Թեոդոր վան Գոգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վան Գոգ (այլ կիրառումներ)
Թեոդոր (Թեո) վան Գոգ Theodoor (Theo) van Gogh (nl) | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1957[1][2][3] |
Ծննդավայր | Հաագա, Նիդերլանդներ |
Մահացել է | նոյեմբերի 2, 2004[4][1][2] (47 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդներ |
Ազգություն | նիդերլանդացի |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Ամստերդամի համալսարան և Մոնտեսորիի ճեմարան Ամստերդամում |
Երկեր | Submission? |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան |
Գործունեություն | 1982—2004 |
Ծնողներ | հայր՝ Յոհան վան Գոգ[6], մայր՝ Աննեկե վան Գոգ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Lieuwe van Gogh? |
Կայք | theovangogh.nl |
Theo van Gogh Վիքիպահեստում |
Թեոդոր (Թեո) վան Գոգ (հոլ.՝ Theodoor (Theo) van Gogh, հուլիսի 23, 1957[1][2][3], Հաագա, Նիդերլանդներ - նոյեմբերի 2, 2004[4][1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի կինոռեժիսոր, հեռուստապրոդյուսեր, հրատարակիչ և դերասան։
Վինսենթ վան Գոգի եղբոր ծոռը (նկարչի եղբոր՝ Թեո վան Գոգի ծոռը)։ Սպանվել է իսլամիստ ծայրահեղական Մոհամմեդ Բույերիի կողմից, 2004 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգը նիդերլանդական Republikeins Genootschap հանրապետական կուսակցության անդամ էր, որը պաշտպանում էր միապետության մերժման գաղափարը։ Թեոն 2002 թվականին սպանված պատգամավոր Պիմ Ֆորտյոյնի ընկերն էր։
«Submission» ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործելով Այաան Հարսի Ալիի կողմից գրված սցենարը՝ Վան Գոգը նկարահանել է 10 րոպեանոց «Submission» ֆիլմը։ Այն բացահայտում և քննադատում էր իսլամական աշխարհում կանանց դեմ բռնությունները։ «Submission»-ը «հնազանդություն» բառի անգլերեն թարգմանությունն է։
Վան Գոգին սպանողը զոհի մարմնին փակցված գրության մեջ բացատրել է, որ սպանությունը կատարել է «Submission» ֆիլմից վրեժ լուծելու մտադրությամբ։
Վան Գոգի սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Գոգն սպանվել է 2004 թվականի նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան, Ամստերդամում, ռեժիսորի հեծանվով աշխատավայր ուղևորվելու ժամանակ՝ Ամստերդամում ծնված ջիհադիստ Մուհամմեդ Բույերիի կողմից։ Կրակելով նրա վրա 8 անգամ՝ նա կտրել է զոհի կոկորդը և հասցրել ծակած վերքեր կրծքավանդակին։
Ոստիկանությունը մարդասպանին ձերբակալել է այն բանից հետո, երբ հետապնդման ժամանակ ստիպված է եղել վիրավորել նրա ոտքը։ Մարդասպանը 26- ամյա քաղաքացի և Նիդերլանդներում ծնված ազգությամբ մարոկկացի Մոհամմեդ Նույերին էր, ով կասկածվում էր Dutch Hofstad Network ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ։ Նա նաև մեղադրվում էր ոստիկանի նկատմամբ մահափորձ անելու և Այաան Հիսրիի սպանության մեջ։ 2005 թվականի հուլիսի 26-ին դատապարտվել է ցմահ բանտարկության՝ առանց վաղաժամկետ ազատման։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Engel («Angel», 1990)
- Er gebeurt nooit iets («Nothing Ever Happens», 1993)
- Sla ik mijn vrouw wel hard genoeg? («Do I Beat My Wife Hard Enough?», 1996)
- De gezonde roker («The healthy smoker», 2000)
- Allah weet het beter («Allah Knows Best», 2003)
- De tranen van Mabel («The tears of Mabel», 2004)
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Luger (1982)
- Een dagje naar het strand («A Day at the Beach», 1984)
- Charley (1986)
- Terug naar Oegstgeest («Back to Oegstgeest», 1987)
- Loos («Wild», 1989)
- Vals licht («Fake Light», 1993)
- Ilse verandert de geschiedenis («Ilse Changes History», 1993)
- 06 (1994)
- Reunie («Reunion», 1994)
- Eva (1994)
- Een galerij: De wanhoop van de sirene («A Gallery: The Despair of the Siren», 1994)
- De Eenzame Oorlog Van Koos Tak («Koos Tak’s Lonely War», 1995)
- Blind Date (1996)
- Hoe ik mijn moeder vermoordde («How I Killed My Mother», 1996)
- In het belang van de staat («In the Interest of the State», 1997)
- Au («Ouch», 1997)
- De Pijnbank («The Rack», 1998)
- Baby Blue (2001)
- De nacht van Aalbers («Aalbers’s Night», 2001)
- Najib en Julia (2002)
- Interview (2003)
- Zien («Seeing», 2004)
- Submission (2004)
- Cool (2004)
- 06/05 (2004)
- Medea (2005)
Անավարտ ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bad (A «lesbian road movie»). Թողարկումը պլանավորված էր 2005 թվականին։
- Duizend en één Dag («Thousand and One Days»). Դրամա երկու մուսուլմանների մասին, ովքեր պայքարում են կրոնի ազատության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/film/3975211.stm
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #129658545 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Bailey M. The astonishing life of Johan van Gogh: Vincent's great-nephew dies aged 96 // The Art Newspaper — 2019. — ISSN 0960-6556
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Белов Е., Шкуренко О. 10 ссор неверных с исламом // Огонёк. — 17.05.2010. — № 19. — С. 25.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր վան Գոգ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 23 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Նիդերլանդներում ծնվածներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 2004 մահեր
- Ամստերդամ քաղաքում մահացածներ
- Ամստերդամի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դավանության ազատություն
- Խոսքի ազատություն
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հաագա քաղաքում մահացածներ
- Հոլանդացի կինոռեժիսորներ
- Հոլանդացի հակակոմունիստներ
- Հրաձգային զենքից մահացածներ
- Սպանված գրողներ
- Վինսենթ վան Գոգի ընտանիք