Բերթրամ Բրոքհաուզ
Բերթրամ Բրոքհաուզ Bertram Neville Brockhouse | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1918[1][2][3][…] Lethbridge, Ալբերտա, Կանադա |
Մահացել է | հոկտեմբերի 13, 2003[1][2][4] (85 տարեկան) Համիլտոն, Օնտարիո, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄաքՄաստեր համալսարան և Չոք Ռիվեր լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] |
Ալմա մատեր | Բրիտանական Կոլումբիայի համալսարան և Տորոնտոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Եղել է գիտական ղեկավար | P. K. Iyengar? և Sow-Hsin Chen?[6] |
Պարգևներ | |
Bertram Brockhouse Վիքիպահեստում |
Բերթրամ Բրոքհաուզ (անգլ.՝ Bertram Neville Brockhouse, հուլիսի 15, 1918[1][2][3][…], Lethbridge, Ալբերտա, Կանադա - հոկտեմբերի 13, 2003[1][2][4], Համիլտոն, Օնտարիո, Կանադա), կանադացի ֆիզիկոս, աշխատել է Մաքմաստերի համալսարանում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Կլիֆորդ Շալլի հետ համատեղ[12]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1926 թվականին Բրոքհաուզի ընտանիքը տեղափոխվել է Վանկուվեր, որտեղ նա 1935 թվականին ավարտել է Թագավոր Գեորգի անվան դպրոցը։ Դրանից հետո նրա ընտանիքը աղքատության պատճառով տեղափոխվում է ապրելու Չիկագո։ Այստեղ Բրոքհաուզը աշխատել է լաբորատորիայում որպես օգնական և զբաղվում էր ռադիոընդունիչների վերանորոգմամբ։ Չիկագոյում հաջողության չհասնելու պատճառով ընտանիքը ետ է վերադառնում Վանկուվեր 1938 թվականին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրոքհաուզը կամավոր անցնում է ծառայության բանակում, և ծառայում նավատորմում մինչև պատերազմի ավարտը։ Ծառայության ժամանակ հիմնականում զբաղվել է ASDIC սարքավորումների սպասարկմամբ, որը այժմյան սոնարների նախատիպն էր։
Պատերազմի ավարտից հետո, վետերանների օգնության դեպարտամենտի օժանդակմամբ, 1945 թվականին ընդունվում է Բրիտանական Կոլումբիայի համալսարան։ Ուսանում է ֆիզիկա և մաթեմատիկա։ 1947 թվականին ստանում է բակալավրի աստիճան, ցածր ջերմաստիճանների լաբորատորիայում։ Դրանից հետո նա տեղափոխվում է Տորոնտոյի համալսարան և 8 ամիս անց այնտեղ ստանում է մագիստրոսի կոչում։ 1950 թվականին, դոկտորական դիսերտացիայի պաշտպանելուց հետո անցնում է աշխատանքի Չոկ-Ռիվեր լաբորատորիայում, որը իրենից ներկայացնում էր կանադական ատոմային էներգիայով զբաղվող ծրագիրը։ 1960 թվականին սկսեց ղեկավարել այնտեղ նեյտրոնային ֆիզիկայի բաժինը։
1962 թվականին Բրոքհաուզը դարձավ պրոֆեսոր Մաքմաստերի համալսարանում, որտեղ էլ աշխատել է մինչև թոշակի անցնելոը 1984 թվականին։
1994 թվականին նրան և Կլիֆորդ Շալլին շնորհվեց Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
1982 թվականին Բրոքհաուզին շնորհվել է Կանադայի միաբանության սպայի կոչում։
2005 թվականի հոկտեմբերին, Մակ-Մաստերի համալսարանի 75-ամյակի տոնակատարությունների շրջանակում Համիլտոն քաղաքի Համալսարանային ավենյուն վերանվանվել է Բրոքհաուզի պատվին Բրոքհաուզ-ուեյ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1994 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
- ↑ https://rsc-src.ca/en/awards-excellence/past-award-winners
- ↑ https://www.iop.org/about/awards/silver-subject-medals/dennis-gabor-medal-and-prize-recipients
- ↑ Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բ. Ն. Բրոքհաուզ։ «Դանդաղ նեյտրոնների սպեկտրոսկոպիան և ֆիզիկական աշխարհի Մեծ Ատլասը»։ Նոբելյան դասախոսություն // «Ֆիզիկական գիտությունների հաջողություններ», հատոր 165, թողարկում 12, դեկտեմբեր 1995
- science.ca կայքում տեղեկություններ Բրոքհաուզի մասին(անգլ.)
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերթրամ Բրոքհաուզ» հոդվածին։ |
|
- Հուլիսի 15 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Հոկտեմբերի 13 մահեր
- 2003 մահեր
- Կանադայում մահացածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Բրիտանական Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Տորոնտոյի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Կանադացի նոբելյան մրցանակակիրներ
- Կանադացի ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Կանադացի ակադեմիկոսներ
- Կանադացի գիտնականներ