Ավենտուրին
Ավենտուրին | |
---|---|
Ավենտուրինի մշակված և անմշակ կտորներ | |
Ընդհանուր | |
Բանաձև (կրկնվող միավորը) | SiO2 |
Նույնականացում | |
Գույն | Կանաչ, գորշ կարմիր |
Մոոսի կարծրություն | 6,5 |
Շերտեր | սպիտակ |
Թափանցիկություն | անթափանց |
Ձգողականություն | 3.97 – 4.05 |
Ենթակատեգորիա | Քվարց |
Ավենտուրին[1], (ֆր. Aventurine, լատ. adventurus, advenio «պատահել»), քվարցի (քվարցիտ) մանրահատիկավոր տարատեսակն է։ Իրենից ներկայացնում է տափակ կամ մանրահատիկավոր հանքատեսակ, որը բաղկացած է քվարցից և նրա մեջ ցրված փայլաթիթեղի, իսկ երբեմն էլ քլորիտի կամ հեմատիտի մանր թեփուկներից։ Ավենտուրինը պատկանում է փոխակերպված հանքային ապարների թվին, որոնք առաջացել են ավազակավային նստվածքների, ավելի հաճախ ավազաքարերի, քվարցիտի և բյուրեղային թերթաքարերի խտացման և վերաբյուրեղացման ժամանակ։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարծրությունը 6-7, լավ փայլեցվում է։ Ավենտուրինի գունավորումը պայմանավորված է խառնուրդների բաղադրությունից։ Սովորաբար դրանք գունավորված են մոխրակարմիր, դարչնագույն, դեղնամոխրագույն, կանաչ գույներով։ Բնորոշ շողշողացող ոսկեգույն և առկայծող փայլը ավենտուրինին տալիս են փայլարի, գյոթիտի և հեմատիտի թեփուկների առկայությունը, ինչպես նաև ճեղքերը, որոնք լցված են երկաթի հիդրօքսիդով։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավենտուրինն արտադրվում է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Իսպանիայում, Նորվեգիայում, Չիլիում և Միացյալ Նահանգներում։ Ամերիկյան ավենտուրինն անվանում էին «կոլորադյան ոսկե քար»։ Հնդկաստանում հանդիպում է կանաչ ավենտուրինը։ Այս քարը վաղուց ի վեր արդյունահանել են Չինաստանում, որտեղ կանաչ ավենտուրինը համարվում էր սուրբ քար, շատ ճանաչված էր և կոչվում էր «կայսերական քար»։ Հին Չինաստանում կայսրության պետական կնիքը պատրաստված էր կանաչ ավենտուրինից։ 1810-ից սկսած ավենտուրինը արդյունահանվել է Հարավային Ուրալում (Տագանայի լեռնաշղթա, Չելյաբինսկի Զլատոուս շրջանում)։ 19-րդ դարի վերջում այս քարի հանքարդյունաբերությունը դադարեցվել է և վերականգնվել է միայն մեր ժամանակներում, փոքր ծավալներով։
Ավենտուրինի տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավենտուրինի տեքստուրան ու գույնը կախված են խառնուրդների բաղադրությունից, հատիկների չափերից, բաղադրիչ հանքանյութերի համասեռությունից։ Այսպես, կանաչ ավենտուրինին բնորոշ է միատարր կառուցվածքը, հավասարաչափ գունավորումը, և նրանք ավելի ամուր են, իսկ ոսկեփայլ կարմրագույն և մեղրադեղին ավենտեւրիններն ամենաշողշողուն տեսակներն են։
Տարբեր գունային տարատեսակներում քրոմոֆոր (գույն ու փայլ տվող) հանքատեսակների քանակը փոփոխվում է 5 %-ից (բաց գույնի հանքաքարերում մուսկովիտի և ռուտիլի ներկայությամբ) մինչև 40 % (մուգ կարմիր հանքաքարում, որտեղ առկա է մեկ հեմատիտ, ինչի արդյունքում ամբողջությամբ կորում է առկայծելու էֆեկտը)։
Ավենտուրինի դեկորատիվ, շինարարական տարատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համասեռ մեղրադեղին, հավասարաչափ հատիկավոր և հավասարաչափ գունավորված տարատեսակ՝ մուսկովիտի թեփուկներով, որը նրան տալիս է պայծառ փայլք։ Բնորոշ դեֆեկտներն են ծակոտկենությունը և խորդուբորդությունը։
- Համասեռ դարչնագույն, կարմիր երանգով, անհավասարաչափ գունավորմամբ, մանրահատիկավոր, ամուր տարատեսակ։
- Համասեռ ոսկեկարմիր, մանրահատիկավոր տարատեսակ։ Հենց այս տարատեսակն է, որ շատ նման է վենետիկյան ապակուն։ Ունի վառ գունավորում և ինտենսիվ առկայծում։ Բարակ կտրվածքներում թափանցիկ է մինչև 5մմ խորություն։
- Համասեռ վարդագույն, թույլ առկայծումով մանրահատիկավոր տարատեսակ։ Տեքստուրան հոծ, թափանցիկ է մինչև 3մմ խորություն։
