Եղեգնուտ (Լոռու մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգնուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1856 թ. | ||
Այլ անվանումներ | Ղամշկուտ | ||
Մակերես | 12,26 կմ² | ||
ԲԾՄ | 1000 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼893 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղեգնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գտնվում է Փամբակ գետի աջ ափին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ։ Տեղակայված է մարզկենտրոն Վանաձորից 21-23 կմ հյուսիս-արևելք։
Հիմնադրվել է 1856 թվականին։ Եղեգնուտ է վերանվանվել 1935 թվականին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Եղեգնուտի մշտական բնակչությունը կազմել է 893, առկա բնակչությունը՝ 788 մարդ[4]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3][5]։
Եղեգնուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձմեռվա տևողությունը միջինում 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Զարգացած է նաև մեղվաբուծությունը։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում՝ ճանապարհի ձախ կողմում է գտնվում Երկրորդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 3,0 3,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 185 — 992 էջ։
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 663. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգնուտ (Լոռու մարզ)» հոդվածին։ |
|