Jump to content

Դիկ Փաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիկ Փաուել
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1904(1904-11-14)[1][2][3]
ԾննդավայրMountain View, Արկանզաս, ԱՄՆ[4]
Մահացել էհունվարի 2, 1963(1963-01-02)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրԱրևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնքրիստոնեական գիտություն
ԿրթությունUniversity of Arkansas at Little Rock?[4]
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ջազ երաժիշտ, հեռուստատեսային դերասան, գործարար, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրWarner Bros.
ԱմուսինՋոան Բլոնդել, June Allyson? և Mildred Maund?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներRichard Powell, Jr.?[3] և Ellen Powell?[3]
Ստորագրություն
Изображение автографа
 Dick Powell Վիքիպահեստում
Կադր Footight Parade ֆիլմից
Դերասանուհի, երգչուհի, պարուհի Ջուն Էլիսոնի հետ. 1962 թ.

Դիկ Փաուել (անգլ.՝ Dick Powell, նոյեմբերի 14, 1904(1904-11-14)[1][2][3], Mountain View, Արկանզաս, ԱՄՆ[4] - հունվարի 2, 1963(1963-01-02)[1][2][3], Արևմտյան Լոս Անջելես, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[7], ամերիկացի դերասան, պրոդյուսեր, կինոռեժիսոր, երգիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ամերիկյան Արկանզաս նահանգի Սթոուն շրջանի վարչական կենտրոն Մաունթեն Վյու քաղաքում[8][9]։ 1914 թվականին ընտանիքով տեղափոխվել են Լիթլ Ռոք, որտեղ Դիկը երգել է եկեղեցու երգչախմբում ու տեղի երաժշտախմբերում, որոշ ժամանակ անց էլ հիմնել իր երաժշտախումբը։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Արկանզասի համալսարանի լիթլռոքյան քոլեջում, այնուհետև որպես երգիչ՝ մասնակցել Royal Peacock Band երաժշտախմբի ու Չարլի Դեյվիսի նվագախմբի համերգային շրջագայություններին ԱՄՆ-ի Միջին արևմուտքի բնակավայրերում[10]։ 1930-ական թվականներին լայն ճանաչման է արժանացել՝ դերակատարումներով հանդես գալով երաժշտական կինոնկարներում, մյուզիքլներում։ 1940-ականներին Դիկ Փաուելի դերակատարումների դիապազոնն ընդլայնվել է. նա հանդես է եկել նաև այլ ժանրերի ֆիլմերում. նուարՍպանություն, սիրելի՛ս, սպանությո՛ւն» (1944), «Ծուղակ» (1948)), թրիլլերԱնկյուն քշվածը» (1945), «Բարձր նպատակ» (1951)), կատակերգություն («Բարեփոխիչն ու կարմրահեր գլուխը» (1950))։ Ընդ որում՝ ֆիլմերում հաճախ նրա հետ նկարահանվել են իր դերասանուհի կանայք՝ Ջոան Բլոնդելը (1936—1944) և Ջուն Էլիսոնը (1945—1963):

1950-ական թվականների սկզբից Փաուելն իր ուժերը փորձել է նաև ռեժիսուրայի ասպարեզում, նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնցից հիշարժան են հատկապես «Վայրկյանի մասը» (1953), «Նվաճողը» (1956) и «Ոսոխը մեր տակ է»-ն (1957), որը հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակի է արժանացել լավագույն հատուկ էֆեկտների համար։ 1950-ականների վերջերից նրա հիմնական աշխատավայրը դարձել է հեռուստատեսությունը. հեռուստասերիալներում հանդես է եկել դերակատարումներով և, բացի այդ, եղել է իր իսկ հեռուստաշոուի գործադիր պրոդյուսերը։

Իր քաղաքական հայացքներով Փաուելը պահպանողական էր, թեև հաճախ նկարահանվել է ձախ հայացքներ ունեցող ռեժիսորների, այդ թվում՝ Էդվարդ Դմիտրիկի և Ռոբերտ Ռոսենի ֆիլմերում։ Նա ընկերություն է արել Ռոնալդ Ռեյգանի հետ, 1960 թվականին էլ աջակցել է Ռիչարդ Նիքսոնի նախագահական ընտրարշավին[11][12]։

1962 թվականի սեպտեմբերի 27-ին Փաուելը Բևերլի Հիլզում գտնվող իր առանձնատուն լրագրողների է հրավիրել ՝ ասուլիսի և հայտարարել է, որ ինքը քաղցկեղի բուժման կուրս է անցնում և վստահ է, որ կհաղթի հիվանդությանը[13]։ Բայց դրանից ընդամենը երեք ամիս ու մի քանի օր անց մահացել է (58 տարեկան հասակում)։ Մահացու հիվանդությունը, ամենայն հավանականությամբ, ձեռք էր բերել Նևադայի անապատում գտնվող միջուկային զենքի փորձադաշտում իր «Նվաճողը» ֆիլմի որոշ դրվագներ նկարահանելու ժամանակ ռադիոակտիվ վարակում ստանալու հետևանքով։ Այդտեղ նկարահանումներին մասնակցած 220 մարդկանցից ևս 91-ն են վախճանվել քաղցկեղի տարաձև դրսևորումներից[14]։ Փաուելի դին կիզել են, մոխիրն ամփոփել Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի գերեզմանատան կոլումբարիումում։

