Լիպարիտ Միրզոյի Իսրայելյան (նոյեմբերի 20, 1922(1922-11-20)[1][2], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ[1][2] - հոկտեմբերի 15, 1965(1965-10-15)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2], թաղված է ծննդավայրում), Խորհրդային Միության հերոս (1944 թվականի փետրվարի 22[3])։
Հայրենական մեծ պատերազմի գործողությունների ժամանակ եղել է կապավոր 408-րդ հայկական դիվիզիայում, մասնակցել Կրասնոդարի շրջանի մարզերին, ապա 410-րդ գվարդիական դիվիզիայի շարքերում՝ Կուրսկ-Օրյոլ-Բելգորոդ ճակատամարտին։ 1943 թվականի, Դնեպրի գետանցման ժամանակ Իսրայելյանը ցուցաբերել է խիզախություն. հեռախոսագիծ է անցկացրել գետի վրայով և իրականացրել կապը առաջացող զորամասերի հետ, որի համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Մասնակցել է Ուկրաինայի, Հունգարիայի, Չեխոսլովակիայի ազատագրմանը և Բեռլինի օպերացիային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 419)։