Լոնդոն
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 14,9 18,5 22,2 27,1 30,6 34,3 35,0 37,3 33,4 28,2 18,9 15,2 37,3
միջին առավելագույնը (°C) 7,7 8,0 10,9 13,8 17,3 20,4 22,9 22,5 19,2 14,9 10,7 7,9 14,7
միջին ջերմաստիճանը (°C) 5,0 4,9 7,1 9,2 12,6 15,6 17,9 17,6 14,9 11,4 7,7 5,3 10,8
միջին նվազագույնը (°C) 2,4 2,1 4,0 5,3 8,3 11,3 13,4 13,3 11,1 8,2 4,8 2,6 7,2
բացարձակ նվազագույնը (°C) −16,6 −16,1 −11,1 −4,9 −2,4 1,4 2,4 0,2 −0,4 −5,7 −9,1 −16,1 −16,6
տեղումների քանակը (մմ) 56 41 42 42 51 45 44 49 48 69 57 55 599
Աղբյուր՝ Погода и Климат

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձարևադարձային բարձրալեռնային կլիմա (Cwb)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծովային կլիմայի այդ տարատեսակը բնորոշ է բարձրալեռնային շրջաններին, որոնք գտնվում են Երկրի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Ինչպես այլ ծովային կլիմա ունեցող երկրներում, արևադարձների և մերձարևադարձների բարձրալեռնային շրջաններին բնորոշ է մեղմ ամառը և համեմատաբար հով ձմեռը ի համեմատած այլ շրջանների, որոնք գտնվում են նույն լայնություններում։ Ընդհանուր առմամբ, բարձրալեռնային մերձարևադարձային կլիմային ամբողջ տարվա ընթացքում բնորոշ է գրեթե կայուն ջերմաստիճան, ձյուն շատ երբեմն է տեղում։ Այդ շրջաններում ամսական միջին ջերմաստիճանը չի գերազանցում 22 °C-ը, սակայն չի իջնում -3 °C-ից։ Ընդ որում, միջին ջերմաստիճանը, որպես նվազագույն, կազմում է 18 °C:

Բարձրալեռնային կլիմայի այդ տարատեսակը բնորոշ է Աֆրիկայի հարավային, արևելյան և հարավարևելյան շրջաններին, Ատլասի լեռներին, Հարավային Եվրոպայի բարձրալեռնային շրջաններին, Հյուսիսային (Հարավային Ապալաչներ), Կենտրոնական և Հարավային Ամերիկային, Հարավ-Արևելյան Ասիային և Հիմալայների առանձին շրջաններին։ Բարձրալեռնային մերձարևադարձային կլիմա ունեցող տարածաշրջաններին է դասվում նաև Ավստրալիան, սակայն դրանց բնորոշ են նաև ավելի բարձր միջին ամսական ջերմաստիճաններ[1]։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Մեխիկո
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 28,2 29,3 33,3 33,4 33,9 33,5 30,0 28,4 28,5 28,9 29,3 28,0 33,9
միջին առավելագույնը (°C) 21,3 22,9 25,5 26,6 26,3 24,7 23,2 23,4 22,5 22,4 21,9 21,2 23,5
միջին ջերմաստիճանը (°C) 13,6 15,0 17,4 18,7 19,0 18,5 17,4 17,5 17,1 16,2 14,9 13,9 16,6
միջին նվազագույնը (°C) 5,9 7,0 9,2 10,7 11,7 12,3 11,5 11,5 11,6 9,9 7,8 6,5 9,6
բացարձակ նվազագույնը (°C) −4,1 −4,4 −4,0 −0,6 3,7 4,5 5,3 6,0 1,6 0,0 −3,0 −3,0 −4,4
տեղումների քանակը (մմ) 9 9 13 27 58 157 183 173 144 61 6 8 787
Աղբյուր՝ NOAA [1]

Մերձբևեռային ծովային կլիմա (Cfc)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերձբևեռային ծովային կլիմա ունեցող շրջաններին բնորոշ են ծովային կլիմայի ընդհանուր հատկանիշները, սակայն բարձրադիր շրջանում գտնվելու հետևանքով այստեղ եղանակը ցուրտ է և հաճախակի ձյուն է տեղում ի տարբերություն ծովային կլիմա ունեցող այլ տարածաշրջանների։ 1-3 ամիսների միջին ջերմաստիճանը գերազանցում է 10 °C-ը։ Միևնույն ժամանակ տարվա ընթացքում ոչ մի ամսվա անթացքում ջերմաստիճանը չի իջնում -3 °C-ից։ Մերձբևեռային ծովային կլիման բնորոշ է Իսլանդիայի առափնյա շրջաններին, Նորվեգիայի առափնյա շրջաններին (օրինակ՝ Լոֆոտենյան կղզիներ)[2], Ֆարերյան կղզիներին, Շոտլանդական բարձրավանդակին, հարավային Ալյասկայի կղզիներին, Չիլիի և Արգենտինայի հարավային ծայրամասերին, Ավստրալիական և Հարավային Ալպերին[3] :