Հոլիվուդի Փառքի ճեմուղում բացվել է նրան նվիրված երկու աստղ. մեկը՝ կինոյում, մյուսը՝ հեռուստատեսությունում ձեռք բերած ստեղծագործական նվաճումների համար։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Blessed Event (1932)
  • Big City Blues (1932)
  • Too Busy to Work (1932)
  • The King's Vacation (1933)
  • 42nd Street (1933)
  • Gold Diggers of 1933 (1933)
  • Footlight Parade (1933)
  • College Coach (1933)
  • Convention City (1933)
  • Wonder Bar (1934)
  • Twenty Million Sweethearts (1934)
  • Dames (1934)
  • Happiness Ahead (1934)
  • Flirtation Walk (1934)
  • Gold Diggers of 1935 (1935)
  • Broadway Gondolier (1935)
  • Broadway Hostess (1935)
  • Page Miss Glory (1935)
  • A Midsummer Night's Dream (1935)
  • Shipmates Forever (1935)
  • Thanks a Million (1935)
  • Colleen (1936)
  • Hearts Divided (1936)
  • Stage Struck (1936)
  • Gold Diggers of 1937 (1936)
  • On the Avenue (1937)
  • The Singing Marine (1937)
  • Varsity Show (1937)
  • Hollywood Hotel (1937)
  • Cowboy from Brooklyn (1938)
  • Hard to Get (1938)
  • Going Places (1938)
  • Naughty but Nice (1939)
  • I Want a Divorce (1940)
  • Christmas in July (1940)
  • Model Wife (1941)
  • In the Navy (1941)
  • Star Spangled Rhythm (1942)
  • Happy Go Lucky (1943)
  • Riding High (1943)
  • True to Life (1943)
  • It Happened Tomorrow (1944)
  • Meet the People (1944)
  • [Murder, My Sweet (1944)
  • Cornered (1945)
  • Johnny O'Clock (1947)
  • To the Ends of the Earth (1948)
  • Pitfall (1948)
  • Station West (1948)
  • Rogues' Regiment (1948)
  • The Carpa Follies (1949)
  • Mrs. Mike (1949)
  • The Reformer and the Redhead (1950)
  • Right Cross (1950)
  • Cry Danger (1951)
  • The Tall Target (1951)
  • You Never Can Tell (1951)
  • Callaway Went Thataway (1951)
  • The Bad and the Beautiful (1952)
  • Susan Slept Here (1954)

Կարճամետրժ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Road Is Open Again (1933)
  • Just Around the Corner (1933)
  • Hollywood on Parade No. A-9 (1933)
  • And She Learned About Dames (1934)
  • Hollywood Newsreel (1934)
  • A Dream Comes True (1935)
  • Hollywood Hobbies (1939)

Որպես ռեժիսոր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Split Second (1953)
  • The Conqueror (1956)
  • You Can't Run Away from It (1956)
  • The Enemy Below (1957)
  • The Hunters (1958)

Երգերի հիշարժան ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • "I Only Have Eyes for You" (1934), Dames կինոնկարից
  • "Roses in December" (1937). երգն առաջին անգամ հնչել է The Life of the Partyկինոնկարում International Standard Musical Work Code|ISWC: T-070127274-3
  • "Over There"/"Captains of the Clouds" (1942–Decca Records 4174). թողարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին[15]
  • "Susan Slept Here" (Susan Slept Here կինոնկարից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Encyclopedia of Arkansas — 2006.
  5. Dick Powell
  6. Trustees Award – The Emmys
  7. «Film World Mourns Dick Powell; Jack Carson». St. Petersburg Times. AP. 4. Januar 1963. Վերցված է 8. Februar 2013-ին.
  8. «Film World Mourns Dick Powell; Jack Carson». St. Petersburg Times. AP. 1963 թ․ հունվարի 4. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  9. «Dick Powell». Turner Classic Movies. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Overview for Dick Powell». Turner Classic Movies. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  11. William E. Pembeton: Exit With Honor: The Life and Presidency of Ronald Reagan. M. E. Sharpe, Armonk (NY) 1998, S. 30.
  12. Scott Harrison: Get your Nixon bumper stickers! Արխիվացված 2013-02-16 Wayback Machine Artikel auf der Webseite der Los Angeles Times vom 15. Mai 2012, abgerufen am 27. Februar 2013.
  13. A Profile of Dick Powell, The San Francisco Examiner, 2. Oktober 1962, S. 29 (englisch), abgerufen am 23. Januar 2020
  14. Richard Lee Miller: Under the Cloud: The Decades of Nuclear Testing. Two Sixty Press, The Woodlands (Texas) 1991, S. 187.
  15. Orodenker, M.H. (1942 թ․ մարտի 7). «On the Records». Billboard. էջ 66.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիկ Փաուել» հոդվածին։