- Բծազոլավոր, կարմրասպիտակավուն։ Տարատեսակ, որում առկա են թույլ արտահայտված մուգ կարմրավուն բծեր ու զոլեր՝ տարածված սպիտակ կամ վարդագույն քվարցային ֆոնի վրա։
- Ոչ պարզորոշ զոլավոր սպիտակ տարատեսակ։ Ընդհատվող, ոչ հստակ բաց ոսկեգույն զոլեր սպիտակ ֆոնի վրա։ Երբեմն մուսկովիտի թեփուկների կուտակումները կարող են առաջացնել իրենց սեփական զոլերը, որոնք չեն համընկնում զոլերի հետ։
Նմանակումներ, ավենտուրինային ապակի
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարյա այն ամենը, ինչ այսօր խանութներում վաճառվում է «ավենտուրին» ապրանքանիշի անվան տակ, իրենից ներկայացնում է փայլփլուն ներառումներով գունավորած ապակի, ապակուց ստցած նմանակումներ՝ պղնձի օքսիդի, երկաթի, քրոմի և կոբալտի, կամ էլ ուղղակի պղնձի խարտուքի հավելումներով։ Ավենտուրինի նման փայլփլուն ապակի կարողանում էին ստանալ դեռևս հին եգիպտացիները, բայց հետագայում պատրաստման գաղտնիքը կորել է[2]։ Մուգ կարմիր ապակին, որը նմանակում է ավենտուրինի գույնը, նորից ստացել են 16-րդ դարում Վենետիկին մոտ գտնվող Մուրանո կղզու ապակի փչող բանվորները, երբ պղնձի խարտուքը պատահաբար ընկել է հալված ապակու մեջ։
Չափազանց պայծառ գույնը և փայլքերի առատությունը խոսում է նմանվածքի մասին։ Բնական քարի գույնն ավելի քիչ պայծառ ու խայտաբղետ է, հազվադեպ են պատահում հագեցած գույներ։ Երբեմն բնական քարն ի տարբերություն սինթետիկի կարող է ցուցաբերել թույլ փայլփլունություն այն դեպքում, երբ նմանակված ավենտուրինը ուղղակի ուժեղ փայլում է։ Նմանակված ապակու մեջ թեփուկներն ավելի հաճախ անհամաչափ են բաշխված, գունավորված ապակու մեջ տեսանելի են քիչ կամ առանց փայլքերի տարածքներ։ Ամենից հաճախ հանդիպում են ոսկեդարչնագույն կամ կապտասև ապակու նմանակումներ փայլուն թեփուկների առատությամբ, իսկ բնական ավենտուրինը սովորաբար լինում է մեղմ գույների մեջ, հազվադեպ է լինում ամբողջովին համասեռ և, որպես կանոն, բավականին գունատ են[3]։
Սնահավատություններ ավենտուրինի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր սեփականատիրոջ վրա ավենտուրինի կախարդական ազդեցության մասին գոյություն ունեցող կարծիքները շատ հակասական են։ Համաձայն մեկ տեսակետի այդ քարը խթանում է հաջողություն խաղային և ռիսկային բիզնեսներում։ Այլ հեղինակներ պնդում են, որ ավենտուրինն իր սեփականատիրոջը բերում է սեր, ուժեղացնում է դրական էմոցիաներն ու ինքնավստահությունը, տալիս է սուր բանականություն և մաքրում այն կողմնակի մտքերից։
Ավենտուրինի մոգական ու բուժիչ հատկություններն հաճախ են քննարկվում, և ունեն երկակի բնույթ։ Դրանցից մի քանիսը նկարագրվել են խորը անցյալում և վերաբերել են առասպելների ու լեգենդների ոլորտին։ Այլ բան են արդեն այդ քարի մոգական ու բուժիչ հատկությունների մասին մեր օրերում հրատարակվող հայտարարությունները, որոնք իրենցից ներկայացնում են հեղինակների տգիտության, կամ էլ բացահայտ շառլատանության արդյունք։ Առայժմ մամուլում և ինտերնետում քարերի մասին կեղծ գիտական գաղափարների տարածումը այլընտրանք է, թերևս բացի մի քանի երգիծական պատմություններից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Устаревшие названия — «златоискр» и «искряк» (вариант, предложенный В. М. Севергиным).
- ↑ Новое в жизни, науке, технике: Наука о Земле. — Москва: Знание, 1990.
- ↑ 3,0 3,1 О мистических и целебных свойствах авантюрина
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Авантюрин». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Авантюрин на Кристаллов. NET (ռուս.)
- Авантюрин в энциклопедии GeoWiki (ռուս.)
- Авантюрин. Фотографии. Описание (ռուս.)