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ռեյկյավիկ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 11,6 10,2 13 14,7 20,6 22,4 25,7 24,8 20,1 16,6 13,3 12 25,7
միջին առավելագույնը (°C) 2,5 2,8 3,4 6,1 9,7 12,4 14,2 13,6 10,9 7 4,2 3,1 7,5
միջին ջերմաստիճանը (°C) 0 0,1 0,6 3 6,6 9,5 11,2 10,7 8 4,4 1,9 0,6 4,7
միջին նվազագույնը (°C) −2,4 −2,4 −1,9 0,5 3,8 7 8,8 8,4 5,7 2,2 −0,5 −1,8 2,3
բացարձակ նվազագույնը (°C) −19,7 −19,4 −16,4 −16,4 −7,7 −0,7 1,4 −0,4 −4,4 −10,6 −15 −16,8 −19,7
տեղումների քանակը (մմ) 84 86 81 60 53 45 51 67 73 74 80 94 848
Աղբյուր՝ Погода и Климат, World Climate Guide

Չորային ամառներով ծովային կլիմա (Csb)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած չորային ամառները բնորոշ են միջերկրածովյան կլիմային, այլ ոչ թե ծովային կլիմային, որոշ առանձնահատկություններ թույլ են տալիս դասակարգել առանձին տարածքներ որպես չորային ամառներով ծովային կլիմա ունեցող շրջաններ։ Այսպես, այդ տարածքներին բնորոշ է տեղումների տարեկան ավելի մեծ նորմ և ամպամած օրերի ավելի մեծ քանակ ի համեմատ միջերկրածովյան կլիմայի։ Այդ հատկանիշները բնորոշ են ԱՄՆխաղաղօվկիանոսյան առափնյայի հյուսիս-արևմուտքին և Կանադայի խաղաղօվկիանոսյան առափնյային, կենտրոնական Չիլիի որոշ շրջաններին և Մարոկկոյի ատլանտյան առափնյային, Գալիսիային և հյուսիսային Պորտուգալիային[4]։

Ծովային կլիմայի այդ տարատեսակին բնորոշ են նաև այնպիսի հատկանիշներ, որոնք ունի միջերկրածովյան կլիման՝

  • Արևային ժամերի ավելի մեծ քանակություն, հատկապես ամառային ամիսներին;
  • Չորային ամառներին բնորոշ բույսերի առկայություն։ Օրինակ՝ Գալիսիայի հարավում և Պորտուգալիայի հյուսիսում լայն տարածված է խցանակաղնին, որը համարվում է միջերկրածովյան բուսականության տիպիկ տեսակ[5]։
  • Անտառային հրդեհներ ամռան ընթացքում[6][7]։
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սիեթլ
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 17,8 21,1 25,6 29,4 33,9 35,6 39,4 37,2 36,7 31,7 23,3 17,8 39,4
միջին առավելագույնը (°C) 8,4 9,9 12,1 14,7 18,2 21,1 24,3 24,6 21,4 15,4 10,5 7,6 15,7
միջին ջերմաստիճանը (°C) 5,6 6,3 8,1 10,2 13,3 16,1 18,7 18,9 16,3 11,6 7,4 4,8 11,4
միջին նվազագույնը (°C) 2,7 2,7 4,1 5,7 8,5 11,1 13,1 13,3 11,2 7,7 4,4 2,0 7,2
բացարձակ նվազագույնը (°C) −17,8 −17,2 −11,7 −1,7 −2,2 3,3 6,1 6,7 1,7 −2,2 −14,4 −14,4 −17,8
տեղումների քանակը (մմ) 142 89 95 69 49 40 18 22 38 88 167 136 953
Աղբյուր՝ Погода и климат

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Bureau of Meteorology (2011). «Climate of Canberra Area». Commonwealth of Australia. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  2. «Weather statistics for Hasvik (Finnmark) – yr.no». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  3. Tapper, Andrew; Tapper, Nigel (1996). Gray, Kathleen (ed.). The weather and climate of Australia and New Zealand (First ed.). Melbourne, Australia: Oxford University Press. էջ 300. ISBN 0-19-553393-3.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  6. http://www.iberianature.com/material/fire.html.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Географический энциклопедический словарь. Понятия и термины / Гл. ред. А. Ф. Трешников; Ред. кол.: Э. Б. Алаев, П. М. Алампиев, А. Г. Воронов и др. — М.: Советская энциклопедия, 1988. — 432 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 136