Jump to content

Պեգաս (համաստեղություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պեգաս (այլ կիրառումներ)
Պեգաս
Համաստեղություն
Լատիներեն անվանումPegasus
ՀապավումPeg
ԽորհրդանիշՊեգաս
Մակերես1121 քառակուսի աստիճան
Ամենապայծառ աստղ
  • Էնիֆ (ε Peg) — 2,38m
  • Շեաթ (β Peg) — 2,4—2,8m
  • Մարկաբ (α Peg) — 2,49m
  • Ալհենիբ (γ Peg) — 2,83m
  • Մատար (η Peg) — 2,93m (մ)
Ասուպային հոսքեր
  • Պեգասիդներ
Հարևան
համաստեղությունները
Անվանված էՊեգաս
Տեսանելի է ++90°° և −−54°°. լայնությունների միջև:
Ամենատեսանելին է օգոստոս-սեպտեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին):

Պեգաս (լատին․՝ Pegasus), աստղային երկնքի հյուսիսային կիսագնդի համաստեղություն։ Տեղակայված է Անդրոմեդայի հարավ-արևմուտքում։ Երկնքում զբաղեցնում է 1120,8 քառակուսի աստիճան մակերես, պարունակում է անզեն աչքի համար տեսանելի 166 ատսղ։

Պեգաս համաստեղության ամենապայծառ աստղերն են. Էնիֆ (ε)՝ 2,38m և Մարկաբ (α)՝ 2,49m։ Բավալկան պայծառ Շեաթ (β) աստղը կիսականոնավոր փոփոխական աստղ է, որի պայծառությունը տատանվում է 2,4m-ից 2,8m միջակայքում առանց կենկրետ պարբերության։

Ուշագրավ են համաստեղության առավել պայծառ աստղերի անվանումների թարգմանությունները արաբերենից. Մարկաբ՝ «Նստատեղ» կամ «Սայլ», Շեաթ՝ «Ուս», Ալհենիբ՝ «Ձիու պորտ»,Էնիֆ՝ «Քիթ»։

Ուշագրավ մարմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պեգասի α (Մարկաբ), β (Շեաթ), γ (Ալհենիբ) աստղերը Անդրոմեդայի աստղի (Ալֆերաց) հետ ձևավորում են Պեգասի մեծ քառակուսի համաստեղությունը։ Պեգասում չկա աստղ, որը նշված է δ տառով; Ալֆերացը, որը գտնվում է Անդրոմեդայի ու Պեգասի սահմանային հատվածում միայն 1928 թվականին վերջնականապես վերագրվեց Անդրոմեդային (α And
  • M15՝ խոշոր գնդային կուտակում Պեգասի «գլխի» (ε Peg, Էնիֆ) մասում։
  • NGC 7331՝ սեյֆերտային պարուրաձև գալակտիկա, որի պատկերը շատ հաճախ օգտագործում են մեր գալակտիկայի արտաքին տեսքի մասին պատկերացումներ կազմելու համար։
  • 51 Peg՝ առաջին արեգակնային տիպի աստղը, որի մոտ հայտնաբերվել է Էկզոմոլորակ։
  • Ստեֆանի հնգյակը՝ հինգ փոխազդող մոլորակներից կազմված գալակտիկա։

Հին համաստեղություն։ Ներառված է Կլավդիոս Պտղոմեոսի «Ալմահեսթ» աշխատության երկնային քարտեզում «Ձի» անվան տակ։

Հունական առասպելաբանության մեջ պեգասը թևավոր ձի է, որը ծնվել է Գորգոնա Մեդուսայի արյան կաթիլից։ Բաբելոնցիների մոտ այս համաստեղությունը պարզապես «ձի» էր կոչվում, իսկ հին հույների մոտ՝ Մեծ ձի։ Արաբների մոտ համաստեղությունը դեռևս պահպանել է Մեծ Ձի անվանումը՝ Ալ-ֆարաս, Ալ-ազամ։

Տեսանելիությունը երկնքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրության ամենահարմար ժամանակահատվածը օգոստոս-սեպտեմբեր ամիսներն են։ Երեկոյան ժամերին համաստեղությունը տեսանելի է անգամ ամռանը, հորիզոնի արևելյան մասում։ Ուշ աշնանը այն արդեն հասնում է զգալի բարձրության։ Սովորաբար նրան ընդունում են որպես Անդրոմեդայի աստղային շղթայի շարունակություն դեպի արևմուտք։ Այդ շղթայի ձախից վերջին աստղը՝ Ալֆերացը (Անդրոմեդայի α) իրենից ներկայացնում է Պեգասի Մեծ քառակուսի աստերիզմի հյուսիսարևմտյան անկյունը։

Հին նկարներում այս համաստեղությունը պատկերվել է «ոտքերը վերև»։ «Ձիու» պարանոցն ու գլուխը Քառակուսու հարավարևմտյան շարքի աստղերն են՝ Մարկաբից Էնիֆ։ Շատից սկսվող երկու աստղային շղթաները «առջևի վերջույթներն» են։

Պեգաս համաստեղության աստղերի ցանկ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]