Jump to content

Ամերիկացիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամերիկացիից)










Ընդհանուր քանակ
Բնակեցում
Լեզու(ներ)
Անգլերեն
Հավատք(ներ)
Կաթոլիկություն, հուդայականություն

Ամերիկացիներ (անգլ.՝ Americans), Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակիչների ինքնանվանում։ Կազմում է երկրի բնակչության մեծամասնությունը։ Ապրում են նաև ԱՄՆ-ից կախում ունեցող երկրներում։ Որպես արդյունք, ամերիկացիների ազգությունն ասոցացվում է ոչ թե էթնոսի, այլ քաղաքացիության և/կամ հպատակության հետ։

2015 թվականի մարդահամարի տվյալներով ամերիկացիների թիվը կազմում է 320 925 485 մարդ

Ազգի կորիզը կազմել էին 17-րդ դարի սկզբից Հյուսիսային Ամերիկայում վերաբնակված անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, հոլանդացիները, դանիացիները, ֆրանսիացիները, իսպանացիները և այլք։

Ազգի ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ազգի ձևավորմանը մասնակցել են նաև հնդկացիները և աֆրիկացիները։ Այն հիմնականում կազմավորվել էր մինչև անկախության պատերազմը (1775-1783) և նրա ընթացքում։

19-րդ դարի վերջին ուժեղացավ Արևմտյան, Արևելյան և Հարավային Եվրոպայից, ինչպես նաև Ասիայից վերաբնակիչների հոսքը դեպի ԱՄՆ, որը երկրի բնակչությունը էթնիկական տեսակետից դարձրեց էլ ավելի բազմազան։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ավելանում է վերաբնակիչների թիվը Լատինական Ամերիկայի երկրնրից (մասնավորապես՝ Մեքսիկայից

Ամերիկացիները համեմատաբար երիտասարդ ազգ են։ Էթնիկական համախմբումը դեռ չի ավարտվել։ Ամերիկացիների մեջ մտնող ազգային շատ խմբեր (լեհեր, իտալացիներ, հայեր և ուրիշներ) պահպանել են ազգային որոշ ավանդույթներ, նաև լեզուև։

Ամերիկացիները խոսում են անգլերեն, որը և ԱՄՆ-ի պետական լեզուն է։ Ամերիկյան անգլերենը բառապաշարով ու արտասանությամբ տարբերվում է բրիտանականից։ Պաշտոնական պետական կրոն երկրում չկա։

Ամերիկացիների մեծամասնությունը (70,6 %) դավանում է քրիստոնեություն։ Քրիստոնյա բնակչության մեծ մասը 46,5 %-ը հարում են բողոքական եկեղեցուն, զգալի թիվ են կազմում կաթոլիկները և հուդայական կրոնի հետևորդները։

ԱՄՆ-ում կրոնական պատկանելությունը (2014)[1]
Պատկանելություն % Ամերիկայի բնակչություն
Քրիստոնյա 70.6 70.6
 
Բողոքականներ 46.5 46.5
 
Սև եկեղեցականներ 6.5 6.5
 
Կաթոլիկություն 20.8 20.8
 
Մորմոններ 1.6 1.6
 
Եհովայի վկաներ 0.8 0.8
 
Ուղղափառություն 0.5 0.5
 
Տարբեր Քրիստոնյաներ 0.4 0.4
 
Ոչ քրիստոնեական դավանանքներ 5.9 5.9
 
Հրեաներ 1.9 1.9
 
Մուսուլմաններ 0.9 0.9
 
Բուդդայականություն 0.7 0.7
 
Հինդուիստ 0.7 0.7
 
Այլ դավանանք ունեցողներ 1.8 1.8
 
Անկրոնականներ 22.8 22.8
 
- 15.8 15.8
 
Ագնոստիցիզմ 4.0 4
 
Աթեիստ 3.1 3.1
 
- 0.6 0.6
 
Ընդհանուր 100 100
 

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «America's Changing Religious Landscape». The Pew Forum. 2015 թ․ մայիսի 12. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկացիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 316