Դենիել Փերլ
Դենիել Փերլ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1963[1] |
Ծննդավայր | Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 1, 2002 (38 տարեկան) |
Մահվան վայր | Կարաչի, Պակիստան |
Գերեզման | Mount Sinai Memorial Park Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իսրայել |
Կրթություն | Սթենֆորդի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, գրող և լրագրող |
Աշխատավայր | The Wall Street Journal |
Ամուսին | Mariane Pearl? |
Ծնողներ | հայր՝ Judea Pearl?, մայր՝ Ruth Pearl? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Phi Beta Kappa |
Daniel Pearl Վիքիպահեստում |
Դենիել Փերլ (անգլ.՝ Daniel Pearl, հոկտեմբերի 10, 1963[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 1, 2002, Կարաչի, Պակիստան), ամերիկացի լրագրող, The Wall Street Journal թերթի հարավասիական բյուրոյի ղեկավարը, ով 2002 թվականի հունվարի 23-ին առևանգվել է Կարաչիում (Պակիստան) և սպանվել է փետրվարի 1-ին։ Սպանության փաստը հաստատել է Պակիստանի և ԱՄՆ-ի իշխանությունների ստացած տեսաժապավերը, որտեղ պատկերված է լրագրողի մահապատժի տեսարանը։ Ֆիլմում Փերլը ցուցաբերում է տոկունություն և քաջություն։ Ավելի ուշ լրագրողի մարմինը հայտնաբերվում է Կարաչիի ոչ խորը գերեզմանում։ Առևանգման պատասխանատվությունը ստանձնում է «Ազգային շարժում հանուն Պակիստանի ինքնիշխանության վերականգնման» խմբավորումը։ Նրա ներկայացուցիչները խոստացել են ազատ արձակել Պեռլին, եթե ամերիկյան իշխանությունները համաձայնեն ազատ արձակել թալիբներին և «Ալ Քաիդայի» գրոհայիններին, որոնք պահվում են «Գուանտանամո» բանտում։
Ամերիկյան հայտնի ինֆորմատիկայի և իսրայելական ծագմամբ տրամաբանության որդին՝ Ջուդի Փերլը (ծնված 1936 թվականին), Թյուրինգի մրցանակի դափնեկիր է, (2011 թվական)։
Փերլի նպատակները Պակիստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելի վաղ Մումբայում աշխատող Փերլը Պակիստան է ժամանել իսլամական ծայրահեղականների գործունեության մասին նյութեր հավաքելու համար, այդ թվում՝ միջազգային ահաբեկիչ Ռիչարդ Ռեյդի մասին, ով հայտնի էր նրանով, որ մի անգամ՝ քիչ էր մնացել պայթեցներ ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռը, որն իրականացնում էր Փարիզ-Մայամի չվերթը, պայթուցիկով, որ պահել էր իր կոշիկներում։
Փերլի հանգիստը Պակիստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դենիել Փերլը Հնդկաստանից Կարաչի է ժամանել իր հղի կնոջ՝ Մարիանայի հետ կանգ առել ոչ թե հյուրանոցում, այլ վարձակալել է տուն՝ մեկ ամիս առաջ վճարելով։ Նա իր այցելության մասին չի տեղեկացրել ԱՄՆ հյուպատոսությանը։ Ավելի ուշ պարզվել է, որ Փերլը հրեա էր և ուներ Իսրայելի քաղաքացիություն։ Փերլը ծնվել է Պրինստոնում՝ իսրայելցի գիտնականներ Ռութի և Եխուդե Փերլի ընտանիքում, ովքեր հանդիպել են Հայֆայում, այնուհետև տեղափոխվել են Ամերիկա։
Պակիստանում Փերլին ծուղակ են գցել՝ նրան ակնարկել են, որ կարելի է հարցազրույց կազմակերպել ընդհատակյա ջիհադիստական կազմակերպության հոգևոր առաջնորդ Շեյխ Մուբարաք Ալի Շահ Գիլանիի հետ։ Փերլի իրազեկիչը նրան ասել է, որ ինքն ունի «ընկեր», ով կարող է կազմակերպել այն։ «Ընկերոջ» դերը կատարել է Ահմեդ Օմար Սայիդ Շեյխը, ով վեց տարի անցկացրել է հնդկական բանտում՝ չորս արտասահմանցի լրագրողների առևանգումը կազմակերպելու համար և ազատ է արձակվել 1999 թվականին՝ հնդկական ինքնաթիռի ուղևորների դիմաց, որը գրանել էին Քաշմիրի անջատողականները։ Ահմեդ Օմար Սայիդ Շեյխը եղել է նաև Պակիստանում արգելված և ռազմականացված «Ջաիշ-Է- Մուհամմադ» («Մուհամմադ մարգարեի բանակ») մուսուլմանական խմբավորման առաջնորդը։ Շեյխը ծնվել և սովորել է Բրիտանիայում։
Ձերբակալություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փերլ Ահմեդ Օմար Սայեդ Շեյխը, ով ձերբակալվել է Պակիստանի Լահոր քաղաքում, փետրվարի 12-ին հանձնվել է ոստիկանությանը՝ դրա փոխարեն պահանջելով ազատ արձակել իր բոլոր հարազատներին։ Ավելի վաղ այս գործով երեք ձերբակալվածներ ցուցմունք էին տվել, որ հանցագործությունը կատարվել է հենց Օմարի հանձնարարությամբ։ 2002 թվականի հուլիսին Պակիստանում հատուկ հակաահաբեկչական դատարանը դատավճիչ եր կայացրել երկրի չորս բնակիչների նկատմամբ, որոնց մեղադրում էին Փերլի առևանգման և սպանության մեջ։ Միաժամանակ Ահմեդ Օմար Սայիդ Շեյխին դատապարտել են մահապատժի։ Փերլի գլխատման գործընթացը կատարել է Խալիդ Շեյխ Մոհամեդը, ով այժմ Գուանտանամոյի բանտարկյալ է։ Ներկայումս Պենտագոնը պահանջում է նրան մահապատժի ենթարկել։
Ֆիլմ Փերլի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիանա Փերլի դերը «Նրա սիրտը» ֆիլմում, որը պատմում է լրագրողի ճակատագրի մասին, խաղացել է դերասանուհի Անջելինա Ջոլին։ Ֆիլմի սցենարը հիմնված է Մարիանա Փերլի համանուն հուշագրությունների վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://goldfarbcenter.colby.edu/events/elijah-parish-lovejoy-award-for-courage-in-journalism/
- ↑ https://murrow.wsu.edu/symposium/the-edward-r-murrow-achievement-award/
- ↑ https://lapressclub.org/socal/daniel_pearl_award/
- ↑ https://isd.georgetown.edu/programs/awards-lectures/weintal-prize/
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Newsru.com. Дэниэл Перл все-таки убит исламистами
- Newsru.com. Организатор похищения американского журналиста сдался
- DNA tests show body is Pearl's
- THE BELLY OF THE BEAST, by Emanuel A. Winston, Mid East Analyst & Commentator
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Փերլ» հոդվածին։ |
|