Փամբակ, գետ ՀայաստանիԼոռու մարզում, Դեբեդի հիմնական վտակը։ Գետի ակունքը գտնվում է Ջաջուռի լեռնանցքի արևելյան լանջին, և Թումանյան քաղաքում միախառնվելով Ձորագետին կազմավորում է Դեբեդ գետը։ Երկարությունը 86 կմ[1]։ Գետի ավազանը 1370 քկմ է։ Շրջապատված է՝ հյուսիսից Բազումի, հարավից՝ Փամբակի լեռնաշղթաներով։ Գետահովիտն ընդարձակ կիրճ է, որը գետաբերանի հատվածում փոխվում է խորը կանիոնի։ Առավել խոշոր վտակը Ձորագետն է։ Միջին բարձրությունը 1926 մ։ Ունի ոռոգման կարևոր նշանակություն։ Փամբակի վտակների ջրերով է սնվում Շիրակամուտի ջրանցքը[2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 126 — 150 էջ։