Լայն շրջանակներում համարվելով բոլոր ժամանակների լավագույն ծանր հարձակվողներից, Դանքանը կարիերայի ընթացքում հինգ անգամ նվաճել է NBA-ի չեմպիոնական տիտղոսը (1999, 2003, 2005, 2007 և 2014 թվականներին), երկու անգամ ճանաչվել կանոնավոր առաջնության, երեք անգամ՝ գերեզրափակչի ամենաարժեքավոր խաղացող (MVP), 15 անգամ ճանաչվել NBA-ի աստղ[7], ինչպես նաև մեկնարկային մրցաշրջանի ավարտին արժանացել տարվա նորեկի կոչմանը։ Ընդգրկվել է նաև մի շարք խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Defensive»)[8]։
Ծնվել Է Վիրջինյան կղզիներում գտնվող Քրիստիանսթեդ բնակավայրում։ Զբաղվել է լողով, սակայն այն բանից հետո երբ Հյուգո անվամբ ցունամիի պատճառով ավերվում է բնակավայրի միակ օլիմպիական լողավազանը, Դանքանն սկսում է ուժերը փորձել բասկետբոլսպորտաձևում։ Դանքանը նշանակալի սիրողական կարիերա է ունենում «Սենթ Դանստենս» եպիսկոպոսյան ավագ դպրոցում, իսկ այնուհետև հանդես գալիս Ուեյք Ֆորեսթի համալսարանի հավաքականում։ Ավարտական տարում արժանացել է բազմաթիվ անհատական մրցանակների։
Բասկետբոլային մանրահատակից դուրս Դանքանը հայտնի է իր առանձնահատուկ զսպվածությամբ և հանգստությամբ, ինչպես նաև ակտիվ բարեգործական գործունեությամբ։ Ունի հոգեբանության գծով բակալավրի աստիճան։ 2002 թվականին հիմնել է «Թիմ Դանքան» հիմնադրամը։