Jump to content

Աշտարակ (Ոսկեպար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշտարակ
Նկարագրություն
ՏեսակԱշտարակ
ՏեղագրությունՀայաստանՈսկեպար, Տավուշի մարզ, Հայաստան
(կամ Վերին Ոսկեպար)
Վարչական միավորՈսկեպար և Տավուշի մարզ
Երկիր Հայաստան
Կառուցված13-րդ դար
ՇինանյութԱնմշակ քար, թրծված աղյուս
Բարձրություն10 մետր
Ունի ձևՔառանկյուն
Ընթացիկ վիճակԿանգուն
Բաց է հանրության համարԱյո
Քարտեզ
Քարտեզ
 Voskepar Fortress Վիքիպահեստում

Ոսկեպարի աշտարակ, միջնադարյան պաշտպանական կառույց Հայաստանի Տավուշի մարզի արևելքում[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության տարիներին աշտարակը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանին պատկանող Վերին Ոսկեպար (Յուխարի Ոսկեպար) էքսկլավում, որը ԽՍՀՄ փլուզումից հետո փաստացի դարձավ Հայաստանի Հանրապետության մաս։ Ոսկեպար գյուղից 2,5 կմ արևմուտք է` համանուն գետի ձախ։ Ծովի մակերևույթից բարձր է 802 մ[1]։

Պատմամշակութային հուշարձանի մասին քիչ տեղեկություններ են հայտնի։ Եզակի հիշատակություններից մեկը կատարել է եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը[1][2]։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ աշտարակը կառուցվել է 13-րդ դարում։ Նա իր ուսումնասիրություններից ենթադրություն է կատարել, որ աշտարակը պատկանել է հայ քաղկեդոնական դավանանքին պատկանող իշխանի[1]։

Ճարտարապետական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանն իրենից ներկայացնում է քառակուսի հատակագծով քառահարկ բերդ-աշտարակ։ Ունի 7,96 x 7,46 մ արտաքին չափեր և շուրջ 10 մ բարձրություն։ Հարկերից մեկը նկուղային է, մնացածը վերգետնյա։ Երկու մուտքերը բացված են առաջին հարկի հյուսիսային և հարավային ճակատներից[1]։

Կառուցված է կրաշաղախով համակցված անմշակ քարից և թրծված աղյուսից։ Կառույցի պատերին առկա են նաև կապույտ ջնարակապատ աղյուսներ, որոնցից օգտագործվել են նաև մոտակայքում գտնվող Բերդավանքի եկեղեցում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Սամվել Կարապետյան, Ոսկեպարի պատմական հուշարձանները, Երևան, 2013։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 381-382։