Խեցգետին (համաստեղություն)
Համաստեղություն | |
Լատիներեն անվանում | Cancer |
---|---|
Հապավում | Cnc |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Հակում | +20 |
Մակերես | 506 քառակուսի աստիճան |
Հիմնական աստղեր | 5 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 76 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 2 |
Պայծառ աստղեր | 0 |
Մոտակա աստղեր | 2 |
Ամենապայծառ աստղ | β Cnc (Altarf) (3.5մ) |
Ամենամոտիկ աստղ | DX Cnc (11.8 լտ) |
Ասուպային հոսքեր | Delta Cancrids |
Հարևան համաստեղությունները | Լուսան Երկվորյակներ Փոքր Շուն Հիդրա Առյուծ Փոքր Առյուծ (անկյունում) |
Անվանված է | Karkinos? |
Տեսանելի է +90° և −60°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է մարտ ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Խեցգետին, կենդանակերպի տասներեք համաստեղություններից մեկը։ Իր սիմվոլն է Յունիկոդ՝ ♋։ Խեցգետինը փոքր է, և իր աստղերը նվաղ են։ Այն գտնվում է Երկվորյակների արևելքում, Առյուծի արևմուտքում, Լուսանի հարավում և Փոքր Շան և Հիդրայի հյուսիսում։ Արեգակն այստեղ է ժամանում հուլիսի 19-ին և մեկնում օգոստոսի 9-ին։
Խեցգետնում են գտնվում երկու Մեսյե առարկա՝ M44 և M67 բաց աստղաբույլերը, ինչպես նաև NGC 2775 գալակտիկան[1]։
Դիրքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկնքում Խեցգետին համաստեղությունն առաջին փորձից հեշտ չէ գտնել, քանի որ դրա կազմում 4m-ից պայծառ աստղ չկա։ Դա կարելի է անել «հարևանների» օգնությամբ։ Այսպես, եթե ուղիղ գծով իրար միացնենք Ռեգուլ (α Leo), Պրոցիոն (α CMi) և (β Gem) աստղերը, ապա կստացվի մի հավասարասրուն եռանկյուն, որի ներսում համարյա ամբողջովին «տեղավորվում է» Խեցգետնի մարմինը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներսիսյան, Սերգեյ (2000). «Համաստեղություններ». Աստղալից երկինք (52 ed.). Երևան: «ԴԱՐ». էջ 74. ISBN 99930-845-1-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խեցգետին համաստեղությունը (անգլերեն)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 29–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 49)։ |
Կենդանակերպը | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աստղագիտություն | Կենդանակերպի համաստեղությունները | ||||||||||||
Խոյ | Ցուլ | Երկվորյակներ | Խեցգետին | Առյուծ | Կույս | Կշեռք | Կարիճ | Օձակիր | Աղեղնավոր | Այծեղջյուր | Ջրհոս | Ձկներ |
|