Jump to content

Դիակիզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիակիզում Բալիում

Դիակիզում, կրեմացիա (լատին․՝ crematio - այրում), դիակի այրումը հատուկ վառարաններում՝ դիակիզարաններում։ Այրման համար օգտագործում են գերշիկացած օդ (մինչև 1000 °C, կիզման տևողությունը՝ 1-1,5 ժամ)։ Դիակից մնում է 2-2,5 կգ մոխիր, որը տեղավորում են պատիճի կամ աճյունասափորի մեջ։ Մյուս միջոցների համեմատ դիակիզումը առավել հիգիենիկ է։ Դիակիզումից առաջ դիակը պետք է ենթարկվի դատա-բժշկական և ախտաբանաանատոմիական բազմակողմանի ուսումնասիրման։ Դիակիզումը հնուց կիրառվում է այն երկրներում, ուր տարածված են բուդդայականությունը և հինդուիզմը (Ճապոնիա, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիայի երկրներ), իսկ 20-րդ դարի 1920-1930-ական թվականներին՝ նաև այլ երկրներում։ Առաջին դիակիզարանը կառուցվել է Միլանում 1876 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373